ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի հաշվին սկսված խաղն այնքան մեծ խաղադրույքներ ունի, որ ո՛չ Արևմուտքը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Իրանը և ո՛չ էլ Թուրքիան անհրաժեշտ պահին չեն պահի Նիկոլին. Զաքարյան 07/26/2022 17:18 | Մեկնաբանություն
Կապիտուլյանտը կդիմանա՞ արդյոք միջազգային ճնշումներին և կկարողանա՞ դուրս գալ իր խղճուկ իշխանությունը երկարաձգելու հաշվարկով ինքնակամ սկսած բարդ խաղից՝ դժվար է ասել: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ նախկին ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը.
«Ի՞նչ է կատարվում հայ-թուրքական սարդոստայնում
Վերջին օրերին ինտենսիվ գործընթացներ են տեղի ունենում հայ-թուրքական զարգացումներում: Թուրքիայի նախագահ Էրդողանը, արտգործնախարար Չավուշօղլուն, իշխող կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը իրար հաջորդող հայտարարություններով Հայաստանից ակնկալում են կոնկրետ քայլեր, ինչն ըստ իրենց՝ Հայաստանը չի անում: Կոնկրետ քայլերի մասով երեքն էլ չեն թաքցրել իրենց պահանջները, կապված է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ: Նույնիսկ նշել են, որ Ադրբեջանը Թուրքիայի համար “կարմիր գիծ” է, և եթե Հայաստանը չբավարարի Ադրբեջանի պահանջները՝ հայ-թուրքական հարաբերություններն առաջ չեն գնա:
Հայաստանից ակնկալվող ադրբեջանական պահանջները հստակ են. Սյունիքով միջանցք դեպի Նախիջևան, “խաղաղության” համապարփակ համաձայնագրի ստորագրում և վերջնական հրաժարում Արցախից, Բանակ ըստ էության չունենալ, սահմանազատման արագացում և այսպես կոչված անկլավների վերադարձ (այսինքն՝ Հայաստանի մի շարք տարածքներ տալ Ադրբեջանին):
ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն, ըստ պաշտոնական հաղորդագրության, գովել է Նիկոլին՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռք բերված դրական դինամիկայի և կոնկրետ համաձայնությունների համար: Թե ի՞նչ կոնկրետ համաձայնությունների մասին է խոսքը, ոչ մի տեղ հրապարակային չի նշվում: Պետքարտուղար Բլինքենը ողջունել է նաև ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների թբիլիսյան հանդիպումը, որն ըստ Վրաստանի արտգործնախարարի՝ ավարտվել է առանց հստակ արդյունքների:
Ի՞նչ է կատարվում հայ-թուրթական հարաբերություններում, և ինչի՞ հաշվին է Արևմուտքն այսպես հապճեպ ցանկանում առաջ մղել այն, մնում է միայն գլխի ընկնել: Հայաստանի պետական, քաղաքական, քաղաքագիտական միտքն ըստ էության չի անդրադառնում այս հույժ կարևոր խնդիրներին: Չկա բավարար ինֆորմացիա՝ վերլուծությունների համար: Չեն արվում ո՛չ անվտանգային, ո՛չ տնտեսական, ո՛չ դեմոգրաֆիական, ո՛չ էլ ռեգիոնալ նշանակության վերլուծություններ, որոնք վեր կհանեն Հայաստանին ու Արցախին ուղղված սպառնալիքներն ու ենթադրյալ “հնարավորությունները”: Սա ռեգիոնալ նշանակության գլոբալ խաղ է, որն իրականացվելու է բացառապես Հայաստանի հաշվին, բայց ի՞նչ է շահելու Հայ Ժողովուրդը, բացի տեսանելի կորուստներից՝ պարզ չէ:
Նիկոլի և իր կապիտուլյացված խունտայի ակնհայտ վախեցած լռությունը, ինչպես նաև աշխարհագրական ծուղակում հայտնված Հայաստանի անկարող բացակայությունն իրեն վերաբերող գործընթացներում՝ խոսում է այն մասին, որ մեզ բոլորիս սպասվում է նոր կապիտուլյացիա: Այն շանթի պես մի օր որոտալու է հայ ժողովրդի գլխին և ստանալու ենք մեր մեջքի հետևում ստորագրված նոր հակահայկական փաստաթուղթ:
Ըստ տարածվող շշուկների, Նիկոլը ստիպված է գնալ այդ քայլին և այլընտրանք չունի: Իսկ հուսահատ հայտարարությունները, որ Հայաստանը չի քննարկելու միջանցքային տրամաբանության հարցեր, դեռևս ոչինչ չեն նշանակում, որովհետև չորս կողմից եկող տեղեկատվական հոսքերը հակառակի մասին են խոսում:
Կապիտուլյանտը կդիմանա՞ արդյոք միջազգային ճնշումներին և կկարողանա՞ դուրս գալ իր խղճուկ իշխանությունը երկարաձգելու հաշվարկով ինքնակամ սկսած բարդ խաղից՝ դժվար է ասել: Հայաստանի հաշվին սկսված խաղն այնքան մեծ խաղադրույքներ ունի, որ ո՛չ Արևմուտքը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Իրանը և ո՛չ էլ Թուրքիան անհրաժեշտ պահին չեն պահի Նիկոլին և առաջին զոհը հենց Նիկոլի կապիտուլյանտ իշխանությունը կլինի:
Հայաստանի ու Նիկոլի միակ փրկությունը հայկական ընդդիմության միասնականության մեջ է: “Դիմադրություն” շարժումն առաջիկայում մեծ և շատ կարևոր անելիք ունի՝ ի նպաստ Հայաստանի, Արցախի և աշխարհասփյուռ հայ ժողովրդի»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից