ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը Աննա Հակոբյանին Փարիզում «շոփինգի» է ուղեկցել. Ղազարյան (տեսանյութ) 07/26/2022 15:50 | ԼՐԱՀՈՍ
2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանի հետ աշխատել շարունակող դեսպանները հայ ժողովրդի թշնամիններն են։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։ Նրա արձանագրմամբ՝ դեսպանները շատ լավ գիտեն, թե ինչ քաղաքականություն է վարում Նիկոլ Փաշինյանը ու եթե պատրաստ են ներկայացնել նրա քաղաքականությունը, նշանակում է, որ համակարծիք են։
Նա հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի 2018 թվականի խոսքերը, որ պետք է վերանայվի ոչ կադրային դեսպանների ու գլխավոր հյուպատոսների նշանակման ավանդույթը, մինչդեռ նրա պաշտոնավարման օրոք դա ավելի մեծ զարգացում է ստացել։ Ավելին, որոշ դեսպանների պարտականությունն է դարձել Աննա Հակոբյանին գնումների ուղեկցելը։ Որպես օրինակ Էդգար Ղազարյանը մատնանշել է Ֆրանսիայի դեսպանին՝ Հասմիկ Տոլմաջյանին, որի անվան հետ են կապվում մի շարք սկանդալային դեպքեր
«2020թ. նա նաեւ դեսպան է նշանակվել Մոնակոյում։ Իսկ 2018թ. իր հավատարմագրերը դեռ Ֆրանսիայի նախագահին չհանձնած, նույն թվականի հուլիսի 11-ին Նիկոլ Փաշինյանի կողմից հրավիրվում է Բրյուսել եւ այնտեղ՝ ՆԱՏՕ-ի գրասենյակում, ներկա է լինում Էմանուել Մակրոնի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը որպես թարգմանչուհի։ Նման սկանդալ համաշխարհային դիվանագիտության պատմության մեջ երեւի գոյություն չունի։ Դիվանագիտության մեջ արարողակարգային շատ նուրբ բան գոյություն ունի։ Դեսպանը երկրի նախագահի հետ իր առաջին հանդիպումը պետք է ունենա հավատարմագիրը հանձնելու ժամանակ։ Եվ քան դեռ դա չի արվել, դեսպանը որեւէ միջոցառման մասնակցելու իրավունք չունի»,- պարզաբանել է Ղազարյան հավելելով, որ սա խայտառակություն է, որն արվում է դիվանագիտության հայրենիք համարվող Ֆրանսիայի հանդեպ։
«Մյուս սկանդալային պատմությունը պայմանավորված է վարչապետի տիկնոջ Աննա Հակոբյանի հետ։ 2018 թվին Աննա Հակոբյանը այցելել է Փարիզ եւ մեծ սկանդալ է տեղի ունեցել։ Մամուլում գրել են, որ նա գնացել է գնումների՝ «շոփինգի», եւ նրան այդ գնումների ժամանակ ուղեկցել է Հայաստանի դեսպանը։ Այսինքն՝ մեր պետության հաշվին առաքելությունը, քաղաքական ֆունկցիաներ իրականացնող պետության ներկայացուցիչն ուղեկցել է վարչապետի կնոջը «շոփինգ» անելու։ Հերիք չէ, ուղեկցել է, պարզվում է, որ նաեւ այդ գնումների մի մասն էլ ինքն է արել վարչապետի երեխուն մարզակոշիկներ գնելու համար։ Ցանկացած նորմալ երկրում սա ոչ միայն պատճառ է դեսպանին հետ կանչելու, այլեւ վարչապետի հրաժարականի համար»,- հայտարարել է Էդգար Ղազարյանը։
Նրա փոխանցմամբ՝ Աննա Հակոբյանը այդ ժամանակ գրել էր. «Ի դեպ, Փարիզ մեկնելիս ունեցել եմ 300 եվրո, որից ծախսել եմ 100-ը։ Գնել եմ նվերներ Մարիամի, Շուշանի եւ Արփիի համար։ Սպորտային կոշիկ Մարիամին, պայուսակ Շուշանին։ Արփիի եւ Շուշանի նվերների ծախսն իր վրա վերցրեց Ֆրանսիայում ՀՀ դեսպանը։ Այնպես, որ ես անձամբ Փարիզում գնել եմ մեկ զույգ սպորտային կոշիկ»։
«Այսինքն՝ մեր դեսպանը վարչապետի ընտանիքի համար իր միջոցներից գնումներ է արել։ Եվ սա պաշտոնապես հաստատում է վարչապետի կինը։ Նման խայտառակություն դժվար թե հնարավոր է գտնել որեւէ երկրում եւ որեւէ դեսպանի պարագայում»,- նշել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ