ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Զանգեզուր Մայնինգ»-ն ընդդեմ ԶՊՄԿ-ի գործով դատավորի նկատմամբ ճնշումներ են կիրառվում. Սպառնում են հրապարակել անձնական բնույթի տեսանյութ 07/26/2022 17:00 | ԼՐԱՀՈՍ
«Փաստինֆոյի» հավաստի տեղեկությունների համաձայն՝ ճնշումներ են կիրառվում «Զանգեզուր Մայնինգ»-ն ընդդեմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի գործով դատավոր Անահիտ Թումանյանի նկատմամբ։ Ընդ որում՝ նրան ոչ միայն սպառնում են հնարավոր պատժիչ գործողություններով, այլ նաեւ շանտաժի ենթարկում ։ Կին դատավորին սպառնում են հանրությանը հասանելի դարձնել նրա անձնական կյանքի վերաբերող տեղեկություններ, նաեւ տեսագրություն, որը կարող է ազդել նաեւ նրա ընտանեկան հարաբերությունների վրա։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ գործով դատական ակտի հրապարակումը նախատեսվում էր դեռ նախորդ շաբաթ, ինչը հետաձգվել էր։ «Փաստինֆո»-ի տվյալներով կառավարության կողմից ներգրավված փորձագետներն ուսումնասիրել էին վերը հիշատակված դատական գործը և եզրահանգել, որ «Զանգեզուր մայնինգ»-ի հայցը հիմնավոր է, և որ գործով դատական «հաջողության» հասնելու համար ուժային միջամտությունն անգամ բացասական հետևանքներ է թողնելու թե ներդրումային միջավայրի վրա, թե միջազգային դատական ատյաններում, որտեղ շատ մեծ է հսկայական գումարներ պարտվելու հավանականությունը։ Այդուհանդերձ, քննարկումներում, ի վերջո, կարծես թե հաղթել են Ռոման Տրոցենկոյի լոբբիստները ու որոշվել է ամեն գնով պարտադրել դատարանին՝ մերժել հայցը։
Մեր տեղեկություններով՝ դատավորը նախազգուշացվել է անձնական բնույթի տեսագրության գոյության մասին, որի հանրայնացումը նրա ընտանեկան շահերից չի բխում, փոխարենը՝ խոստացել են կառավարության շահերից բխող դատական ակտի հրապարակման դեպքում ոչ միայն մոռացության մատնել ձայնագրությունը, այլ նաեւ խրախուսել՝ նպաստելով նրա առաջխաղացմանը եւ ԲԴԽ անդամ դառնալու ընտրությանը։
Ինչպես արդեն գրել ենք՝ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան Նիկոլ Փաշինյանին հորդորել էր «խաղեր չտալ» ռուս օլիգարխ Ռոման Տրոցենկոյի հետ, որի անունը ներառված է ԱՄՆ-ի կողմից սահմանված սանկցիոն ցուցակներում, բայց վերջին տարիներին Տրոցենկոն ու ՀՀ որոշ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաններ այնքան են կապվել տարբեր թելերով, որոնք կտրելը, կարծես թե, վախեցնում է պաշտոնյաններին ու փորձում են ամեն գնով պաշտպանած լինել 2021 թվականի կոռուպցիոն գործարքը։ Եւ սա այն դեպքում, երբ, ինչպես հայտնել է դիվանագիտական շրջանակների մեր աղբյուրը, կառավարությունը նախազգուշացվել է, որ ամերիկյան և եվրոպական մի շարք կառույցներ մոնիթորինգի տակ են պահում Տրոցենկոյի՝ Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտին տիրանալու գործողությունները:
Դատական գործը, որի մասին այսքան խոսվում է, իրականում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մինորիտար (փոքր) բաժնետիրոջը «գցելու» և բիզնեսը ձեռքից խլելու մասին է: Եվ այդ գործի ընթացքը կարևոր ցուցիչ է, ինչպես ասում են օտարերկրյա փորձագետները՝ (benchmark), որով եվրոպական և ամերիկյան ներդրողները ազդակ են ստանալու մինորիտար բաժնետերերի մի շարք կարևորագույն իրավունքների պաշտպանված լինելու վերաբերյալ: Փաստացի, «Զանգեզուր մայնինգ»-ն ընդդեմ «ԶՊՄԿ»-ի հայցերով դատական վերահսկողություն է իրականացվում հենց մինորիտար բաժնետիրոջ էական իրավունքների խախտման հետ կապված, դրանց թվում՝ տեղեկություններ ստանալու իրավունքը, ֆինանսատնտեսական ստուգում իրականացնելու իրավունքը, նախապատվության իրավունքը, կոմբինատի կառավարմանը մասնակցելու արդյունավետ գործիքներ ստանալու իրավունքը և դիվիդենտի (շահաբաժին) բաշխման և ստացման իրավունքը, որը տվյալ պահին մնացել է Ռոման Տրոցենկոյի քմահաճույքին և չի բաշխվել:
Ինչ վերաբերում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մյուս մինորիտար բաժնետեր կառավարությանը՝ ի դեմս «ԱՆԻՖ» հիմնադրամի, ինչպես արդեն հայտնել էինք, հիմնադրամի մասնակցությունը կոմբինատի կառավարմանն ունի իմիտացիոն բնույթ։
Համենայն դեպս՝ հակառակի մասին որևէ ապացույց ԱՆԻՖ-ից չենք ստացել:
Փաստացի, վերոշարադրյալի լույսի ներքո «Don’t flirt with Trotsenko»-ն (խաղեր չտալը) շատ ավելի խոր իմաստ ունի, իսկ «խաղեր տալ»-ը՝ շատ ավելի վատ և հեռուն գնացող հետևանքներ, քանի որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ռուսական ծագում ունեցող օլիգարխի կողմից ԶՊՄԿ-ի մինորիտար բաժնետիրոջ հանդեպ դրսևորած վերաբերմունքը և օրինական շահերի անտեսումը օտարերկրյա՝ մասնավորապես ամերիկյան և եվրոպական ներդրողների տեսանկյունից ունի ֆունդամենտալ նշանակություն Հայաստանի Հանրապետությունում սեփական բիզնես հետաքրքրությունների ապահովության տեսանկյունից, և հենց այստեղ է թաքնված «շան գլուխը»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից