ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանում կտրուկ աճել է լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնության դեպքերի քանակը. Զեկույց 07/26/2022 16:16 | ԼՐԱՀՈՍ
2022 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում կտրուկ աճել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ ֆիզիկական բռնության դեպքերի քանակը․ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի գրանցել է 11 դեպք՝ 12 տուժողով, որոնցից 10-ը (11 տուժող) տեղի է ունեցել ընդդիմադիր ուժերի կազմակերպած անհնազանդության ակցիաները լուսաբանելիս, իսկ մեկը՝ Ազգային ժողովում։ Այս մասին նշված է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2022 թվականի երկրորդ եռամսյակային զեկույցում։
«Ուշագրավ է, որ այդպիսի դեպքերի թիվը 3-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրվածները, երբ երկրում հետպատերազմյան և նախընտրական թեժ քաղաքական պայքար էր ընթանում, որն իր հերթին ուղեկցվում էր լրագրողների և օպերատորների վրա հարձակումների ակտիվացմամբ։
Դիտարկված ժամանակաշրջանում արձանագրվել է ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ տարատեսակ այլ ճնշումների ևս 11 դեպք։ Լրագրողների և լրատվամիջոցների դեմ ներկայացվել է 8 նոր դատական հայց, բոլորն էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված վիրավորանքի և զրպարտության հիմքով։ Դրանց կեսը ներկա և նախկին պաշտոնյաների կողմից են։
Ինչ վերաբերում է տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներին, ապա դրանք, նախորդ եռամսյակի համեմատ, գրեթե կիսով չափ կրճատվել են․ գրանցվել է 24 նոր դեպք։
Այդուհանդերձ,պետական մարմիններից պաշտոնական տեղեկություններ ստանալուխնդիրը շարունակում է մտահոգիչ մնալ։Մերժումներն ուղեկցվում են տարատեսակ անհիմն պատճառաբանություններով, կամ էլ հարցումներն ուղղակի անտեսվում են։ Իսկ եթե նույնիսկ պատասխաններ տրամադրվում են, դրանք հաճախ կամ լղոզված են լինում, կամ չեն համապատասխանում հարցերի էությանը։
Սրանով է նաև պայմանավորված «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում հունիսի 9-ին ԱԺ-ի կողմից ընդունված փոփոխությունը, ըստ որի՝հրապարակման ենթակա պաշտոնական տեղեկություններ չտրամադրելու համար սահմանված նվազագույն աշխատավարձի 10-ապատիկից մինչև50-ապատիկի չափով տուգանքը դարձել է 30-ապատիկից 70-ապատիկ, իսկ վարչական տույժ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկին կատարելու դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչև 100-ապատիկի չափով տուգանքը դարձել է 100-ից մինչև 150-ապատիկ։
Եռամսյակի ընթացքում ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների մասնագիտական գործունեության խոչընդոտումները դատապարտող հայտարարություններով հանդես են եկել թե տեղական լրագրողական կազմակերպությունները, թե միջազգային կառույցները՝ կոչ անելով իրավապահ մարմիններին՝ չկիրառել անհամաչափ ուժ, չխախտել իրենց պարտականությունները կատարող ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքները։
Դիտարկվող ժամանակահատվածում հրապարակվել է «FreedomHouse» միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցը, որտեղ Հայաստանը դասվել է մասամբ ազատ երկրների շարքին, իսկ մամուլը, ընդհանուր առմամբ, կրկին որակվել է բևեռացված։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցում էլ Հայաստանը, նախորդ տարվա համեմատ, մամուլի ազատության առումով բարելավել է դիրքերը՝ 63-րդ հորիզոնականից հասնելով 51-րդին։ Այդուհանդերձ, երկու զեկույցներում էլ մտահոգություն է հայտնվում մեդիային վերաբերող օրենսդրության նոր փոփոխությունների առնչությամբ, որոնք չեն նպաստում մամուլի ազատությանը և հաճախ հակասում են եվրոպական նորմերին։
Հատկապես խնդրահարույց էին այսպես կոչված «ծանր վիրավորանքի» քրեականացումը, վիրավորանքի ու զրպարտության համար քաղաքացիական օրենսգրքում նախատեսված փոխհատուցումների վերին շեմերիեռապատկումը, լրագրողներին պետական մարմիններում հավատարմագրումից զրկելու հնարավորության ներմուծումը, ինչպես նաև՝ «Տեսալսողական մեդիայի մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկությունների փաթեթը։
Այս առումով մեկ դրական տեղաշարժ գրանցվեց, երբ միջգերատեսչական քննարկումների արդյունքում իշխանությունները որոշեցին նոր Քրեական օրենսգրքում չներառել «ծանր վիրավորանքի» համար պատիժ նախատեսող հոդվածը, որը ուժի մեջ էր մտել նախորդ տարվա օգոստոսին, և նախընտրելի համարվեցին արդեն իսկ գործող քաղաքացիական պատասխանատվության կարգավորումները:
Օրենսդրական ռեգրեսիվ գործընթացները կանխելու նպատակով տեղական 11 լրագրողական կազմակերպություններ հանդես եկան մի նախաձեռնությամբ, որը ենթադրում է օրենսդիր և գործադիր իշխանությունների ու քաղաքացիական հասարակության կառույցների գործակցություն՝ միտված մեդիային վերաբերող օրենսդրության բարեփոխումների հայեցակարգ մշակելուն։ Արդյունքում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, լիազորություն ստանալով10 գործընկեր կազմակերպություններից, ապրիլի 19-ին ԱԺ պրոֆիլային հանձնաժողովի նախագահի ու ՀՀ արդարադատության փոխնախարարի հետ ստորագրեց համագործակցության Հուշագիր։ Ըստ այդմ՝ մեկնարկեց վերոնշյալ հայեցակարգի մշակումը, ինչը հիմք կհանդիսանա ապագա օրենսդրական փոփոխությունների համար»,- նշված է զեկույցում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ