ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վերադարձել ենք մինչև 2005թ․ եղած դրությանը, երբ հեռախոսազանգի վերծանումները ձեռք էր բերվում Գլխավոր դատախազի «կնիքով» գրությամբ. Ղամբարյան 07/25/2022 20:22 | ԼՐԱՀՈՍ
Քրեական դատավարության Նոր օրենսգրքում սահմանվել է, որ «ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի միջոցով հաղորդակցվողների հեռախոսահամարները, հեռախոսահամարի բաժանորդի անհատական տվյալները (վերծանումները- Ա․Ղ․)» կարող են պահանջվել հսկող դատախազի կողմից հաստատված քննիչի որոշմամբ (ՀՀ ՔԴՕ 232-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ)։
Այս կարգավորմամբ վերադարձել ենք մինչև 2005թ․ եղած դրությանը, երբ հեռախոսազանգի վերծանումները ձեռք էր բերվում Գլխավոր դատախազի «կնիքով» գրությամբ։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նման դիտարկմամբ է հանդես եկել իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը։
Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքը ուժի մեջ է մտել հուլիսի 1-ին։
Արթուր Ղամբարյանի արձանագրմամբ՝ նախ՝ դատախազի համաձայնությամբ՝ կապի օպերատորներից նման տեղեկություն պահանջելու կարգավորման սահմանադրականությունը խիստ կասկածելի է (տարբերել այն դեպքերից, երբ հաղորդակցության գաղտնիության իրավունքի կրողը ինքն է ներկայացնում իր զանգերի՝ ելքերի մասով վերծանումները)։
«Այս կասկածներն էլ ավելի են խորանում, երբ այս գործողությունը համեմատում ենք «թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկումը» ԳԱՂՏՆԻ քննչական գործողության հետ, որով ֆիքսված հեռախոսային ցանցի դեպքում (․․․) բաժանորդի մուտքային և ելքային զանգերը, հեռախոսային հաղորդակցությունն սկսելու և ավարտելու ժամանակը (․․․) որակվել են որպես ԴԱՏԱՐԱՆԻ կողմից՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկման օբյեկտ (ՀՀՔԴՕ 249-րդ հոդվածի 2-րդ մաս 1-ին կետ։
Փաստորեն քննչական գործողության պարագայում այս տվյալները կարող են պահանջվել դատախազի համաձայնությամբ, իսկ գաղտնի քննչական գործողության պարագայում՝ դատարանի որոշմամբ։
Դժվար է սահմանադրական իրավունքի տեսանկյունից բացատրել Օրենսդրի հակասական մտածողության պատճառը ։
Երկրորդ՝ ՀՀ ՔԴՕ 232-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը թերի է նաև դատավարական առումով, քանի որ պահանջի օբյեկտ չի համարել հաղորդակցությունն սկսելու և ավարտելու ժամանակը (տևողությունը)։
Երրորդ՝ նկատի ունենալով, որ ՀՀ իրավապահ մարմինները, ամենայն հավանականությամբ, տեխնիկապես չեն տիրապետում վերծանումների մասին տեղեկություններին (դրանց աղբյուրը կապի օպերատորներն են), ուստի անհասկանալի է գաղտնի քննչական գործողություններով վերծանումների մասին տեղեկություններ ձեռք բերելու կարգավորումը»,- նշել է դոկտոր, պրոֆեսորը՝ առաջարկելով ՀՀ արդարադատության նախարարությանը՝ հրատապ քննարկել խնդիրը և առաջարկել օրենսդրական լուծումներ։ Հակառակ դեպքում մոտ ապագայում այն կարող է դառնալ սահմանադրական արդարադատության քննարկման առարկա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ