ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևանում ընդհանուր առմամբ կկառուցվի շուրջ 100 նոր հիդրանտ ևս 150-ը կնորոգվի 07/25/2022 15:50 | ԼՐԱՀՈՍ
Երևանի բնակչության պաշտպանության համակարգի բարելավման ու մայրաքաղաքում անվտանգությունը բարձրացնելու նպատակով համայնքը նախաձեռնել է կարևոր մի շարք ծրագրեր: 2021թ. հետողական քայլեր սկսեցին ձեռնարկվել նաև հակահրդեհային նոր հիդրանտներ կառուցելու ու հները նորոգելու նպատակով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից։
Երևանում տեղադրված շուրջ 600 հիդրանտի գրեթե կեսից ավելին տարիներ շարունակ չէր գործում, ինչը խնդիրներ էր առաջացնում հրդեհաշիջման ընթացքում:
«Պատկերացրեք՝ որևէ մի հատվածում հրդեհ է բռնկվել, ժամանել են հրշեջները և չկա հիդրանտ: Լավագույն դեպքում նրանք պետք է մեկնեն մոտակա ջրաղբյուրից ջուր վերցնելու կամ ներգրավեն լրացուցիչ ուժեր, որը ժամանակի կորուստ է և լրացուցիչ միջոցների օգտագործում»,- նշում է Երևանի քաղաքապետարանի զորահավաքային հարցերի և քաղաքացիական պաշտպանության վարչության արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բաժնի պետ Հարություն Հարությունյանը:
«Հրշեջ հիդրանտները խիստ անհրաժեշտ են հրշեջ ծառայությանը: Ելնելով գործի առանձնահատկությունից՝ մոտենում են, ջրառք կատարում, խցանումների մեջ չեն ընկնում և ավելի լավ ու նպատակային ջրօգտագործում է ապահովվում՝ քաղաքացիներին ճիշտ օգնություն ցուցաբերելով»- նկատում է ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Գարեգին Հակոբյանը:
Մի քանի փուլով իրականցվող ծրագրով Երևանում ընդհանուր առմամբ կկառուցվի շուրջ 100 նոր հիդրանտ, ևս 150-ն էլ կնորոգվի: 90 հասցեում աշխատանքներն արդեն ավարտվել են:
«Այս ծրագիրն իրականացվում է չորս փուլով: Երկու փուլն արդեն ամբողջությամբ ավարտել ենք. առաջին ծրագրով 2021թ.վերակառուցել ենք 39 հիդրանտ, օրերս ավարտեցինք երկրորդ ծրագիրը՝ 52 հիդրանտ վերանորոգվեց, երրորդ փուլով նախատեսել ենք 51 հիդրանտի վերանորոգում և չորրորդ ծրագրով կկառուցվեն բոլորովին նոր հիդրանտներ»,- նշում է Հարություն Հարությունյանը:
Հակահրդեհային նոր հիդրանտների տեղադրման բոլոր վայրերն ընտրվել են ԱԻՆ մասնագետների հետ: GPS համակարգով հասցեները հասանելի են հրդեհաշիջման շտապող բոլոր խմբերին:
«Ընտրում ենք այն տարածքները, որոնք նպատակահարմար են առաջնահեթության կարգով, ցուցակները տալիս ենք քաղաքապետարանին: Ցանկալի է, որ բոլոր քաղաքացիները հասկանան դրա կարևորությունը, բանն այնէ, որ հաճախ մեքենաները կայանում են դիտահորերի վրա և խոչընդոտում աշխատանքների կամակերպմանը»,- ընդգծում է Գարեգին Հակոբյանը:
Տեղադրված հիդրանտներն ապահովում են վայրկյանում նվազագույնը 10 լիտր ջուր՝ սնուցվող մեծ խողովակներից:
Քաղաքում բռնկված հրդեհներն արագ մարելու և հետևանքները նվազեցնելու նպատակին ուղղված նախաձեռնություններին զուգահեռ՝ շատ կարևոր է, որ քաղաքացիները պահպանեն հրդեհային անվտանգության կանոնները, նկատում են պատկան մարմիններն ու ընդգծում՝ հրդեհների դեմ պայքարը սոսկ հրշեջների գործը չէ:
«Կոչ եմ անում մեր համաքաղաքացիներին՝ բնակլիմայական այս պայմաններում լինեն ավելի զգույշ, պահպանեն հրդեհային անվտանգության կանոնները, հարգեն փրկարարների աշխատանքը, հանգստի գոտիներում չթողնեն խարույկի մնացորդներ, որոնք կարող են նպաստել հրդեհի առաջացմանը»,-ասում է ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի պետը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը