ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Գորշ գայլեր» կուսակցությունը դարձել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի դաշնակիցը, որը զբաղված է տարբեր ահաբեկչությունների իրականացմամբ. Նպատակը՝ Հայաստանը կուլ տալն է. Շարմազանով (տեսանյութ) 07/25/2022 17:48 | ԼՐԱՀՈՍ
«Գորշ գայլեր» կոչվող կազմակերպության, Թուրքիայի նպատակն է կուլ տալ Հայաստանը, այն մի շարք ահաբեկչություններ է իրականացրել։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նրա արձանագրմամբ՝ «Գորշ գայլերը» ազգայնական կուսակցություն է. դեռեւս 1960թ. նրանց հոգեւոր հայր Ասլան Թուրքեշը վերակազմավորել է «Ազգայնական շարժում» կուսակցությունը եւ այնտեղ երիտասարդական գաղափարական մի թեւ ստեղծել՝ Մուսոլինիի ֆաշիստների եւ Հիտլերի նացիոնալ-սոցիալիստների օրինակով, «շտուրմավիկների» ջոկատներ, որոնք պաշտոնապես կոչվում են գաղափարական ուժ, իսկ ոչ պաշտոնապես՝ «գորշ գայլեր»։
«Սրանց նպատակը պանթուրքիզմն է։ Դեռեւս 70-80-ական թվականներին, կազմակերպել է բազմաթիվ տեռորիստական ակտեր, օրինակ՝ ԱՍԱԼԱ-ի նկատմամբ, 1984թ. Փարիզում պայթեցվել է Ցեղասպանության զոհերի հուշարձանը, նրանք լուրջ դերակատարություն ունեն նաեւ Կիպրոսում։ 1981թ. գորշ գայլերը կազմակերպեցին Հռոմի պապի մահափորձը»,- հիշեցրել Շարմազանովը՝ ավելացնելով, որ «Գորշ գայլերը Արցախյան պատերազմում պայքարել են մեր դեմ։ Նրանց նպատակը թուրքական աշխարհի վերակերտումն է»։
Շարմազանովի փոխանցմամբ՝ 2015-ից «Գորշ գայլեր» կուսակցությունը դարձել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի դաշնակիցը։ «Դա պարզ երեւաց Թուրքիայում հեղաշրջման փորձի ժամանակ, երբ գեներալների մի մասը, որոնք «Գորշ գայլերի» ազդեցության տակ էին, դուրս չեկան փողոց, այսինքն՝ չընդվզեցին Էրդողանի դեմ եւ ցույց տվեցին, որ իրենք ունեն միասնական ծրագիր։ Էրդողանը նույնիսկ միտինգի ժամանակ հրապարակայնորեն ցույց տվեց «Գորշ գայլերի» նշանը։ Ավելին՝ մի քանի ամիս առաջ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն Ուրուգվայում՝ Մոնտեվիդեոյում, այդ նշանը ցույց տվեց մեր հայ համայնքի ներկայացուցիչներին»,- ասաց Էդ.Շարմազանովը՝ նկատելով, թե այսքանից հետո ինչպես կարելի է խոսել դրական ազդակների մասին, դրանից առավել էլ ինչ պետք է թուրքերն անեին։
«Գորշ գայլերի, Թուրքիայի պաշտոնական նպատակն է կուլ տալ Հայաստանը, որովհետեւ երբ չես խոսում Ցեղասպանությունից, Շուշիի հայկական լինելուց, մշակութային ցեղասպանությունից, թուրքական էքսպանսիայից, երբ հպարտանում ես, որ սեպտեմբերից Հայաստանից որեւէ զինվոր չի լինելու Արցախում, դա հենց Թուրքիայի նպատակն է եւ ինչու նա չպետք է սահմանը։ Բացի այդ՝ ինչ ասում է Թուրքիան, այստեղ անում են։ Այդ ինչպես եղավ, երբ 2020թ. Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով ոմն մեկը հայտարարում էր, թե Թուրքիան գալիս է Կովկաս, որպեսզի տարածվի դեպի Արեւելք, եւ նրա միակ նպատակը հայերին ցեղասպանելն է, իսկ այսօր նույն Փաշինյանն ու իր նիկոլիստական կառավարությունը չի խոսում Ցեղասպանության մասին, մոռացել է մեր հինգ հազար զոհերին ։ Սրանք իշխանության շահն ու պետության շահը իրարից չեն տարբերում»,- հայտարարել է ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ