ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թուրքական կողմը «խաղաղության պայմանագիրը» դիտարկում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախապայման. Տաթևիկ Հայրապետյան 07/25/2022 16:56 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանից և Թուրքիայից եկող հրապարակային հայտարարությունները փաստում են այն մասին, որ իրենք բնավ չեն հրաժարվել այն ծրագրերից, որոնք ունեն Հայաստանի նկատմամբ: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:
Փորձագետը հիշեցնում է՝ մասնավորապես, հայ-թուրքական ձևաչափով վերջին հանդիպումներից հետո թուրքական կողմը կրկին հանդես եկավ հայտարարությամբ, որ ամբողջությամբ իր քաղաքականությունը համաձայնեցնելու է Բաքվի հետ, իսկ «խաղաղության պայմանագիրն» էլ դիտարկում է հարաբերությունների կարգավորման նախապայման:
Սրան զուգահեռ ադրբեջանական կողմն է շարունակում իր ճնշումները Հայաստանի վրա, մասնավորապես, ուժի սպառնալիքի ներքո ձգտում է հասնել իր համար ցանկալի զիջումների՝ Արցախի հարցում, «միջանցք» կոչվածի և այլ հարցերում.
«Որոշ շրջանակներ սիրում են ասել, երբ հաճախ են կողմերի միջև հանդիպումներ լինում, դա զսպում է ագրեսիան, բայց իրողությունն այլ է, բնականաբար, հանդիպումները և դիվանագիտություն կարևոր են, բայց առավել կարևոր է՝ ինչ օրակարգեր են դրված բանակցությունների սեղանին, հայկական կողմը, ցավոք, որևէ օրակարգ չունի, իսկ ադրբեջանական կողմը հստակ նպատակներ է դրել և փորձում է դրանց հասնել»,-ասաց նա:
Հարցին՝ ինչու՞ է ՀՀ իշխանությունն այսքան շտապում Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատելու հարցում՝ համաձայնվելով ցանկացած նախապայմանի և նման թույլ ռեսուրսներով երկկողմանի բարդ գործընթացի մեջ մտնելը ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի համար, զրուցակիցն ասաց՝ իշխանությունները գիտակցում են, որ երկարաժամկետ առումով բազմաթիվ խնդիրներ են առաջանալու, ուստի փորձում են ներքաղաքական բազմաթիվ խնդիրները ծածկել արտաքին գործընթացներով և հակառակորդների հետ հարաբերություններ կարգավորելով.
«Այսինքն՝ եթե չես աշխատում անվտանգային համակարգերի ուղղությամբ, չես կարողանում ճիշտ կերպով կազմակերպել քո պետական կառավարումը և բոլոր առումներով նահանջ ես ապրում, քո նախկին հայտարարությունները շարունակ ոտնահարում ես, նախընտրական այն ծրագրերը, որոնցով եկել ես իշխանության, մոռանում ես, արտաքին գործընթացներով փորձում ես ծածկել ներքին մեծ խնդիրները, շատ մեծ սխալ ես գործում: Իշխանությունները փնտրում են լեգիտիմություն՝ հակառակորդի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում, բայց ազնիվ չեն հանրության հետ, քանի որ իրենք էլ շատ լավ գիտակցում են, որ իրենց հետ խաղաղության գնացող չկա, իսկ խաղաղությունը միակողմանի չի կառուցվում: Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը, երբ նշաձողի իջեցման մասին է խոսում, չի մոռանում երբեք շեշտել, որ որևէ երաշխիք չկա խաղաղության հասնելու, այսինքն՝ մենք շարունակ, զիջում ենք, հետքայլ ենք անում, բայց խաղաղության չի բերում, սա կործանարար է, որովհետև եթե մենք իրոք ցանկանայիք դիմագրավել և դրա ֆոնին բանակցային գործընթացում մեր շահերը պաշտպանել, լուրջ աշխատանք կտանեինք, երկու տարի է ՝իշխանությունը վերընտրվել են, պետք է աշխատանք տանեին բանակում և անվտանգային խնդիրների ուղղությամբ »,-ասաց ԱԺ նախկին պատգամավորը:
Զրուցակիցն ընդգծում է՝ պատերազմը կանխելու լավագույն միջոցն այն է, որ դու պատրաստ լինես պատերազմին դիմագրավելու.
«Եթե քո հակառակորդը իմանա, որ ինքը չի կարողանալու քեզ մարտի դաշտում հաղթել կամ շատ մեծ դժվարությամբ է դա անելու, ինքը միշտ կգերադասի բանակցությունները՝ հարձակվելուց, իսկ բանակցություններում էլ արդեն կարող ես քո օրակարգն առաջ տանել, ոչ թե հակառակորդի օրակարգով շարժվել »,-ասաց փորձագետը:
Անդրադառնալով վերջերս Թեհրանում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հետ հանդիպումների ժամանակ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի հնչեցրած հայտարարությանը, որ եթե Հայաստանի հետ Իրանի սահմանները կտրելու քաղաքականություն լինի, Իրանը կկանխի դա, քանի որ այդ սահմանը տարանցիկ ուղի է արդեն մի քանի հազարամյակ, Տաթևիկ Հայրապետյանը նշեց՝այս հայտարարությունն այն մասին էր , որ Իրանը չի հանդուրժի որևէ փոփոխություն Հայաստանի հետ սահմանին, որ հայ-իրանական սահմանը իր համար կարմիր գիծ է և թույլ չի տա դրա վերահսկողությունն անցնի այլ ուժերի.
« Նման հայտարարություն հնչեցնելը ցույց է տալիս, որ Հայաստանի հետ սահմանը պետական և անվտանգային նշանակություն ունի Իրանի համար, որովհետև իրենք հասկանում են այն վտանգները, որոնք կառաջանան, եթե շրջապատված լինեն թուրքական աշխարհով:Միգուցե կան նաև գործընթացներ, քննարկումներ որոնց մասին մենք տեղյակ չենք, բայց իրանական կողմը, ունենալով իր աղբյուրները, իր պարտքն է համարել ևս մեկ անգամ զգուշացնել, որպեսզի հասկանան ճանապարհի կարևորությունը Իրանի համար և ուրիշ քայլերի չգնան այդ ուղղությամբ»,-ասաց Տաթևիկ Հայրապետյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ