ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանությունները խոչընդոտում են Բաքվում գտնվող հայ ռազմագերիներին առնչվող ընդդիմության նախաձեռնություններին 07/22/2022 17:26 | ԼՐԱՀՈՍ
Իշխանությունները խոչընդոտում են հայ ռազմագերիների հարցով մեր նախաձեռնություններին: «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Ավելի վաղ պատգամավորը հայտնել էր, որ պաշտոնական նամակով կդիմի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակին՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցներին տեսակցելու, իրենց առողջական վիճակին ու պահման պայմաններին ծանոթանալու նպատակով այցելություն կազմակերպելու պահանջով։ Սակայն Հայաստանի ԱԺ-ն հրաժարվել էր Մամիջանյանի նամակը փոխանցել Միլլի Մեջլիսի խոսնակին:
Մեզ հետ զրույցում Հայկ Մամիջանյանը նշեց, որ ԱԺ-ից պարզաբանել են, որ դիվանագիտական հարաբերություններ չունենք Ադրբեջանի հետ, այդ իսկ պատճառով նամակը չեն ուղարկել.
«Բնականաբար, ես դրա մասին տեղյակ էի, խոսք գնում էր դիվանագիտական խողովակների միջոցով նամակ ուղարկելու մասին, ինչը չարեցին։ Փաստենք, որ իշխանությունները խոչընդոտում են գերիների հարցով նախաձեռնություններին, ամեն պատեհ-անպատեհ կապ օգտագործում են Ադրբեջանի հետ, բայց գերիների հարցով չեն ցանկանում»,-ասաց Մամիջանյանը:
Նրա փոխանցմամբ՝ այսօր ընդդիմադիր պատգամավորները խորհրդարանում հանդիպել են Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի հետ, որի ընթացքում նույնպես քննարկել են հայ ռազմագերիների հարցը, արցախյան հակամարտության, Արցախի կարգավիճակի, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հարցեր.
«Խոսել ենք Արցախի ինքնորոշման և բանակցային առկա իրավիճակի մասին, մի փոքր ժամանակ էլ հատկացրել ենք ներքաղաքական խնդիրներին, քաղբանտարկյալներին, ոստիկանության բռնություններին, հակաժողովրդավարական գործընթացներին»,-ասաց Մամիջանյանը:
Նրա խոսքով՝ առանձին հանդիպումներ են եղել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների հետ:
Այսօր լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը չէր բացառել, որ ընդդիմությունը սեպտեմբերին կվերադառնա խորհրդարան:
Մամիջանյանից հետաքրքրվեցինք, արդյո՞ք «Պատիվ ունեմ»-ը նման հարց քննարկե՞լ է.
«Պրն Սաղաթելյանը ասել է այն, ինչ ասել է հանրահավաքի հարթակից, դրան որևէ ավելացնելու բան չունեմ։ Հայտարարություն եղել է, որ եթե կվերադառնանք, ապա միայն մեր օրակարգով և դրան հետ մենք համաձայն ենք»,-ասաց պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ