ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շատ վտանգավոր ուղերձ է. Ուզում են Սփյուռքը տարանջատվի, որ Հայաստանի ու Սփյուռքի օրակարգը չհամընկնի.Զարուհի Փոստանջյան 07/22/2022 14:44 | ԼՐԱՀՈՍ
Ցույցին մասնակցելը հիմք չի կարող հանդիսանալ, որ որևէ քաղաքացու մուտքը Հայաստան արգելելու համար, սա ակնհայտ ոչ իրավաչափ գործողություն է, վարչարարություն իրականցնողները՝ ի դեմս ՀՀ-ի, խախտել են Սահմանադրությունը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան՝ քաղաքական շարժառիթներով: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Երկիր Ծիրանի» Զարուհի Փոստանջյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 14-ին Հայաստան էր ժամանել Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը, սակայն «Զվարթնոց» օդանավակայանում ԱԱԾ աշխատակիցներն արգելել էին Փափազյանի մուտքը Հայաստան՝ պատճառաբանելով, թե ինքն անցանկալի անձ է Հայաստանի համար։
ԱԱԾ-ն հրաժարվում էր որևէ մեկնաբանություն տալ՝ ի՞նչ հիմքով է նրա մուտքը Հայաստան արգելվել, իսկ այսօր էլ ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարություն է տարածել՝ հաստատելով, որ Մուրադ Փափազյանի մուտքը արգելվել է, քանի որ նա Ֆրանսիայում մասնակցել է ընդդեմ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ակցիայի:
Մեզ հետ զրույցում Զարուհի Փոստանջյանն արձանագրում է՝ խաղաղ ցույցին մասնակցելը սահմանադրական հիմնարար իրավունք է, ուստի այս դեպքում խախտվել են Մուրադ Փափազյանը հիմնարար իրավունքները.
«Փաշինյանի, էրդողանի, Ալիևի, թեկուզ Բայդենի կամ Պուտինի դեմ կազմակերպված ցույցերը որևէ խնդիր չպետք է առաջացնեն մարդկանց համար, ցույցին մասնակցելը, թե՛ Ֆրանսիայում, թե՛ Հայաստանում սահմանադրական հիմնարար իրավունք է, այդ իրավունքը չի կարող չհարգվել ՀՀ իշխանությունների կողմից, մարդու հիմնարար իրավունքը չի կարող սահմանափակվել այսպիսի կամայական գնահատմամբ»,-ասաց զրուցակիցը:
Փոստանջյանի գնահատմամբ՝ սա շատ վտանգավոր ուղերձ է Սփյուռքին, որը նաև պառակտիչ բնույթ ունի.
«Սփյուռքի մեր հայրենակիցները 4 տարի է՝չեն մասնակցում Սփյուռք-Հայաստան համագումար, վերջին համագումարը տեղի է ունեցել 2017թ-ին, դրանից հետո ոչ մի համագումար չի եղել, սա հստակ ուղերձ է ՝ պառակտելու Սփյուռքը:
Մի կողմից ազգը պառակտում են ներսից Հայաստանի ներսում՝ սև-սպիտակ, նախկին-ներկա անելով, պառակտում են ղարաբաղցի-հայաստանցի, հիմա էլ անցել են Սփյուռքի պառակտմանը, մեր այս դժվարին շրջանում այնպես են անում, որ պառակտեն բոլորիս, սա վաղեմի երազանքն է Էրդողանի, որ Սփյուռքի տարանջատվի, նա էր ուզում, որ Հայաստանի և Սփյուռքի օրակարգը չհամընկնի, հանդես չգանք միասնաբար»,-ասաց նա:
Փոստանջյանի խոսքով՝ մյուս կողմից սա ուղերձ է մեր սփյուռքի հայրենակիցներին՝ իրենց քաղաքական դիրքորոշումը զսպելու համար։
«Ես բազմիցս տարբեր սփյուռքահայերի հետ կազմակերպել եմ բողոքի ակցիաներ ընդդեմ Կառավարության, մարդիկ այդ իրավունքը ունեն և ՀՀ-ն պարտավոր է հարգել այս իրավունքը, պետք է ընդունի, որ Սփյուռք իր գնահատականն ունի այս իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ»,-ասաց նա:
Զարուհի Փոստանջյանը նաև հիշեցնում է, որ Հայաստան էր ժամանել նաև թուրքական «Գորշ Գայլեր» ահաբեկչական խմբավորման հետ մտերիմ Սամսոն Օզարարատը, սակայն նրա մուտքը չարգելվեց.
«Բա նրա մուտքն ինչո՞ւ չի արվել, նրա այցն իրապես վտանգավոր է, նա մի կազմակերպության անդամ է, որը եվրոպական տարբեր երկրների կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն»,-ասաց Փոստանջյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 10:45 Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը