ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չեզոքացրել էր պարտությունը կանխելու ունակ գործիչներին. Ժամանակը կգա ու ողջ մնացած մարդիկ կպատմեն հերոսությունները (տեսանյութ) 07/22/2022 20:10 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանը պատրաստ էր խաղաղություն կնքել դեռեւս պատերազմի առաջին օրերին, որովհետեւ այն խնդիրը, որ դրված էր իրենց զինված ուժերի առջեւ, նրանք չկատարեցին։ Այսինքն՝ այն ճեղքումները, որ պետք է իրենք ապահովեին, չի եղել։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսին հայտարարել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ նշելով, որ հակառակորդը կարողացել է իրավիճակը շտկել, այսպես կոչված, «Լելե-Թեփի» հայտնի օպերացիայից հետո, երբ Արցախի եւ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը սխալ որոշում կայացրեց, ինչի հետեւանքով մենք ծանր կորուստներ ունեցանք։
Փորձագետի արձանագրմամբ՝ առաջին անգամ ռազմական գործողությունները դադարեցնելու խոսակցությունը եղել է հոկտեմբերի 8-ին, որը մերժվել է Փաշինյանի կողմից։ Երկրորդ անգամ՝ մերժվել է հոկտեմբերի 19-ին ու այդ ժամանակ մենք դեռ չունեինք կորուստներ։
«Կգա ժամանակ եւ այն մարդիկ, որոնք ողջ են մնացել, կպատմեն, թե զորամասի հրամանատարները, ստորաբաժանման հրամանատարները, շարքային անձնակազմը ինչպիսի հերոսություններ են արել։ Հրամանատարներ կան, որոնք չեն ենթարկվել նահանջի հրամանին եւ տեղեր են եղել, որ հակառակորդը չի կարողացել ճեղքումներ անել եւ այդ մասը այսօր մնացել է հայկական»,- նշել է Հայկ Նահապետյանը։
Ըստ նրա՝ պատերազմի առաջին օրերը հողերը չեն հանձնել, որովհետեւ գիտեին, որ դա կլիներ իշխանափոխության ազդակ։ Իսկ հողերը հանձնելու գործողությունը ծրագրել էին տարիներ շարունակ։ «2,5 տարի իրենք աստիճանաբար եւ գիտակցաբար չեզոքացնում էին այն օղակները, որոնք պատերազմի ժամանակ կարող էին խոչընդոտել։ Առաջինը՝ դա Մանվել Գրիգորյանն էր։ Ինչու տարան նրան, որովհետեւ դեռեւս 2016-ին նա 1-2 օրում 5 հազար կամավոր հավաքագրեց, որը այդ պատերազմում կարող էր դառնալ 50-60 հազար մարդ։ Այդ մարդիկ՝ փորձառու, պատերազմով անցած, կամային որակներով բարձր, եթե գնային այնտեղ, ապա վստահ եղեք, որ ոչ մի նահանջ չէր լինի։ Զոհվում են, բայց նահանջ չի լինում, պարտություն չի լինում։ Հետևաբար` այս իշխանությունների համար թիվ մեկ թիրախը Մանվել Գրիգորյանն էր, երկրորդը՝ դա Ռոբերտ Քոչարյանն էր։ Այսինքն ՝քաղաքական առումով, եթե պատերազմ լինի, ապա Ռ.Քոչարյանն իր կապերով եւ հնարավորություններով պիտի չեզոքացված լինի»,- ասել է Նահապետյանը՝ նշելով, որ ԱԱԾ-ից հեռացվել են նաեւ գլխավոր վարչության պետեր, ԱԱԾ-ի պետեր։ Այսինքն՝ դրանք այն օղակներն են, որոնք պատերազմի ժամանակ ամենաէական դերակատարությունն ունեին։
«Պաշտոններից հեռացվեցին բազմաթիվ գեներալներ, ինչպես օրինակ, Խաչատուրովը, որոնք Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հաղթանակ էին կերտել։ Նրանցից ոչ մեկը չկար ռազմի դաշտում՝ այս պատերազմի ժամանակ, նույնիսկ խորհրդականի կարգավիճակով, էլ չեմ ասում բանակային կորպուսի հրամանատարական պաշտպանական շրջանի հրամանատար։ Չկար, որովհետեւ նրանք խոչընդոտ էին հանդիսանում, քանզի ունեին փորձառություն, կամային որակներ, մի պատերազմ հաղթել էին, թշնամուն հրաշալի գիտեին եւ դեռեւս հարց էր ինչպես կվերջանար պատերազմը»,- արձանագրել է Նահապետյանը՝ ավելացնելով, որ հենց այդ նպատակով 2,5 տարի «չիստկա» արեցին, բոլորին հանեցին։ Մի մասին պահեցին բանտերում, մի մասին էլ պաշտոններից հանեցին, բանակը վարկաբեկեցին։
Մանրամասները տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ