Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

Հրաչը՝ ներսում, Ավինյանը՝ դրսում. Բախումներ չեն լինի. «Հրապարակ» 07/21/2022   10:25  |  Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերին վերջապես Տիգրան Ավինյանը կտեղափոխվի Երեւանի քաղաքապետարան՝ փաստացի զբաղեցնելով փոխքաղաքապետի, իսկ ավելի ճիշտ՝ քաղաքապետի պաշտոնը։ Դեռեւս անցած տարեվերջին, երբ Հայկ Մարությանին գահընկեց անելուց հետո Հրաչյա Սարգսյանին ընտրեցին քաղաքապետի պաշտոնում, տեւական ժամանակ լուրեր էին շրջանառվում Ավինյանի նշանակման մասին։ Բայց նշանակումը չեղավ, փոխարենը ՔՊ-ից պաշտոնապես հայտարարեցին, որ, այո, Ավինյանը քաղաքապետի իրենց թեկնածուն է։

Իսկ նշանակումը չկայացավ մի քանի պատճառով․ նախ՝ ՔՊ-ում հասկանում են, որ ցանկացած պաշտոն արագ փչացնում է երիտասարդներին, եւ պաշտոն ունեցող երիտասարդին էլ հասարակությունն արագ է «փչացնում», ուստի պետք է հնարավորինս ձգել նշանակումը, որպեսզի այն լինի ոչ թե ի վնաս, այլ ի նպաստ թեկնածուի։ Երկրորդ՝ քաղաքապետարանի լավատեղյակ աղբյուրները խոսում էին, որ Հրաչյա Սարգսյան-Տիգրան Ավինյան տարաձայնություններն այնքան էին սրվել, որ առաջինը խանդով է վերաբերվում այն փաստին, որ ինքը քաղաքապետարանում, բառի բուն իմաստով, անգլիական թագուհու կարգավիճակ ունի՝ բոլոր որոշումների կնքահայրը Տիգրան Ավինյանն է։ Եվ Ավինյանն էլ այդ խանդը տեսնելով՝ որոշել է հետաձգել իր մուտքը քաղաքապետարան, որ մթնոլորտը չշիկանա, եւ ավելորդ լարվածություն չառաջանա, ինչը կարող է ազդել իր վարկանիշի վրա եւ ստվերել ընտրությունները։

Հատկապես որ առանց պաշտոնի էլ Տիգրան Ավինյանն իր գործը տեսնում է՝ նա թաղապետարաններն արդեն հասցրել է իրենով անել, կադրային փոփոխությունների միջոցով ամենուր նշանակել է իր մարդկանց, թաղապետերն իր ծանոթ-բարեկամ-ընկերներն են, ենթակա կառույցներում էլ իր մարդկանց է նշանակում։ Հասցրել է շատ դպրոցներում, մանկապարտեզներում, պոլիկլինիկաներում եւ այլ հիմնարկներում յուրային տնօրեններ նշանակել։

Տարբեր պատրվակներով ազատվում են գործող ղեկավարներից եւ նշանակում յուրայիններին, որ ընտրությունների փուլում աշխատեն Ավինյանի համար։ Ավելին, արդեն քանի ամիս է՝ քաղաքապետացուն նախընտրական քարոզարշավ է իրականացնում՝ այցելում է պետական տարբեր հիմնարկներ, հաստատություններ, բուհեր, վարչական շրջաններ, հանդիպումներ ունենում կոլեկտիվների, քաղաքացիների հետ, անգամ օտարերկրյա այցեր է կատարում քաղաքապետարանին առնչվող խնդիրների օրակարգով, Նիկոլ Փաշինյանի կողքին է երեւում։ Մի խոսքով՝ հանրային գիտակցության մեջ ամրագրում են Տիգրան Ավինյան-քաղաքապետին։

Թե ինչու է Ավինյանը որոշել հիմա մտնել քաղաքապետարան, մեր աղբյուրներն ասում են, որ փոխքաղաքապետի կարգավիճակն ավելի դյուրին կդարձնի խնդիրների իրագործումը։ Բացի այդ՝ ժամանակն է կատարած գործը ցույց տալու, վարկանիշ հավաքելու։ Իսկ ընտրությունները սարերի ետեւում չեն, հերթական ընտրություններին մոտ մեկ տարի է մնացել։

Ի դեպ, ի սկզբանե որոշել էին, որ այս հոկտեմբերին արտահերթ ընտրություններով քաղաքապետ ընտրեն, սակայն ՔՊ ներքին հարցումների արդյունքում պարզվել է, որ Ավինյանը չունի այնքան վարկանիշ, որ կարելի լինի ռիսկի դիմել։ Մեր աղբյուրներն ասում են, թե հարցումներով պարզել են նաեւ, որ ՔՊ-ում այնպես չէ, որ կա այլ՝ ավելի հարմար թեկնածու, որն Ավինյանից բարձր վարկանիշ ունենա։

Ամեն դեպքում՝ Ավինյանը չարյաց փոքրագույնն է։ Սակայն իշխանությունների մարտավարությունը լինելու է ձայների փոշիացումը, ինչպես արեցին 2021 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ՝ խաղի մեջ մտցնելով 25 քաղաքական ուժ, որոնցից միայն 3-ն անցան խորհրդարան, իսկ մնացած 22-ը ձայներ խլեցին ընդդիմությունից։

Արձանագրենք, որ Տիգրան Ավինյանի նշանակումից հետո քաղաքապետարանում հետաքրքիր շոու է սպասվում։ Էքսցենտրիկ եւ տեսախցիկների առջեւ «ռեմբո» ձեւացող Հրաչյա Սարգսյանը եւ գորշ կարդինալի ոճով գործող, հավասարակշիռ Տիգրան Ավինյանը կարող են շատ ուշագրավ զույգ դառնալ։ Եթե սրան գումարենք նաեւ այն, որ քաղաքապետարանում իշխանության տարբեր թեւերի ներկայացուցիչներ կան, պատկերը պարզ կդառնա: Քաղաքապետի առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը, փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, փոխքաղաքապետ Ստեփան Մաչյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կամակատարներն են:

Քաղաքի կառավարման հարցերում ակտիվ դերակատարում ունեն նաեւ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը եւ նրա եղբայրը՝ Արամ Հարությունյանը, ով մասնավոր ընկերություն ունի եւ իրենով է անում փողոտ ծրագրերը։ Մեր հարցադրումներին ի պատասխան՝ քաղաքապետարանի աշխատակիցն ասաց, թե պայմանավորվել են, որ նշանակումից հետո բախում չլինի։ Գործող քաղաքապետը կշարունակի քաղաքապետի դերը, իսկ Ավինյանն ավելի շատ կլինի դրսերում՝ հանդիպումների, քարոզչության մեջ»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 21․ 07.22թ համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:40 08/07/2022  |  ԼՐԱՀՈՍՄի շարք անձինք ու ԶԼՄ-ներ չհայտարարված «պատերազմի» են դուրս եկել` ամենօրյա ռեժիմով հորինվածքներ և մանիպուլյացիաներ հյուսելով ու տարածելով.Տիգրան Ավինյան
20:20 04/07/2022  |  ԼՐԱՀՈՍԱյսօր Պոլիտեխնիկը գտնվում է շրջադարձային փոփոխությունների փուլում․ Ավինյան
19:54 04/07/2022  |  ԼՐԱՀՈՍՏիգրան Ավինյանի մայրը շուկայականից ցածր գնով բնակարան ու ավտոկայանատեղի է ձեռք բերել Պարոնյան փողոցում կառուցվող նորակառույցում. civilnet
20:59 29/06/2022  |  ԼՐԱՀՈՍՔՊ-ն մտադիր է գոհել Երեւանն ու Տիգրան Ավինյանին քաղաքապետ դարձնել՝ քրեաօլիգարխիկ շրջանակների օգտագործմամբ
19:58 25/06/2022  |  ՎերլուծություններԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի օտարերկրացի անդամներին մեկուսացրել են իրենց վստահված՝ ԶՄՊԿ-ի բաժնետոմսերի կառավարումից
10:15 21/06/2022  |  ՄամուլԵրեւանի քաղաքապետի արտահերթ ընտրություննե՞ր են սպասվում. «Հրապարակ»
10:28 18/06/2022  |  ԼՐԱՀՈՍԿիրականացվեն Աջափնյակի կայարանի նախագծման աշխատանքները. Երևանի քաղաքապետարանն ու «Մետրոգիպրոտրանսը» համաձայնագիր են ստորագրել
10:25 14/06/2022  |  ՄամուլՓաշինյանը ձեռքերը լվացել է քաղաքապետի ընտրության թեմայից ու Ավինյանին ասել. «Ինչ ուզում ես, արա՛». «Ժողովուրդ»
11:33 04/06/2022  |  ԼՐԱՀՈՍԱրգավանդ-Շիրակ կամուրջը ռազմավարական կարևոր նշանակություն ունի Երևանի համար.Ավինյան
09:58 20/05/2022  |  ՄամուլՔՊ-ականները՝ հերթական թակարդում. ավինյանականները կարող է լքել փաշինյանականներին. «Իրավունք»

Արխիվ

[]