ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայերեն լեզվամտածողությունն արմատախիլ ենք անում, ընդունելության քննության արդյունքները ցույց են տալիս կրթության աղետալի վիճակը. փորձագետ 07/21/2022 18:49 | ԼՐԱՀՈՍ
Ընդունելության այս տարվա քննությունները ցույց տվեցին կրթության աղետալի վիճակը: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը:
Նրա արձանագրմամբ՝ թեև դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ այս տարի մի փոքր աճել է, բայց փոխարենը ընդունվողների թիվը նվազել է, քանի որ դիմորդների մեծ մասն անբավարար գնահատական է ստացել, հատկապես՝ մաթեմատիկայից և բնագիտական առարկաներից.
«Ընդունելության այս տարվա քննությունները շատ վատ արդյունքներ ցույց տվեցին, դիմորդների ավելի քան 20%-ն անբավարար գնահատական է ստացել, ինչը, հատկապես, ակնհայտ էր մաթեմատիկայի և բնագիտական առարկաների ոլորտում, ընդ որում, պետք է ասել, որ ոչ թե դպրոցն ավարտող աշակերտների 20%-ի մասին է խոսքը, այլ՝ լավագույն աշակերտների, որովհետև այն երեխաները, որոնց գիտելիքները պակաս են, չեն դիմում ԲՈՒՀ և քննություն չեն հանձնում, միայն լավագույններն են հանձնում բայց, փաստորեն, նրանց 5-ից 1-ը անբավարար է ստանում»,-ասաց փորձագետը:
Ատոմ Մխիթարյանը ցավով արձանագրում է, որ հայոց լեզվից անբավարար ստացողների թիվը նույնպես մեծ է եղել, ինչը պայմանավորում է երիտասարդների՝ հայոց լեզվի և գրականության նկատմամբ քիչ հետաքրքրվածությամբ.
«Մեր «որոշում կայացնողները» որոշեցին, որ շրջանավարտները ԲՈՒՀ կարող են ընդունվել ընտրելով՝ կա՛մ հայերենը կա՛մ անգլերենը, ստացվում է՝ շատ ուսանողներ վերջին տարում ընդհանրապես հայոց լեզու չպարապեցին, որովհետև մտադրություն չունեին հանձնելու հայոց լեզվի քննություն, փոխարենն անգլերեն հանձնեցին, սա բերում է նրան, որ հայերեն լեզվամտածողությունն արմատախիլ ենք անում, երեխաները չեն պարապում հայոց լեզու, գրականություն, փոխարենն անգլերեն են պարապում, որովհետև, ըստ իրենց, դա ավելի հեշտ է հանձնելը, արդյունքում ստացվում է այս պատկերը»,-ասաց զրուցակիցը՝ նկատելով՝հետագայում ԲՈՒՀ-երում ունենալու ենք ուսանողներ, որոնք կտրված են իրենց ազգային արմատներից, որոնք չգիտեն հայոց լեզու և գրականություն կամ էլ հետաքրքրված չեն դրանով:
Փորձագետն ընդգծում է, բացի այն, որ անբավարար գնահատական ստացողների թիվն ավելացել է, նախորդ տարվա համեմատ՝ միջին գնահատականները նույնպես անկում են ապրել, ինչը նշանակում է, որ ընդհանուր գիտելիքի մակարդակը շրջանավարտների մոտ ավելի վատն է, քան նախորդ տարի.
«Միտումն ակնհայտ է, գիտելիքի որակն ընկնում է»,-ասաց նա:
Ատոմ Մխիթարյանը ուշադրություն է հրավիրում նաև այն փաստի վրա, որ այս տարի բուհերում բազմաթիվ թափուր տեղեր են մնացել, ինչը, ըստ իրեն, պայմանավորված է վերջին տարվա ընդունելության կարգի փոփոխությամբ, երբ որոշվեց, որ դիմորդները կարող են դիմել ընդամենը մեկ ԲՈՒՀ և մեկ մասնագիտությամբ.
«Սա բերեց նրան, որ գիտելիք ունեցող երիտասարդները դիմեցին ավելի բարձր վարկանիշ ունեցող մասնագիտությունների համար, իսկ բազմաթիվ այլ մասնագիտություններում պետպատվերով հատկացված բազմաթիվ տեղեր թափուր մնացին, որովհետև երկրորդ հայտով հնարավոր չէր դիմել և հետևանքը եղավ այսպիսին»,-ասաց Ատոմ Մխիթարյանը:
Փորձագետն ահազանգում է, ոլորտում առկա այս խնդիրները հանգեցնելու են նրան, որ ապագայում ունենալու ենք վատ մասնագետներ.
«ԲՈՒՀ-երին անհրաժեշտ են համապատասխան թվով ուսանողներ, որպեսզի ամբիոնը կամ ֆակուլտետը գործի, սա նշանակում է, որ ովքեր ընդունվում են ԲՈՒՀ, նրանք, ամենայն հավանականությամբ, ավարտելու են, բայց քանի որ ընդունվել են նվազագույն գնահատականներով և ԲՈՒՀ-ն էլ մտադիր չէ նրանց ուսման վատ որակի պատճառով դուրս թողնելու պետական ուսումնական հաստատությունից, մենք ունենալու ենք վատ մասնագետներ, երկրորդ հանգամանքը՝ պետությունն անհասկանալի ձևով բաշխում է պետպատվերի տեղերը, բայց ավարտելուց հետո պատասխանատվություն չի կրում որևէ ուսանողի համար»,-ասաց Ատոմ Մխիթարյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
- 01/22/2025 10:18 Հրդեհ՝ կրպակներում. շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու
- 01/21/2025 23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել