ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանությունները բոլոր հնարավոր միջոցներով ցանկանում են Վանաձորում տապալել քաղաքային կառավարումը՝ որպես գործիք օգտագործելով դատարանը 07/21/2022 16:35 | ԼՐԱՀՈՍ
Վանաձորի համայնքի ղեկավարի ընտրության համար ավագանու նիստ հրավիրելու արգելքի պահպանելը դատարանի կողմից լավագույնս է ի ցույց դնում դատական համակարգի՝ ինքնությունը չպարզված դիակ լինելը, որը հայտնվել է սրբություն չունեցող անձանց մոտ ու անարգվում է բոլոր հնարավոր ու անհնար ձեւերով։
ՏԻՄ ընտրությունների արդյունքները հաստատվել են դատարանի կողմից, ձեւավորվել է քաղաքային իշխանություն, բայց ԼՀԿ-ի ակտիվ դերակատարմամբ դատարանը որոշել է արգելել համայնքի ղեկավար ընտրելու համար ավագանու նիստ հրավիրելը։
Նշված արգելանքը դեռևս կշարունակվի գործել, դատարանն անորոշ ժամանակով հետաձգել է հարցի քննարկումը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վարչական դատարանը հուլիսի 20-ին Վանաձորի ավագանու նիստ գումարելու արգելքի վերաբերյալ որոշում պետք է կայացներ:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության անդամ Վահե Դոխոյանը հայտնեց, որ երեկվա նիստն անորոշ ժամանակով հետաձգվել է այն պատճառաբանմամբ, որ նիստի մասին կողմերը պատշաճ չեն ծանուցվել.
«Փորձում են ամեն կերպ ավագանու նիստ հրավիրելու արգելանքը ուժի մեջ պահել, եթե ուզենային , կողմերին պատշաճ կծանուցեին, նույն հաջողությամբ, երբ դեկտեմբերին առաջին նիստը պետք է կայանար, բոլորին կարողացել էին պատշաճ ծանուցել՝ ընդհուպ կուսակցություններ, գրասենյակներ, տներ, եթե իրենց պետք լինի, սրճարանում նստած լինես, կգան ու կծանուցեն, ուղղակի սա պատճառաբանություն էր, թե ծանուցող հիմնարկը չի կարողացել ծանուցի նիստի մասին և նիստը հետաձգվել է, բոլորիս համար պարզ է դառնում, որ այլ որոշում չուներ կայացնելու, քան հանել արգելանքը, հակառակ դեպքում նիստ կանեին ու արգելանքը կթողեին, դրա համար արհեստական ձևով հետաձգում են»,-ասաց Դոխոյանը:
Նա նաև հայտնեց, որ Վճռաբեկ դատարան ևս դիմել են, որպեսզի արգելանքը հանվի, սակայն Վճռաբեկ դատարանը պարզաբանել է, թե ձևավորման փուլում է և դատական նիստի օր չի կարողանում նշանակել:
Նկատենք, որ ԼՀԿ-ն ոչ միայն խորհրդարան չկարողացավ մուտք գործել, այլ անգամ Վանաձորի բնակիչները նրան վստահության քվե չտվեցին. դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Վանաձորում ստացել է ընտրողների ձայների ընդամենը 3,97 տոկոսը և զբաղեցրել 6-րդ տեղը, աջակցելով ՔՊ-ին, դիմել էր Վարչական դատարան, որպեսզի անվավեր ճանաչվեն Վանաձորի համայնքապետի ընտրությունները, սակայն դատարանը մերժեց ԼՀԿ-ի հայցը։ ԼՀԿ-ն նաև առանձին միջնորդություն էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Վանաձոր համայնքի ավագանուն ձեռնպահ մնալ Վանաձոր միավորված համայնքի ղեկավար ընտրելուն ուղղված գործողություններից, այն է՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով նիստ անցկացնելուց և ղեկավար ընտրելուց, ինչը բավարարվել էր։
Ինչպես վերեւում նշել ենք՝ դատարանն անփոփոխ է թողել Վանաձորի ՏԻՄ ընտրության արդյունքներն ամրագրող որոշումը, սակայն ավագանին նիստ չի կարողանում անել:
Իշխող ՔՊ խմբակցությունը, իբրև խնդրի լուծում, արտահերթ նիստով փոփոխություններ կատարեց ՏԻՄ մասին օրենքով, որով վարչապետին համայնքապետի ԺՊ նշանակելու լիազորություն տրվեց, ինչից հետո Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝Արկադի Փելեշյանը նշանակվեց Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար: Ակնհայտ է, որ ՔՊ-ն ամեն ինչ անում է Վանաձորի ընտրողների քվեն փոշիացնելու ու նոր ընտրություն նշանակելու համար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ