ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թեհրան 43-ից՝ Թեհրան 22 07/21/2022 14:52 | Վերլուծություններ
Երկու դեպքում էլ ձևաչափը եռյակ է, գլոբալ օրակարգը՝ պատերազմ և խաղաղություն․․․ Խաղացողներն են տարբեր: Մեծ հաշվով դիտարկելիս՝ ոչ այնքան․․․
1943-ին, Թեհրանում կայացած կոնֆերանսում Ստալինը, ԽՍՀՄ-ը ներկայացնելով՝ այսօրվա ՌԴ -ի նոմինալն էր, այն ժամանակ ԱՄՆ-ը՝ և Մեծ Բրիտանիան էին, իսկ այսօր նրանց շահերը Թուրքիային է վստահված, վերջինիս դիմակի տակ են մտած...
Իոսիֆ Ստալին- Ֆրանկլին Ռուզվելտ- ՈՒինսթոն Չերչիլ՝ հակահիտլերյան ուժեղ եռյակը...
Ի դեպ, Թեհրան 43 հայտնի ֆիլմի նախատիպ որպես հայ հետախույզ ամուսիններ՝ Գևորգ և Գոհար Վարդանյաններն էին, որ փրկեցին եռյակին ֆաշիստների ծրագրված հարձակումից։ Սա պատմական փաստ է:
Ըստ էության, կարելի է ասել՝ ԽՍՀՄ-ը ներկայացնող հայերը փրկչի դերակատարում ունեցան այն ժամանակ /ի դեպ, հայանպաստ շատ հարցեր հենց այդպիսով էին իրականանում երկաթյա վարագույրի պայմաններում/, իսկ Թեհրան 22-ի՝ Պուտին- Խամենե-Էրդողան եռակողմ հանդիպման՝ ՌԴ - Իրան- Թուրքիա եռակողմ քննարկումներում, թեպետ Հայաստանի անունը շոշափվում է, կա, սակայն ՀՀ-ն բացակա է։ Մենք բացակա ենք։ Ոչ մասնակից ենք, ոչ՝ դերակատար է, ոչ էլ՝ փրկիչ, ավելին, օդում կախված շագրենի կաշի ենք։ Էլ չասած, որ այսօր էլ փրկիչ ենք ման գալիս կռապաշտորեն․․․
Ցավոք, աղետաբեր իշխանության պայմաններում վերջին տարիներին մենք ընդամենը գոյաբանական խնդրի առջև ենք կանգնած՝ անսալով մեկ Ռուսաստանի, մեկ՝ Իրանի խոսքին և իրենց իսկ շահերից բխող գործողություններին․․․
Այս հանդիպման ժամանակ արտահայտիչ էին Իրանի նրբավար-դիվանագիտական ուղերձները՝ Թուրքիայի հետ հարաբերություններում , որ ինչպես պարսիկների մոտ է ընդունված պատկերավոր բնորոշել՝ «բամբակով վիզը կտրելու» հանգույն էին․․․
Թեհրան 22 -ի ընթացքում Իրանը հստակ ուղերձը, ըստ որի՝ թույլ չի տա թուրքական երազանք՝ այսպես կոչված՝ «Զանգեզուրի» միջանցքի իրականացումը՝ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Խամենեի՝ Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ընթացքում արված պաշտոնական հայտարարութուն էր, այն է՝ Հայաստանի հետ Իրանի սահմանի հանդեպ ոտնձգության քաղաքականության դեպքում՝ Իրանը չի հանդուրժի, կկանխի, քանզի այդ սահմանն իբրև տարանցիկ ուղի արդեն մի քանի հազարամյակի պատմություն ունի:
Փորձագիտական գնահատմամբ՝ «Թուրքիան ուզի-չուզի պետք է հաշվի նստի իրանական կողմի հայտարարության հետ, Իրանի հայտարարությունը շատ հստակ էր, լղոզված չէր, Թուրքիան հաշվի կառնի այն» / Ռ․ Սաֆրաստյան/:
Աղբյուրագիտական-տեղեկատվական զենքեր՝ Թեհրան 22-ից
Հայ-իրանական հազարամյակների հարևանության փաստը, որ հատուկ պաշտոնական մակարդակում շեշտվեց Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեի կողմից, երկուստեք անչափ կարևոր է, քանզի պաշտոնական հայտարարություններից անդին թուրքազարբեջանական ոտնձգությունների համատեքստում՝ հատկապես՝ աղբյուրագիտական մակարդակով մշտապես ճիշտ կլինի շրջանառել, ինչն իրանական կողմը վերջին տարիներին հաճախ է շրջանառում, ընդ որում, հղումներ կատարելով նաև օսմանյան աղբյուրներին։
ՈՒստի հայկական կողմը այս դրվագները որպես զենք կարող է կիրառել նաև տեղեկատվական պատերազմներում։
Այս շեշտադրումներով հայ հանրային դաշտում ակտիվացումը պարբերաբար կապվում է Երևանի Կապույտ մզկիթի հանդեպ ազարբայջանի ոտնձգություններին։ Նախընթաց օրերին, ազարբայջանական ոտնձգությունը հասավ նույնիսկ մինչև Կոնդ, Կոնդի մզկիթին։ Որքան էլ ջանան ոխերիմ հարևանները, բնականաբար, դարձյալ պարսկական շրջանի հուշարձանի հետ գործ ունենք, այլ ոչ՝ սարքովի պետության։ Եվ որքան էլ արևմտյան գրանտներով սնվող կազմակերպություններ և խմբեր տքնեն Կոնդում կամ Ֆիրդուսի թաղամասում ազարբայջանական հետք մոգոնելու, չի ստացվելու։ Չկա, չիք, ընդհանրապես, Հայաստանում «ազարբայջանական» էթնոսին վերաբերող և ոչ մի հուշարձան գոյություն չունի։
Ի դեպ, այս համատեքստում արժե հիշել նաև իրանցի հեղինակ Հոսեյն Ահմադի «Ադրբեջանի Հանրապետություն. 23 տարի ազգ-պետություն ստեղծելու ճանապարհին» գիրքը, որը բազմաթիվ անգամներ է հրատարակվել Իրանում։
Աշխատությունը վերաբերում է Ադրբեջանի և Բաքվի ներքին և արտաքին քաղաքականության ընդհանուր կողմնորոշումներին ՝ սոցիալական-տնտեսական, կրոնական և այլ ոլորտներում՝ 23-ամյա հետխորհրդային շրջանում՝ սկզբից մինչև մեր օրերը։ Ըստ հեղինակի՝ հակաիսլամական և հակաիրանական գործողությունների արդյունքում՝ Ադրբեջանի կողմից պատմություն սարքելու գործընթաց է իրականացվում՝ բնակչության կրոնական և ազգային ինքնության արժեզրկմամբ, խոսքի ազատության իսպառ բացակայությամբ, ներքին բռնատիրությամբ և իշխող արիստոկրատիայի և Ալիևների ընտանիքի՝ ազգային հարստությունն ի շահ իրենց չարաշահմամբ և այլն: Գրքում Ադրբեջանը ներկայացվում է որպես նոր հանրապետություն, նորաստեղծ երկիր` իր ոչ բնիկ հիմնադիրներով:
Ա․Ե․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ