ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրանի հոգեւոր առաջնորդի հայտարարությունը հստակ մեսիջ էր առ այն, որ Հայաստանը, որպես քաղաքական սուբյեկտ, այլևս, գոյություն չունի և նրա ճակատագիրը որոշում են այլ երկրների ղեկավարները. փորձագետ 07/20/2022 16:33 | Քաղաքական
Տարբեր երկրներ քննարկում են Հայաստանի ճակատագիրը, բայց յուրաքանչյուրն իր օգուտի մասին է մտածում, սա նորմալ է, պետք չէ հույս դնել, որ Իրանը, Ռուսաստանը պետք է մեր մասին մտածեն, իրենք իրենց շահերով են առաջնորդվում և Հայաստանը դիտարկում են իրենց շահերի տեսանկյունից, իսկ թե որքանով սա կհամընկնի մեր շահերի հետ, սա արդեն հարցի մյուս կողմն է: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը՝ անդրադառնալով նախօրեին Թեհրանում կայացած Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի առաջնորդների հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և Արցախի հետ կապված մի շարք հարցեր:
Արմեն Մանվելյանն ընդգծում է՝ Ռուսաստանի և Իրանի հետ Հայաստանն ընդհանուր շահեր ունի, բայց այս երկրներն առաջին հերթին իրենց շահերով են առաջնորդվում, հատկապես, երբ տեսնում են, որ Հայաստանում իշխանության են ոչ ադեկվատ անձիք, որոնք իրենց քաղաքական ապագան կապում են Անկարայի և Բաքվի հետ պայմանավորվածություններով.
«Նրանք հասկանում են, որ մաքսիմում պետք է նրանցից օգուտ քաղել, իսկ հետո ինչ կլինի-կլինի »,-ասաց Մանվելյանը:
Ուշագրավ էր, հատկապես, Իրանի գերագույն ղեկավար՝ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի հայտարարությունը՝ Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ, որ եթե Հայաստանի հետ Իրանի սահմանները կտրելու քաղաքականություն լինի, Իրանը կկանխի դա, քանի որ այդ սահմանը տարանցիկ ուղի է արդեն մի քանի հազարամյակ:
Արմեն Մանվելյանը կարծում է , որ Իրանի հոգևոր առաջնորդի այս հայտարարությունը երկու կողմից պետք է դիտարկել:
Ըստ նրա՝ Իրանը նախ ցույց է տալիս այն կարմիր գծերը,որոնք հստակ ունի՝ հատկապես, ադրբեջանա-թուրքական տանդեմի ագրեսիվ քաղաքականության հետ կապված, որոնք ուզում են Հայաստանից տարածքներ վերցնել և միջանցքներ ստեղծել՝ կտրելով Հայաստանի հարավը մնացած հատվածից: Հոգեւոր առաջնորդի հայտարարությունը հստակ մեսիջ էր նաև առ այն, որ Հայաստանը, որպես քաղաքական սուբյեկտ, այլևս գոյություն չունի և նրա ճակատագիրը որոշում են այլ երկրների ղեկավարները, իսկ Հայաստանն այս քննարկումներին չի մասնակցում.
«Նման բան 5-6 տարի առաջ պատկերացնել անհնար էր, իսկ այսօր մենք ուրախանում ենք, որ հարևան երկրի ղեկավարը մի հայտարարություն է անում, որը մեր շահերի հետ համընկնում է»,-նկատում է զրուցակիցը:
Մեր դիտարկմանը՝ արդյո՞ք Իրանը նաև հստակ մեսիջ չտվեց Թուրքիային և Ադրբեջանին, որ թույլ չի տալու «Զանգեզուրի» միջանցքի ծրագրի իրականացումը, որքան էլ դրա մասին փափագեն, Արմեն Մանվելյանը նշեց, որ դա կախված է նրանից թե, այն ինչ կարգավիճակ է ունենալու:
Ըստ Մանվելյանի՝ եթե միջանցքի կարգավիճակ ունենա, շատ խնդիրներ կառաջանա, իսկ եթե ճանապարհի կարգավիճակ ունենա, այդ դեպքում վերաբերմունքը շատ ավելի մեղմ կլինի
«Չնայած՝ Թուրքիան և Ադրբեջանը միջանցքի գաղափարն են առաջ տանում, եթե միջանցքի մասին է խոսքը գնում, ապա միջանցքը պետք է վերահսկվի երրորդ ուժի կողմից, սա կնշանակի, որ Հայաստանը կտրվում է հարավից, այս միջանցքի և Լաչինի միջանցքի միջև հավասարության նշան է դրվում, իսկ Իրանի համար միջանցքի գաղափարն անընդունելի է, ինչի մասին վկայում էր Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարությունը, իսկ եթե ճանապարհի մասին է խոսքը, որը հայ սահմանապահների հսկողության տակ լինի, սա հնարավոր է ընդունելի տարբերակ լինի Իրանի համար»,-ասաց Մանվելյանը:
Խամենեին՝ Էրդողանին. Իրանը դեմ կլինի Հայաստանի հետ Իրանի սահմանը փակելու քաղաքականությանը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ