ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թուրքիան ուզի-չուզի պետք է հաշվի նստի իրանական կողմի հայտարարության հետ. այն շատ հստակ էր. Ռուբեն Սաֆրաստյան 07/20/2022 20:05 | Քաղաքական
Իրանը հստակ ուղերձ տվեց, որ թույլ չի տա «Զանգեզուրի» միջանցքի ծրագրի իրականացումը: Թուրքիան ուզի-չուզի պետք է հաշվի նստի իրանական կողմի հայտարարության հետ, Իրանի հայտարարությունը շատ հստակ էր, լղոզված չէր, Թուրքիան հաշվի կառնի այն: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի՝ Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ հնչեցրած հայտարարությանը, որ եթե Հայաստանի հետ Իրանի սահմանները կտրելու քաղաքականություն լինի, ապա Իրանը կկանխի դա, քանի որ այդ սահմանը տարանցիկ ուղի է արդեն մի քանի հազարամյակ:
Փորձագետը ուշադրություն է հրավիրում հատկապես Խամենեի այն հայտարարության վրա, որ հայ-իրանական սահմանը հազար տարի եղել է տարանցիկ ճանապարհ.
«Այսինքն՝ Իրանը դա ընկալում է ոչ միայն այսօրվա Իրանի տեսակետից, այլ դեռևս Պարսկական կասրության տեսակետից, Իրանը թույլ չի տա, որ Թուրքիան, քաղաքական հաշվարկներից ելնելով, խոչընդոտի մի երևույթի, որը հազարամյա պատմություն ունի։ Հայ-իրանական սահմանը ոչ միայն Հայաստան-Իրան է, այլ նաև հնարավորություն է Իրանի համար դեպի Սև ծով դուրս գալու»,-ասաց նա:
Հարցին՝ իսկ թուրքական կողմն ի՞նչպես կարձագանքի Իրանի այս հայտարարությունը, արդյո՞ք այն կազդի իրանա-թուրքական հարաբերությունների վրա՝ փորձագետը նշել է, որ Թուրքիան հաշվի կառնի Իրանի հայտարարությունը, սակայն հավանական չի համարում, որ երկու երկրների հարաբերությունները կլարվեն.
«Թուրքիայի և Իրանի հարաբերությունները ժամանակակից միջազգային հարաբերությունների շատ հետաքրքիր էջ են, նրանք ունեն շատ հակասություններ, բայց կարողանում են միշտ բալանս գտնել և խուսափում են ռազմական սրացումներից»,-ասաց Սաֆրաստյանը:
Նշենք, որ Թեհրանում կայացած հանդիպումների ժամանակ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներն առանձին քննարկել են նաև ԼՂ հարցը:
Ռուբեն Սաֆրաստյանի արձանագրմամբ՝ թեև Հայաստանը փորձում է հարցը պահել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, բայց Ռուսաստանն այժմ գերադասում է այն քննարկել Թուրքիայի և Իրանի հետ՝ որպես տարածաշրջանային երկրներ.
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն հայտարարեցին, որ պատրաստ են շարունակել Արցախի շուրջ քննարկումները ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատով, իսկ Ռուսաստանը հայտարարեց, որ դադարեցնում է շփումները Մինսկի խմբի շրջանակներում, Ռուսաստանը նախապատվությունը տալիս ՝ Թուրքիային և Իրանին, գերադասում է Արցախի հարցը քննարկել նրանց հետ: Հայաստանն էլ փորձում է հարցը պահել Մինսկի խմբի շրջանակներում և հարցը քննարկել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ, սակայն Ռուսաստանը հրաժարվում է, բայց, կարծում եմ, այս ամենը ժամանակավոր է, երբ Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները կարգավորեն, Մինսկի խմբի ձևաչափը կվերակենդանանա»,-ասաց Սաֆրաստյանը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից