ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինձ համար շատ կարևոր էր լսել նրա կարծիքը, գնահատականները․ Պուտինը՝ Իրանի հոգևոր առաջնորդի հետ հանդիպման մասին 07/20/2022 12:21 | Միջազգային լրահոս
Իրանի հոգևոր առաջնորդի հետ մենք խոսել ենք հիմնականում ռազմավարական բնույթի հարցեր՝ այդ թվում տարածաշրջանում իրավիճակի զարգացմանը վերաբերող։ Այդ մասին ասել է ՌԴ նախագահը՝ պատասխանելով Իրան կատարած այցի արդյունքներին վերաբերող լրագրողների հարցերին։
Դա, բնականաբար, իր գործունեության ոլորտն է։ Ինձ համար շատ կարևոր էր լսել նրա կարծիքը, նրա գնահատականները։ Պետք է ասել, որ շատ հարցերում մեր դիրքորոշումները համընկնում են Իրանի հետ։ Ըստ այդմ՝ այդ ահնդիպումը շատ կարևոր էր և օգտակար»,- Վլադիմիր Պուտինի խոսքը փոխանցում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Իրանը թույլ չի, որ փակվի Հայաստանի հետ սահմանը․ Իրանի հոգևոր առաջնորդը՝ Պուտինին
Նշելով, որ նախագահ Ռաիսիի հետ հանդիպմանը քննարկվել են տնտեսական բնույթի հարցեր՝ Պուտինը գոհունակությամբ շեշտել է, որ վերջին կես տարվա ընթացքում Իրան-Ռուսաստան ապրանքաշրջանառությունը 40 տոկոսով աճել է։
Մենք փոխգործակցում ենք բավականին հեռակարային ուղղություներով՝ ըդ որում տարբեր ոլորտներում։ Դրանցից մեկը ենթակառուցվածքների հարցն է։ Տեղյակ եք, որ ՌԴ փոխվարչապետերից մեկի ղեկավարության ներքո գործում է աշխատանքային խումբ, որը զբաղվում է Անդրկովկասում հարաբերությունների կառուցմամբ, ենթակառուցվածքների զարգացմամբ, Հարավային Կովկասում ենթակառուցվածքների հարցերի լուծմամբ, որն առնչվում է Հայաստանին, Ադրբեջանին և Ռուսաստանին։ Ահա այդ՝ իրանական ուղղությամբ, շատ բան կարելի է անել»,-աղբոյւրի փոխանցմամբ՝ ասել է Պուտինը։
Նա նաև ասել է, թե Հյուսիս-հարավ երուղով արդեն անցել է առաջին փորձարարական երկաթուղային կազմը։
Դա կարճ երթուղի է, որը հետո դուրս է գալու Իրանի հարավային նավահանգիստները, իսկ այստեղ՝ Պարսիկ ծոց և Հնդկաստան։ Կա մի կոնկրետ հատված՝ Ռեշտ-Աստարա․ դա իրանական տարածքում փոքր հատված է՝ 146 կմ երկարությամբ։ Այդ հատվածի շինարարությամբ շահագրգռված է Ադրբեջանը։ Վերջերս՝ Կասպյան գագաթնաժողովի շրջանակում մենք հանդիպել ենք Իլհամ Ալիևի հետ և դա քննարկել ենք։ Մեր իրանցի գործընկերները հաստատեցին, որ Իրանը ևս շահագրգռված է դրանում։ Շահագրգրված է դրանում նաև Ռուսաստանը, քանի որ այդ դեպքում մենք կկարողանանք Ռուսաստանի հյուսիսից՝ Սանկտ Պետերբուրգից ուղիղ կապով դուրս գալ Պարսից ծոց։ Դա շատ հետաքրքիր և հեռանկարային երթուղի է։ Հարցը նրանում է, որ կառուցվի այդ հատվածը՝ 146 կմ-ը»,-ասել է Պուտինը և հավելել, որ Ռուսաստանը պատրաստ է կառուցել այդ հատվածը։
Մենք պետք է համաձայնություն ձեռք բերենք այդ հատվածի շինարարության հետ կապված։ Մեր իրանցի գործընկերների հետ ընդհանուր առմամբ արդեն համաձայնություն ենք ձեռք բերել․ կրկնում եմ՝ Ադրբեջանի հետ պարզաբանել ենք։ Հույս ունեմ՝ հիմա կանցնենք կոնկրետ գործողությունների։ Բացի այդ, աշխատանքն ինքնին մեզ համար հետաքրքիր է, քանի որ դա, ըստ էության, ներմուծմանն է վերաբերում»,-շեշտել է ՌԴ նախագահը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
09/07/2024 08:59 Զինվորականների գույքի օրինականությունն ուսումնասիրվում էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 09/19/2024 08:22 Ռեպրեսիաներ՝ 37-ի ոգով. «պատժվել» է նաեւ պետական մեղադրողը. «Ժողովուրդ»
- 09/19/2024 08:20 Գնաց՝ չվերադառնալու պայմանով․ «Հրապարակ»
- 09/19/2024 08:17 Ինչ է ասում Բագրատ սրբազանը նեղ շրջապատում․ «Հրապարակ»
- 09/19/2024 08:13 Ագրարայինի ռեկտորի պարտականությունները կատարողը կաղում է տարրական հանրահաշվից․ «Հրապարակ»
- 09/19/2024 08:09 Ոսկու գողություն, կնոջ առեւանգում, սպանություն. ենթադրյալ հանցագործները սկսել են գործել ԱԱԾ համազգեստներով. «Ժողովուրդ»
- 09/19/2024 08:08 Իշխանական ողջ ռեսուրսը գործի է դրվել ներարցախյան խժդժություններ հրահրելու ուղղությամբ․ «Հրապարակ»
- 09/19/2024 08:03 Երբ բնապահպանական փորձանք դարձած երկիրն է բնապահպանական համաժողով անցկացնելու. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
Հարցազրույց
- 09/18/2024 11:30 Զրույց Բագրատ Սրբազանի հետ. Վահե Հովհաննիսյան
- 09/16/2024 13:35 Նախկինում Սրբազան աշխատած մարդու հետ պաշտոնական հանդիպում ՔՊ-ի օրակարգում չկա. Էմմա Պալյան
- 08/30/2024 20:13 Նորակառույցները զավթում են երթևեկելի գոտին ու հետիոտնի անցման տարածքը, իսկ քաղաքապետարանից դժվարանում են ասել, թե դեռ որքան են ընդլայնելու Երեւանի սահմանները
- 08/28/2024 17:49 «Միջանցքի» հարցում չպետք է շահագրգռված լինի հենց ՌԴ-ն. դա այն գինը չէ, որ արժե վճարել ռուս-ուկրաինական պատերազմում թուրք-ադրբեջանական իբր զսպվածության, բայց իրականում՝ պահանջատիրության դիմաց
Մեկնաբանություն
- 09/19/2024 17:42 Մեծ հաշվով, ես ասելիք չունեմ դատարանին. ես խնդրանք ունեմ Աստծուց. Հրայր Թովմասյան
- 09/19/2024 16:24 ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքն ամրագրվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
- 09/19/2024 13:20 Ին՚չ լրատվություն էր տալիս մեկ տարի առաջ այս օրը ՀՀ ՊՆ -ն . Մանուկյան
- 09/18/2024 18:29 «Գայլ» անունով ներկայացող հաքերը սքրինշոթեր է հրապարակել կառավարության բաց ftp սերվերից ու փրկագին պահանջել՝ սկզբում 2,5 միլիոն դոլարի, ապա 30 հազար. Արթուր Պապյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 09/19/2024 18:31 Տղամարդը իր տան աշխատակցուհիներին ամիսներով փակել է վանդակում՝ սեռական հաճույք ստանալու համար
- 09/18/2024 22:51 Բացահայտվել են մինչև 27 տարեկան մարդկանց գլխավոր սեռական խնդիրները
- 09/17/2024 22:18 Բժիշկը բացահայտել է ավելորդ քաշի ավելացման քիչ հայտնի պատճառը
- 09/17/2024 21:38 Հոգեկան խանգարումով քարարծիվը հարձակվել է հազիվ քայլող երեխայի վրա
Հետաքրքիր է իմանալ
- 09/18/2024 18:11 Կայծակի հարվածից հետո 40 րոպե սրտի կանգ ունեցած տղամարդը փրկվել է ու ամբողջությամբ ապաքինվել
- 09/14/2024 18:58 Աշխարհի ամենաթերագնահատված երկիրը՝ ըստ փորձառու զբոսաշրջիկի
- 09/13/2024 21:08 Տղամարդու առնանդամը վերածվել է ոսկորի՝ հազվագյուտ հիվանդության պատճառով
- 09/13/2024 15:01 Ճնշում, գլխացավ, թուլություն. խրոնիկ հիվանդներին զգուշացնում են՝ այսօր և վաղը մագնիսական փոթորիկներ են սպասվում