Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

Նախընտրական փուլում անդաստիարակի խուլիգանական սպառնալիքը՝ «ընդդիմությանը բռնելու եմ՝ շինեմ», գործի վերածեց ԱԺ նախագահը. Ռուբեն Հակոբյան 07/20/2022   17:34  |  ԼՐԱՀՈՍ

Ընդդիմության քայլերը համարժեք չէին քաղաքական մեծամասնության լկտի պահվածքին։ Նման դիտարկմամբ է հանդես եկել քաղաքական գործիչ, Սանկտ Պետերգուրգում ՀՀ նախկին հյուպատոս Ռուբեն Հակոբյանը։

Նրա վերլուծությունը՝ կից


Յո՞ երթաս, Հայաստա՛ն...

Նախ, մի քանի արձանագրում. Նիկոլ Փաշինյանը՝

- ոչնչացրեց Հայաստանի սուբյեկտայնությունը, վերածելով այն անտերության մատնված աշխարհագրական պլացդարմ-տարածքի, ինչից անխնա օգտվում են տարածաշրջանում շահեր ունեցող պետությունները,

- գլխատեց Արցախը՝ վարածելով այն արնածոր վերքի։ Ալիևը կարողացավ Հայաստանի ղեկավարին պարտադրել եվրոպական կառույցներում չօգտագործել նույնիսկ «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը,

- Հրամանատարական բարձրագույն կետը՝ бункер-ը, պատերազմի օրերին վերածեց իր կնոջ և ՔՊ-ականների քաղաքական էքսկուրսիաների ճեմասրահի, ինչը մեծապես նպաստեց, որպեսզի бункер-ում քննարկվող հարցերը դառնան թշնամուն հասանելի,

- հոկտեմբերի 6-ին իրականացված «Հարավային ուղղությամբ հակագրոհի կազմակերպումը», որի հիմնական նպատակը Լելե Թեփեն հետ վերցնել էր, ըստ պրոֆեսիոնալ զինվորականների գնահատման՝ հակացուցված էր պատերազմական բոլոր կանոններով։ Այն նախկիններին «պատերազմել սովորեցնելու» նպատակով բացահայտ ռազմաքաղաքական արկածախնդրություն էր՝ ողբերգական ծանր հետևանքներով։ Մեր բանակի ողնաշարը ջարդվեց հենց այդ օրերին, ինչը շարունակվեց մինչև Շուշի և շարունակվում է նաև այսօր,

- խորհրդարանի ամբիոնից խոստովանեց, որ 5000 զինվորի զոհելն իր քաղաքական քմահաճության հետևանք էր, ինչը թաքցնելու նպատակով ԱԺ-ում ձևավորել է համապատասխան լիազորություններով հանձնաժողով,

- Սահմանադրության վրա ամեն օր ոտքերը մաքրելով շարունակում է 44-օրյա պատերազմի կապիտուլյացիայի «ոգով» իրականացնել ներքին և արտաքին քաղաքականություն, ինչն անկասելի է դարձնում Հայաստանի գահավիժումը։

Դրսի ուժերի կողմից Հայաստանի թիվ մեկ ղեկավարի «վզին դնելու» (Ջհանգիրյան) հիմնական նպատակը Հայաստանն Արցախից ձերբազատելն էր, ինչն ազդեցության գործակալի վերածված Նիկոլ Փաշինյանը de facto իրականացրեց։ Այսօր նույն՝ «վզին դնելու» սկզբունքով նրան ստրկաբար ծառայում են օրենսդիրը, դատաիրավական համակարգը, ուժային կառույցներն ու գործադիրը։ Իսկ նրա տերերի ավելի հեռուն գնացող նպատակը՝ Հարավային Կովկասում միակը մնացած դաշնակցի միջոցով Ռուսաստանին իր խաղաղապահների հետ միասին տարածաշրջանից դուրս մղելն է, ինչի իրականացմանն այս պահին նպաստում են նաև Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները։

Արևմուտքը, կույր ձևանալով, չի ուզում նկատել դատարանի դահլիճում մահացող քաղբանտարկյալների առկայությունը, գործակալի բռնատիրական հակումները, ողջ իշխանությունը մեկ անձի ձեռքում կենտրոնացրած լինելու փաստը։ Նրանց շահագրգռվածությունն ակնհայտ է՝ միայն այս դեպքում տերերը կարող են իրականացնել իրենց ծրագրերը։ Իսկ գործակալի անհագ իշխանատենչությունն ու քաղաքական բացառիկ տգիտությունը պարարտ հող են Հայաստանի նկատմամբ նման դավադիր ծրագրեր իրականացնելու համար։

Նախընտրական փուլում անդաստիարակի խուլիգանական սպառնալիքը՝ «ընդդիմությանը բռնելու եմ՝ շինեմ», գործի վերածեց ԱԺ նախագահը՝ խորհրդարանում կազմակերպելով ընդդիմադիր պատգամավորների ծեծը։ Իսկ կապիտուլյացիայի փաստաթուղթը ստորագրածի կողմից պետության բարձրագույն ամբիոնից ընդդիմությանն ուղղված՝ «եթե պետք լինի մատի փոխարեն նաև ուրիշ բան թափ կտամ»՝ փողոցի վերջացած խուլիգանի պահվածքն իսպառ բացառեց խորհրդարանում իշխանություն-ընդդիմություն համատեղ գործունեությունը։ Համապատասխան կառույցներն իրենց պահվածքով արձանագրեցին, որ իրենց «վզին» շարունակում է դրած մնալ ընդդիմության իրավունքները չպաշտպանելը, եթե նույնիսկ նրանց նկատմամբ ֆիզիկական ուժ են կիրառում։ Նրանք բացահայտ աչք փակեցին վարչապետ-ԱԺ նախագահ-ՊՊԾ ղեկավար՝ ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ միասնական սցենարով կազմակերպած բռնության գործադրումը, ինչի համար Քրեական օրենսգրքը մինչև այսօր լացում է։ Նորանշանակ ՄԻՊ-ն էլ ԱԺ ամբիոնից խուլիգանի հայհոյանքը գնահատեց որպես քաղաքական հայտարարություն՝ դրանով իսկ վերջնականապես հեղինակազրկելով մինչ այդ դրսում և ներսում որոշակի հեղինակություն ունեցող այդ կառույցը։

Ազդեցության գործակալը իր գործունեությամբ դարձել է մեր պետությունների գերեզմանափորը։

Ինչո՞վ հակադարձեց ընդդիմությունն այս պետականակործան ծրագրին

Նաև՝ Հայաստանի ապագայի մասին հստակ, հասարակության համար ընկալելի և դրանք գործնականում իրականացնելի ամբողջական մոդելի բացակայությամբ։

Անվիճելի փաստ է, որ խորհրդարանական ընդդիմությունն իր հավաքական ինտելեկտով, մարդկային որակով, փորձառությամբ ու պրոֆեսիոնալիզմով անհամեմատ բարձր է քաղաքական մեծամասնությունից։ Բայց դա բավարար չէր սեփական օրակարգը կյանքի կոչելու համար։ Քաղաքական մեծամասնությունը այդ որակներին հակադրեց «օրենսդրական» շակալությունը։ Ընդդիմության ներկայացրած նախագծերի բոյկոտը, վախի մթնոլորտի ձևավորումը մինչ այսօր թե՛ քրեաիրավական, թե՛ բարոյաքաղաքական առումներով չեն ստացել համարժեք գնահատականներ։ Անպատժելիությունը ավելի լկտիացրեց իշխանությանը։

Պետք է խոստովանել, որ ընդդիմության քայլերը համարժեք չէին քաղաքական մեծամասնության լկտի պահվածքին։ Խորհրդարանում իր գործունեությամբ ընդդիմությունը չկարողացավ նպաստել իրեն ԱԺ գործուղած շարժումների հեղինակության բարձրացմանը։

Քայլարածների այսօրվա առավել լկտի պահվածքն հենց դա է արձանագրում։ Ցավոք, «սահմանադրական նորմերով» ձեռագիրը խմբակցություններն իրենց հետ տեղափոխեցին Դիմադրության շարժման հարթակ և մենաշնորհեցին շարժման ղեկավարումը, ինչը սխալ էր։ Այդպես էլ անհասկանալի մնաց, թե ովքեր են ղեկավարում Շարժումը, ինչը սպասված հարցականներ են առաջացնում։ Մի հրապարակման մեջ նույնիսկ բերել եմ «Ղարաբաղ» կոմիտեի օրինակը, երբ ժողովրդին հայտնի էին շարժման բոլոր ղեկավարների անունները, նրանց վստահում էր հասարակությունը և հարթակից էլ հնչում էին նաև այլ կարծիքներ ու ինքնաքննադատություն։

Տեսանելի է նաև Ժողովրդական շարժման ակնհայտ կուսակցականացումը, ինչը, շարունակվելու դեպքում, լինելու է Շարժումը դեպի պարտություն տանող ամենակարճ ճանապարհը։ Դա ծնում է նաև Շարժման մեջ ընդգրկված քաղաքական ուժերին ու գործիչներին, ըստ անձնական և քաղաքական ճաշակի, դասակարգել յուրայինների և, մեղմ ասած, «վերապահումներով» յուրայինների։ Հայրենիքի

Փրկության Շարժման պարտության բուն պատճառը հենց ՀՓՇ-ն կուսակցականացնելն էր։
Համոզված եմ, որ Ժողովրդական շարժումը Հայաստանը ազատելու է այս ազգակործանից։ Միայն պետք է կարողանալ ընդունել սխալներն ու թերությունները, ճիշտ հետևություններ անել, արմատապես փոխել մոտեցումները և Շարժումը ծառայեցնել իր բուն նպատակին՝ ոչ թե լոզունգային, այլ իրական
ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ։

Հ.Գ. Մի քանի առաջարկություններ արել եմ նաև ԱԺ-ում լսումների ժամանակ, որոնք ժամանակին անհրաժեշտ ուշադրության չարժանացան։ Դրանց մի մասը, կարծում եմ, արդիական են նաև այսօր։ Այդ առաջարկությունները՝ ստորև մեկնաբանություններում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:48 05/07/2022  |  ՄեկնաբանությունԹշնամին իր համար վերջնականապես լուծել է Արցախի հարցը, ինչքան էլ մենք հրապարակներում վանկարկերք՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում.Ռուբեն Հակոբյան
12:21 23/06/2022  |  ՄեկնաբանությունՇարժման շուրջ լայն համախմբում հնարավոր չէ ձևավորել քաղաքացուն խնդրելով, առավել եւս վիրավորելով. Ռուբեն Հակոբյանը՝ «Դիմադրությանը»
15:59 18/06/2022  |  ՄեկնաբանությունԱկնհայտ է, որ պատերազմը չոքել է մեր սահմաններին.Հակոբյան
17:10 13/06/2022  |  ԼՐԱՀՈՍԼաո, արի խելք-խելքի տանք, մտածենք, թե ինչ անենք, ինչպես անենք, որ դուրս գանք այս ինքնասպան վիճակից. Ռուբեն Հակոբյանի ակնարկը՝ Լաո հավաքական կերպարին
11:17 03/06/2022  |  ԼՐԱՀՈՍ16.00 լինելու եմ Ֆրանսիայի հրապարակում.Ռուբեն Հակոբյան
12:21 26/05/2022  |  ՄեկնաբանությունՇարժման ղեկավարությունը պետք է որոշ խմբագրումներ կատարի և՛ հարթակի բովանդակության և՛ գործողությունների ընդհանուր ծրագրում․Ռուբեն Հակոբյան
19:59 13/05/2022  |  ՄեկնաբանությունԱվետիք Չալաբյանը կայացած, դրսում հայի լավագույն տեսակը ներկայացնող երիտասադ է, պետությունը իր մեջ կրող, մտահոգ՝ ստեղծված իրավիճակով.Գետինը մտնե՛ք՝ դահիճի ստրուկներ. Հակոբյան
17:42 08/05/2022  |  ԼՐԱՀՈՍ«Մի՛ մոռացեք, որ մեր հավաքական կերպարն է ծնել այս ազգադավ տականքին...»․ Ռուբեն Հակոբյան
18:25 02/05/2022  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանի միակ ռեսուրսը գազազած ոստիկանությունն է. Ռուբեն Հակոբյան
14:41 01/05/2022  |  ԼՐԱՀՈՍԱԱԾ-ի, ոստիկանության եւ դատախազության ղեկավարները, կարծում եմ, չեն մոռացել, որ հավաքների մասնակիցներն կարող են գրավել Ռադիոտունը եւ մնալ անպատիժ. Ռուբեն Հակոբյան

Արխիվ

[]