Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Արմենն ինձ ասում էր, որ ինքը պայքարելու է մինչև վերջ, և չի հանձնվելու. Չալաբյանի նամակը կալանավայրից 07/19/2022   13:40  |  ԼՐԱՀՈՍ

Ս.թ. մայիսի 14-ից անհիմն կալանված ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից նամակ է գրել: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ, առանց խմբագրումների: 

Հանդիպում էինք ամեն օր՝ նրա բանտախուցը գտնվում էր մերի դիմաց

«Արմենի հետ մենք ծանոթ էինք 1991 թվականից։ Այդ տարի սեպտեմբերին Երևանի բժկական ինստիտուտի Ուրախների ու Հնարամիտների թիմը Մոսկվայում խաղում էր Նովոսիբիրսկի Համալսարանի թիմի հետ, և ես որպես երկրպագու միացա թիմին և նրանց հետ միասին մեկնեցի Մոսկվա։ Մեր թիմը, ցավոք, պարտվեց, բայց այդ անմոռանալի օրերից ինձ մնաց ընկերությունը Արմենի, Գոռի, Մարկի, Ռաֆի, և թիմի մյուս հրաշալի անդամների հետ։

Հետագա տարիներին մեր ճանապարհները բաժանվեցին, Արմենի հետ մենք երբեմն հանդիպում էինք Մոսկվայում, և նորից մտերմացանք վերջին տարիներին, երբ երկուսս էլ, տարբեր ձևերով, հայտնվեցինք ազգային-ազատագրական պայքարի հորձանուտում։  Վերջին երկու ամիսներին Արմենն ու ես հանդիպում էինք ամեն օր՝ նրա բանտախուցը գտնվում էր մերի դիմաց և ամեն օր զբոսանքի գնալիս, Արմենը մի պահ կանգնում էր մերի պատուհանի առաջ, և ողջունում մեզ։ Ես մոտենում էի պատուհանին և մենք հասցնում էինք երկու բառ փոխանակել։ Ամեն անգամ մենք իրար խոստանում էինք պայքարել մինչև վերջ` ոչ միայն մեր ազատության համար, այլև մեր երկիրը պատուհասած չարիքի դեմ։ Ամեն անգամ Արմենն էր ինձ ոգևորում, կատակում և ժպտում, և արագ հեռանում բանտարկյալների խոժոռ հայածքների տակ։

Այդ չարաբաստիկ ուրբաթ օրը Արմենի նորից առավոտյան մոտեցավ մեր խցին, ողջունեց մեզ, ասեց, որ մարտական է տրամադրված, և գնաց դատի։ Գնաց՝ այլևս չվերադառնալու, մեր բոլորի աչքի առաջ հոգին աստծուն տալու, և միանալու մեր ազգի բազմաթիվ նահատակներին։ Արմենն ընդամենը 57 տարեկան էր, ուրախ և հնարամիտ էր ողջ կյանքով, երբեմն չափից դուրս կատեգորիկ և արմատական, բայց իր ազգի և հայրենիքի իսկական, անմնացորդ նվիրյալ։ Այսպիսիների սիրտն այրվում է, որ լույս տա շրջապատին, երբեմն ջերմացնի նրանց, իսկ ավելի հաճախ՝ ճեղքի նրանց աչքերը շղարշած խավարը։

Ինչու՞ ենք մենք սպանում մեր մեջի արդարամիտն ու լուսավորը

Արմենի մահվանից անցած երկու օրերի ընթացքում ես երկար մտածում էի նրա մասին, թե ինչը կամ ով սպանեց նրան, և նրա նման բազում նվիրյալների նախկինում՝ Խաչատուր Աբովյանից մինչև Եղիշե Չարենց, Գարեգին Նժդեհից մինչև Պարույս Սևակ։ Այս մարդկանցից յուրաքանչյուրը լույս ու ճշմարտություն է բերել իր ժողովրդին, սակայն իր մահկանացուն է կնքել հենց նրա պայմանական ներկայացուցիչների ձեռամբ։ Ինչու՞ ենք մենք սպանում մեր մեջի արդարամիտն ու լուսավորը, ի՞նչ երկրային կամ երկնային բարիքների համար, ինչու ենք մենք անընդհատ գործարքի գնում մեր խղճի հետ՝ սա է, որ ինձ հանգիստ չի տալիս, թե Արմենի մահվանից հետո, և թե դրանից առաջ, քանզի նզովքը մեր հետ է շատ վաղուց։

Վերջին երկու ամսում, գտնվելով կալանավայրում, ինձ «բախտ վիճակվեց» ամենօրյա ռեժիմով շփվել «իրավապահ» համակարգի տարբեր ներկայացուցիչների՝ դատավորների, դատախազների, քննիչների և ոստիկանների հետ։ Մարդկանց, որոնց հետ ես երբեք չեմ առնչվել իմ նախորդ ողջ կյանքում, և որոնք ինձ համար մի անհայտ նոր աշխարհ էին։ Այդ մարդկանց մեծ մասին առանձնացնում է հլու կամակատարությունը իշխանության հանդեպ, երբեմն աբսուրդի հասնող։ Նրանք առանց բացառության գիտակցում են, որ Արմենի, իմ, կամ մեր նման ուրիշների դեպքում, նրանք օրենքի և իրավունքի հետ կապ չունեցող, բռի և կոպիտ պատվեր են կատարում, սակայն շարունակում են այն կատարել ստրուկի հնազանդությամբ։

Քննիչներն ու դատախազը, որոնք դատական նիստերին պարզապես կորցնում էին իրենց և չէին կարողանում սեփական որոշումները փաստարկել։ Դատավորները, որոնք մեր պաշտպանական թիմի փաստարկների ծանրության տակ ստիպված էին լինում ընդունել իմ կալանավորման անհեթեթությունը, սակայն «խորհրդակցական սենյակ» հեռանալուց հետո ինչ-որ մոգական հնարքով (ենթադրաբար, մի կարևոր տեղից զանգ ստանալով) փոխում էին իրենց դիրքորոշումը, և աչքերը գետնին հառած, արագ կարդալով դատական որոշման միայն եզրափակիչ մասը, փախնում էին դատարանի դահլիճից։

Ինչն է նրանց ստիպում ծառայել որպես հնազանդ գործիք նորօրյա սուլթաններին

Օսմանյան սուլթանները մի քանի տասամյակում բազմաթիվ նվաճված երկրներից նրանց ժողովորդներին հնազանդության մեջ պահելու համար ստեղծեցին ենիչերիների կորպուսը։ Ենիչերիների կորպուսը համալրելու համար քրիստոնյա մանկահասակ տղաներին խլում էին իրենց ընտանիքներից, բռնի մահմեդականացնում էին և մեծացնում էին ստրկության մեջ։ Մեծացնելով, նրանք ահարկու ռազմիկներ էին դառնում սակայն շարունակում էին մնալ Սուլթանի ստրուկներ՝ իրավունք չունեին ունենալ սեփականություն, ընտանիք, բարեկամներ, կորպուսից դուրս ընկերներ, կամ կյանքի որևէ դրևորում։ Այս ռազմիկները որքան սարսափազդու էին, այնքան էլ հնազանդ Սուլթանին, և ավելի քան երեք հարյուրամյակ հանդիսացան նրա իշխանության գլխավոր ռազմական հենասյունը, մինչև 1830 թվականի լուծարվելը։

Թվում է, թե այդ ժամանակներից արդեն երկու դար է անցել, մեր ժամանակներում ստրկություն գոյություն չունի, մարդիկ ազատ ընտրության հնարավարություն ունեն (ի թիվս այլոց, կարող են տեղափոխվել մասնավոր հատված): Ինչն է ապա նրանց ստիպում ծառայել որպես հնազանդ գործիք նորօրյա սուլթաններին, ինչն է ստիպում ամեն օր խախտելով օրենքը, կայացնել ապօրինի որոշումներ, որոնք մարդկային կյանքեր են արժենում, դժբախտություն են բերում, առանց որևէ մեկին օգուտ տալու։

Այս հարցը չունի միարժեք պատասխան, բայց գոյություն ունեն մի քանի գործոններ, որոնք հավաքական կարող են բացատրել այս ֆենոմենրը։

Դիկտատորական սահմանադրությունը և նրան միահեծան վերահսկող անձը

1. Նախ, իրար հաջորդող իշխանությունները Հայստանում (և թերևս հետխորհրդային բոլոր երկրներում) փորձել են իրավապահ համակարգ ներգրավել մարդկանց, որոնք ոչ այդքան աչքի են ընկնում բարձր իրավագիտակցությամբ, որքան ենթարկվլեու պատրաստակամությամբ։ Ժամանակի ընթացքում, այս համակարգը ցեմենտվել է, և ինչ-որ իմաստով նրա ահամար արդեն կարևոր չէ, թե ում հրահանգներն է այն կատարում՝ կարևոր է, որ դրանով այն ապահովի սեփական կայունությունը և համակարգային անխաթարությունը։

2. Երկրորդը, մենք նախորդ իշխանություններից ժառանգություն ենք ստացել դիկտատորական սահմանադրություն, որը հնարավորություն է տալիս խորհրդարանական մեծամասնությանը (կամ նրան վերահսկող անձին) ժամանակի ընթացքում իր միահեծան վերահսկողության տակ վերցնել ողջ իրավական համակարգը՝ քննչական մարմինները, դատախազությունը, դատարանների եռաստիճան համակարգը և նույնիսկ Սահմանադրական դատարանը։

Սա տեղի է ունենում մեր աչքի առաջ, և մոտենում է իր ավարտական փուլին, երբ դատախազությունը և վճռաբեկ դատարանը գրավելուց հետո, գործող իշխանությունը պատրաստվում է նաև վերջնականապես գրավել Սահմանադրական դատարանը, համալրելով այն իր անվերապահ կամակատարներով։ Այսպիսի իրավապահ համակարգում, այլևս չկան զսպումներ և հակակշիռներ, այն սկսում է գործել որպես մեկ մոնոլիտ և դակում է իրեն վերևից իջեցված որոշումները։

Ծուռ հայելիների «ժողովրդավարական» թագավորությունը` Հայաստանը

Այս մռայլ համայնապատկերում առանձին քննարկման է արժանի դատավորների հարցը։ Թվում է, թե Սահմանադրությունը երաշխավորում է նրանց անկախությունը, քանի որ նրանք նշանակվում են անժամկետ, և ոչ թե  խորհրդարանական մեծամասնության կողմից, այլ երկրի նախագահի՝ ԲԴԽ ներկայացմամբ։ Բայց ծուռ հայելիների «ժողովրդավարական» թագավորությունում, որում մենք այսօր հայտնվել ենք, երկրի նախագահը վարչապետի կողմից պարզապես նշանակված շարքային պաշտոնյա է, ԲԴՀ-ն գրավված է ճարտարախոս Գագիկ Ջահանգիրյանի ձեռամբ, դատավորները նշանակման օրից սկսած սարսափում են կարգապահական վարույթներից, հնարավոր պաշտոնանկություններից, իրենց հարազատների և մերձավորների դեմ հարուցվելիք քրեական գործերից (որոնք պետք է քննեն իրենց պես սարսափած դատավորները):

Ստացվում է, որ ենիչերիների կորպուսի վերացումից երկու հարյուր տարի էլ անց կոլլեկտիվ ստրկությունը հնարավոր է՝ ավելին, այն «դատաիրավական» բարեփոխումների ճոռոմ անվան տակ, միջազգային դրամաշնորհներով և տեխնիկական աջակցությամբ, վարպետորեն իրականացվել է «հաղթանակած ժողովրդավարության» թագավորությունում։

«Կոլեկտիվ ինքնախաբեություն»

Ուշադիր ընթերցողը այստեղ հարց կտա՝ բայց չէ որ մենք սաուլթանություն չենք, և նույնիսկ թագավորություն, չէ որ մենք ունենք ժողովրդի կողմից ընտրված վարչապետ և խորհրդարանական մեծամասնություն, չէ որ ժողովուրդն էլ ընդունակ է փոխել նրանց, եթե նրանք իսկապես այդպիսի վատն են, և փորձում են նրան առօրյա ստրկության մեջ պահել։

Ճակատագրի դառը հեգնանք է սակայն, որ ժողովուրդը (կամ նրա ակտիվ մեծամասնությունը) արդեն երկու անգամ անվերապահ և անսահմանափակ իշխանություն է տվել կառավարող խմբին։ Ընդ որում, եթե առաջին անգամ դա համընդհանուր ոգևորության, դրական ակնկալիքների, անցյալի մերժման ֆոնին էր, ապա երկրորդ անգամ սա պարադոքս էր, եթե չասենք «կոլեկտիվ ինքնախաբեություն»։

Հույս դնել, որ կար «ժողովրավարական» մեխանիզմներով, 5 տարին մեկ ընտրությունների գնալոց, հնարավոր է փոխել այս իարականությունը միամտություն է՝ իշխանությունը, մեկ անգամ իրեն ենթարկելով իրավապահ համակարգը, ընդունակ է նրա միջոցով հնազանդության մեջ պահել հասարակության պակաս կրթված մեծամասնությունը, և նրա միջոցով պարբերաբար վերարտադրվել, ֆորմալ տեսանկյունից պահպանելով «ժողովրդավարության» շղարշը։ Եթե ինչ-որ մեկը կասկածում է, թող ուսումնասիրի 20-րդ դարի օրինակ Մեքսիկայի պատմությունը, որը ֆորմալ իմաստով ունենալով «ժողովրդավարական» ընտրություններ, իրականանում մոտ 70 տարի ունեցել է միակուսակցական իշխանություն։

Նույնը կլինի նաև մեզ մոտ, եթե մենք չգիտակցենք մեզ պարտադրված խաբեությունը, և հասկանանք, որ առաջնայինը օրենքի իշխանությունն է, մեր անհատական, կոլեկտիվ և ազգային իրավունքները, և ամեն օր հետևողականօրեն պայքարենք օրենքի իշխանության և անկախ դատական համակարգի համար։

Արմենի պայքարն անավարտ է. մենք պետք է շարունակենք այն

Արմենն ինձ ասում էր, որ ինքը պայքարելու է մինչև վերջ, և չի հանձնվելու։ Նա իսկապես պայքարեց մինչև իր վերջին շունչը և պայքարին տվեց ամենաթանկը՝ իր կյանքը։ Նրա պայքարը սակայն անավարտ է, և մենք պետք է շարունակենք այն։ Այս պայքարի վերջը չպետք է լինի Արմենի, իմ, ու մեր նմանների վերջը, այլ իրապես արդար, ազատ և հզոր Հայաստանը։ Միացեք այդ պայքարին յուրաքանչյուրդ իր տեղում, ու մի թույլ տվեք, որ մեր մեջի ստրուկը հաղթի ազատ մարդուն։

Ավետիք Չալաբյան

17 հուլիսի, 2022

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկ

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:38 19/07/2022  |  ԼՐԱՀՈՍԿառավարության շենքի մոտ ավարտվեց ընդդիմության ակցիան՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների
10:59 19/07/2022  |  ԼՐԱՀՈՍԱյն բոլոր խողովակները, որոնցով ձեզ գազ ու նավթ են մատակարարում, ողողված են հայերի արյամբ․ Աննա Հովները՝ ՄԱԿ-ի ու միջազգային մյուս կառույցների ղեկավարներին
10:13 19/07/2022  |  ԼՐԱՀՈՍՊահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին. բողոքի ակցիա` ի հիշատակ Արմեն Գրիգորյանի. ուղիղ
18:32 18/07/2022  |  ԼՐԱՀՈՍ«Իշխանությունների հաշվեհարդարը Ավետիք Չալաբյանի հետ». տարածաշրջանային մամուլն անդրադարձել է քաղբանտարկյալների հարցերին Հայաստանում
17:06 18/07/2022  |  ԼՐԱՀՈՍՎաղը տեղի կունենա ակցիա և երթ՝ ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների և ի հիշատակ քաղաքական հետապնդման զոհ Արմեն Գրիգորյանի.«Հայաստան» դաշինք
10:40 18/07/2022  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Գրիգորյանի մահը կանխամտածված գործողությունների հետևանք է․ հայտարարություն
21:33 17/07/2022  |  ԼՐԱՀՈՍՍահմռկեցուցիչ է երիտասարդ մարդու մահը, որը որ մենք բոլորս տեսանք ուղիղ եթերում. Արմեն Չարչյանը չկարողացավ զսպել հուզմունքը
19:52 17/07/2022  |  ԼՐԱՀՈՍՇատերի համար գուցե ընդունելի չէին իր արտահայտությունները, բաց ինքը անկեղծ մարդ էր եւ այդպես անկեղծ գնաց. Այվազյան
19:24 17/07/2022  |  ԼՐԱՀՈՍՀասարակության մի հատվածի Նիկոլը կարողացավ վերածել դիակապտողների. Զոհրաբյան
19:19 17/07/2022  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Գրիգորյանի մահը քաղաքական սպանություն էր. նման սպանությունները ոչ ոք չի մարսում, այդ սպանությունների մեղավորներն անպայման պատժվում են. Աշոտյան

Արխիվ

[]