ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Իշխանությունների հաշվեհարդարը Ավետիք Չալաբյանի հետ». տարածաշրջանային մամուլն անդրադարձել է քաղբանտարկյալների հարցերին Հայաստանում 07/18/2022 18:32 | ԼՐԱՀՈՍ
Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբն ամբողջացրել է տարածաշրջանային մամուլի արձագանքը՝ Հայաստանում քաղբանտարկյալների խնդրի վերաբերյալ․
«Արդեն ավելի, քան երկու ամիս է, ինչ անազատության մեջ է գտնվում հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը: Տարածաշրջանային լրատվամիջոցներն անդրադարձել են նրա ապօրինի կալանքին ու քաղաքական հետապնդմանը, համադրելով այն Հայաստանում մարդու իրավունքների անկման ու քաղբանտարկյալների առկայության հետ:
EurAsia Daily-ն իր «Կալանավորել բոլոր իսկական հայրենասերներին. Հայաստանի իշխանությունների հաշվեհարդարը Ավետիք Չալաբյանի հետ» վերտառությամբ հոդվածում գրել է այն մասին, որ Չալաբյանի կալանավորումը հանրային դժգոհության մեծ ալիք է բարձրացրել Հայաստանում: Ըստ հոդվածի` ի պաշտպանություն Չալաբյանի հանդես են եկել բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ՝ հաշվի առնելով նրա ակտիվ հասարակական գործունեությունը և նրա ձերբակալությունը որակելով որպես քաղաքական պատվեր:
Պարբերականը, մասնավորապես, գրել է. «Շատերը զուգահեռներ են անցկացնում Ավետիք Չալաբյանի գործի և այլ քրեական հետապնդումների միջև՝ այդպիսով ցույց տալով, թե որքան «կույր ու խուլ» է հայ Ֆեմիդան կամ անտարբեր է, երբ այն խաղալիք է դառնում քաղաքական էլիտայի ձեռքում։ Այսպես, Երևանում դեռ չի հանդարտվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկած 29-ամյա հղի կնոջ սկանդալը, ով տեղում մահացել էր և երեխային ևս փրկել չէր հաջողվել: Օրերս հայտնի դարձավ, որ դատարանը ազատության մեջ թողեց մայոր Արամ Նավասարդյանին, ճիշտ այն նույն ոստիկանին, որն այդ չարաբաստիկ օրը հետիոտնային անցման վրա մահվան ելքով վրաերթի էր ենթարկել Սոնա Մնացականյանին, և մարդասիրություն չէր դրսևորել կանգնել գոնե վրաերթից հետո: Նույն այդ դատարանը կալանքի տակ է պահում մեկ էլ ընդդիմադիր ակտիվիստ Նարեկ Մանթաշյանին, ով մեղադրվում է նոյեմբերի 10-ին` կապիտուլացիայի ստորագրումից հետո ակցիաներին մասնակցելու համար: Մանթաշյանի փաստաբանները նշում են, որ վերջինս շաքարային դիաբետ ունի և կալանավայրը համապատասխան չէ իր առողջության համար: Սակայն նմանատիպ փաստարկները հայկական արդարադատության համակարգի վրա ազդեցություն չունեն»,-ասված է հրապարակման մեջ:
Պարբերականը գրել է, որ Ավետիք Չալաբյանին ձերբակալել են մի մոնտաժված ձայնագրության հիման վրա, որի բովանդակության շինծու լինելու մասին բարձրաձայնում են ոչ միայն Չալաբյանի պաշտպանները, այլև շատ այլ մարդիկ: Չալաբյանին մեղադրում են այն բանի համար, թե իբր վերջինս փորձել է նյութապես շահագրգռել ուսանողներին` մասնակցելու ակցիաներին, այնինչ ձայնագրությունն ուշադիր լսելիս կամ ապացույցներն ուսումնասիրելիս, նման եզրահանգումը դժվար է ապացուցել, ավելին՝ կալանավորել անձին նման գործով:
«Մենք ի սկզբանե հայտարարել ենք, և վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ գործ ունենք քաղաքական պատվերի հետ, և որ գործը սարքվել է միայն Ավետիքին անազատության մեջ պահելու նպատակով։ Հոդվածը, որով նա հետապնդման է ենթարկվում, եվրոպական ոչ մի երկրում գոյություն չունի, միայն Բելառուսում է, և նույնիսկ այդ դեպքում այն վարչական, և ոչ քրեական հանցագործության որակում ունի: Փաստացի հաղորդում չի եղել, բայց կա ինչ-որ անհասկանալի ձայնագրություն՝ մոնտաժված ու անօրինական, ու այն, որ Ավետիքն, այնուամենայնիվ, բանտարկած է։ Իիմա փորձում են ինչ-որ նախադրյալներ հորինել Ավետիքին էլ ավելի երկար պահել կալանքի տակ»,- EurAsia Daily-ի հետ զրույցում ասել է Ավետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը:
Հետաքրքրական է, որ Հայաստանում քաղբանտարկյալների և քաղաքական ազատությունների թեմային մամուլը լայնորեն սկսել է անդրադառնալ հատկապես ընդդիմադիր, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի` դատական նիստի ժամանակ մահվան դեպքից հետո, ինչը տեղի ունեցավ ուղիղ եթերի ընթացքում՝ միլիոնավոր մարդկանց աչքի առաջ: Արմեն Գրիգորյանի դեպքը, վերջին երկու տարվա չորրորդ մահն է ազատազրկման վայրում: Նախորդ տարի բուժօգնության բացակայության պատճառով մահացել էր գեներալ Մանվել Գրիգորյանը, հացադուլ հայտարարած լրագրող Մհեր Եղիազարյանը և հանրությանը ոչ հայտնի մի դատապարտյալ: Արմեն Գրիգորյանի մահանալուց հետո ակտիվացել է հանրային խոսույթն առ այն, որ կալանքի տակ գտնվող բոլոր քաղբանտարկյալների կյանքը վտանգված է: «Ինչ իմանաս՝ ով ինչ առողջական խնդիր ունի ու չի բարձրաձայնում․ կամ կալանավայրերի պայմանները չե՞ն ստեղծի արդյոք նման ռիսկ»,-գրել են սյունակագիրները»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ