ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ազդեցության գոտիների վերաբաժանումներ են տեղի ունենում, Իրանի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հատուկ ծառայությունների համար Հայաստանն ընտրվել է միայն որպես հանդիպման վայր է.Հայկ Նահապետյան 07/18/2022 20:20 | Քաղաքական
Իրանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետախուզական կենտրոնների ղեկավարների Հայաստան այցերից կարելի է եզրակացնել, որ աշխարհաքաղաքական ազդեցության գոտիների վերաբաժանումներ են տեղի ունենում, սակայն Հայաստանը գործոն չէ, ընդամենը հանդիպման վայր է: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:
Հիշեցնենք, որ վերջերս ընդամենը օրերի տարբերությամբ Հայաստան են ժամանել երեք խոշոր պետությունների՝ Իրանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետախուզական կենտրոնների ղեկավարները: Դեռևս հուլիսի 7-ին Հայաստան էր եկել Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, հուլիս 15-ին՝ ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսին, իսկ արդեն այսօր Հայաստան է եկել ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, նրանք երեքն էլ հանդիպումներ են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Անդրադառնալով այս այցերին՝ ռազմական Հայկ Նահապետյանն նկատում է՝ «Եթե այս ամենին ավելացնենք, որ ԱՄՆ նախագահը օրերս գտնվում էր Իսրայելում, ՌԴ նախագահն էլ առաջիկայում լինելու է Թեհրանում, որտեղ հանդիպելու է Իրան և Թուրքիայի նախագահների հետ, ապա կարելի է եզրակացնել, որ տարածաշրջանային նոր զարգացումները, ազդեցության գոտիների վերաբաժանումը և մյուս պայմանավորվածություններն բանակցությունների սեղանին են քննարկվում, այսինքն՝ Արևելքում ազդեցության գոտիների վերաբաժանումն առայժմ պայմանավորվածությունների մակարդակով է ընթանում, ինչը չեղավ Ուկրաինայի դեպքում, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում: Ես չեմ կարծում, որ նրանք Հայաստան են եկել, որպեսզի գնահատեն՝ Հայաստանի իշխանություններն ի՞նչ կարծիք ունեն այս կամ հարցի շուրջ,իրենք դա շատ վաղուց գիտեն, եթե փաստելու անհրաժեշտություն լիներ, ապա դեսպանի մակարդակով հանդիպում կլիներ»,-ասաց նա:
Հայկ Նահապետյանը, սակայն, կարծում է, որ Հայաստանը գործոն չէ, ընդամենը հանդիպման վայր է:
Ըստ Նահապետյանի՝ կողմերը որոշել են, որ առավել նպատակահարմար երկիրը հանդիպելու համար Հայաստանն է, քանի որ Հարավային Կովկասում այն միակ երկիրն է, որտեղ Ռուսաստանն էական ազդեցություն ունի։
«Հարավային Կովկասում կարող էին նաև Ադրբեջանում կամ Վրաստանում հանդիպել, բայց հաշվի առնելով, որ այդ երկրները Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցները չեն, Ադրբեջանը Թուրքիայի ռազմաքաղաքական դաշնակիցն է, իսկ Վրաստանը պայմանագրային առումով հավաքական Արևմուտքի դաշնակիցն է, ապա ընտրությունը կանգնել է այն երկրի վրա, որտեղ Ռուսաստանն ունի առարկայական ազդեցություն:Կարծում եմ, որ ընտրություն կատարելիս առաջին չափորոշիչը սա է եղել, Հայաստանը գործոն չէ, զուտ հանդիպման վայր է, ընդամենը որոշակի արարողակարգային դրույթներ են պահպանվել և հանդիպում է եղել նաև ՀՀ պաշտոնատար անձանց հետ»,-ասաց նա:
Ըստ Զրուցակցի՝ հանդիպումների ընթացքում կարևոր պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել.
«Ես կարծում եմ, այդ կարևոր պայմանավորվածությունները ձեռք են բերվելու Իրանում՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների միջև»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից