ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լավ մնացեք ու կուտ մի կերեք. Հովհաննիսյան 07/17/2022 12:39 | ԼՐԱՀՈՍ
Վերջերս մի օտարալեզու հոդված կարդացի՝ ԽՍՀՄ տարիներին, որոշ բուհերի զինվորական կաֆեդրաներում դասավանդվող ռազմական հատուկ պրոպագանդայի մասին, որի նպատակն է տարաձայնությունների առաջացումը թշնամի պետության հասարակության մեջ։ Նույն այդ մեթոդները ներկայումս կիրառվում են սեփական երկրների հասարակությունների դեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
«Որոշակի հատվածներ թարգմանել եմ, եթե հետաքրքիր է կարդացեք։ Միևնույն է շոգ է, կիրակի և շատ անելու բան չկա; Եվ այսպես․
Ռազմական, կամ որ նույնն ՝ ,,սև,, պրոպագանդան, իր առջև դրված խնդիրների՝ լուծման նպատակով ենթադրում է իրական փաստերի ցանկացած աղճատում։ Որպես այդպիսին օգտագործվում են հետևյալ մեթոդները․
,,Նեխած ձկան մեթոդը,, աշխատում է հետևյալ կերպ․ որպես թիրախ ընտրված անձի դեմ ներկայացվում է կեղծ մեղադրանք։ Շատ կարևոր է, որ մեղադրանքը լինի հնարավորինս կեղտոտ և սկանդալային։ «Նեխած ձկան» մեթոդի նպատակը ոչ թե մեղադրանքը ապացուցելն է, այլ դրա վերաբերյալ լայն քննարկում ապահովելը։ Հասարակական գիտակցությունը կառուցված է այնպես, որ հենց ի հայտ է գալիս մեղադրանքը, նույն ժամանակ հայտնվում են նաև այդ մեղադրանքի պաշտպաններն ու դատախազները, կողմ ու դեմ անձինք, տարատեսակ փորձագետներ և այլք։ Անկախ իրենից իրարամերժ հայացքներից ու դիրքորոշումներից, լայն քննարկումների ընթացքում տարատեսակ փորձագետները, կամա թե ակամա, թիրախ ընտրված անձի անունը կապում են ներկայացված մեղադրանքի հետ, դրանով իսկ ավելի ուժգին ,,քսելով հոտած ձուկը նրա հագուստներին,, որի հետևանքով ձկան հոտը այդ անձին ուղեկցում է ողջ կյանքի ընթացքում։ Հետագայում և մշտապես անձի անունը կապված է լինելու մեղադրանքի հետ և որևէ մեկին այլևս չի հետաքրքրելու մեղադրանքն, ի վերջո, կեղծ էր թե իրական։ Անձի կերպարն ու անունը անդառանալիորեն արատավորվել է։
«40/60 հարաբերակցության մեթոդը» աշխատում է հետևյալ կերպ․ Ստեղծվում է կեղծ ԶԼՄ, որը սկզբնապես 60 տոկոսի չափով տարածում է այնպիսի տեղեկատվություն, որը բխում է թիրախ ընտրված պետության, կամ հասարակության որևէ շերտի շահերից։ Այն պահից սկսած, երբ ԶԼՄ-ն իր այդ տեղեկատվության շնորհիվ գրավում է տվյալ պետության, կամ հասարակության շերտի վստահությունը, հետզհետե, 40 տոկոսի չափով, սկսում է տարածել սեփական շահերից բխող ապատեղեկատվություն։ Արդյունքում՝ 40 տոկոս ապատեղեկատվությունը, 60 տոկոս ճշմարտացի տեղեկատվության հետ ընկալվում է թիրախ պետության կամ հասարակության կողմից։ Ընդ որում թիրախները չեն ընդունում ապատեղեկատվության վերաբերյալ որևէ փաստարկ, վկայակոչելով 60 տոկոս ճշմարտացի տեղեկատվությունը։
Այս մեթոդը կիրառվել է Գեբելսի կողմից՝ 2-րդ համաշխարհային պատերազմի ընթացքում։ Պատրեազմի ողջ ընթացքում գործում էր հակաֆաշիստական պետություններում հեռարձակվող ռադիոկայան, որը ներկայացվում էր, որպես բրիտանական և տարածում 60/40 տեղեկատվությունը։ Միայն պատերազմի ավարտին բացահայտվեց, որ այն հիմնվել է Գեբելսի կողմից։
Կիրառվում են նաև ,,Մեծ ստի,, ,,Բացարձակ ակնհայտության,, և այլ մեթոդներ, սակայն այսքանը բավական է, շոգ է և կիրակի։
Լավ մնացեք ու կուտ մի կերեք»,- գրել է Հովհաննիսյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ