ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչը ևս ընդգրկված կլինի միջգերատեսչական աշխատանքային խմբի աշխատանքներում.ՀՀ ՄԻՊ 07/15/2022 14:12 | ԼՐԱՀՈՍ
Հուլիսի 15-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը բացման խոսքով հանդես է եկել «Միգրացիայի կառավարման կարողությունների հզորացում՝ ի աջակցություն Կառավարության՝ CEPA-ին համահունչ բարեփոխումների օրակարգի» ծրագրի շրջանակներում անցկացվող «Միջազգային պաշտպանության մասին օրենսդրության համապարփակ բարեփոխում» խորագրով շահագրգիռ կառույցների մեկնարկային հանդիպմանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՄԻՊ գրասենյակը։
«Պաշտպանն իր ելույթում նշել է, որ ապաստան հայցողների և փախստականների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանների գրեթե բոլոր տարեկան զեկույցներում, այդ թվում նաև ոլորտին վերաբերող արտահերթ զեկույցի շրջանակներում:
Ի թիվս այնի՝ Քրիստիննե Գրիգորյանը բարձրաձայնել է իրավական պաշտպանությանն առնչվող թե´օրենսդրական, և թե´ գործնականում այդ պաշտպանությունն ապահովելու գործելակերպերի բացերին և ընդգծել, որ մեկնարկող օրենսդրական փոփոխությունները պետք է հասցեագրեն այնպիսի կարևոր խնդիրներ, ինչպիսիք են՝ ապաստան հայցողների չվերադարձելիության սկզբունքի ապահովումն՝ անկախ փախստականի կարգավիճակ ստանալուց, անվճար թարգմանության ինստիտուտի օրենսդրական ու գործնական ապահովմանն ապաստան հայցողների հետ հաղորդակցվող բոլոր պետական մարմինների, ներառյալ սահմանապահ զորքերի, ոստիկանության, քրեակատարողական վարչակազմի կողմից և այլն:
Պաշտպան Գրիգորյանը անդրադարձել է նաև վերջերս կատարած շրջայցին Միգրացիոն ծառայության «Հատուկ կացարան» ՊՈԱԿ, որի ընթացքում ուսումնասիրվել են Կացարանի կողմից տրամադրվող ծառայությունների համապատասխանությունը միջազգային և ներպետական օրենսդրության չափորոշիչներին, բնակության պայմաններն ու կացարանի սանիտարահիգիենիկ վիճակը, ինչպես նաև տեղի են ունեցել առանձնազրույցներ կացարանում բնակվող ապաստան հայցողների, Կացարանի աշխատակիցների և Միգրացիոն ծառայության ղեկավարի հետ:
Պաշտպանը նշել է, որ բարձրացված հարցերի համապարփակ ու ինստիտուցիոնալ հասցեագրման նպատակով անհրաժեշտ է առաջնահերթ ապահովել բավարար ֆինանսական ռեսուրսներ։
Խոսքի ավարտին Քրիստիննե Գրիգորյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու օրենսդրական բարեփոխումների իրականացմանը, որի շրջանակներում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչը ևս ընդգրկված կլինի միջգերատեսչական աշխատանքային խմբի աշխատանքներում»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ