ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քրեակատարողական ծառայության պարզաբանումը՝ Արմեն Գրիգորյանի՝ նախկինում արձանագրված առողջական վիճակի վերաբերյալ 07/15/2022 22:11 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահված կալանավորված անձ Արմեն Գրիգորյանը հիմնարկ է ընդունվել 2022 թվականի մայիսի 18-ին: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Քրեակատարողական ծառայության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ողջ ժամանակահատվածում կալանավորված անձ Արմեն Գրիգորյանի, նրա պաշտպանի կամ այլ անձի կողմից նրա առողջական հավանական խնդիրների մասին քրեակատարողական հիմնարկի ծառայողներին, այդ թվում՝ վարչակազմին բանավոր տեղեկություններ, դիմումներ, միջնորդություններ չեն ներկայացվել:
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից Արմեն Գրիգորյանի հետ միևնույն խցում գտնված անձանց հետ անցկացված բանավոր հարցման արդյունքում պարզվել է նաև, որ Արմեն Գրիգորյանը առողջական վիճակի վերաբերյալ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ողջ ժամանակահատվածում գանգատներ չի ներկայացրել նաև խցակիցների շրջանում:
«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ստորաբաժանման կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ հիմնարկ մուտք գործելուց հետո հերթապահ բուժքրոջ առաջնային զննության ժամանակ մարմնական վնասվածքներ չեն արձանագրվել, զարկերակային ճնշումը՝ -170/110, HCV/-/.. HIV/-/...COVID-19/-/ :
2022 թվականի մայիսի 19-ին Արմեն Գրիգորյանը մասնաշենքի բժշկի կողմից ևս ենթարկվել է բժշկական զննության, որի արդյունքում արձանագրվել են գանգատներ գլխացավից, գլխապտույտից, երբեմն գերճնշումից: Զարկերակային ճնշում՝ 160/100: Նախնական ախտորոշվել է՝ Զարկերակային հիպերտենզիա I-IIօ: Նեյրոցիրկուլյատոր դիստոնիա /վեգետոնևրոզ/ ըստ անամնեզի:
Անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածում Արմեն Գրիգորյանը գտնվել է նույն ստորաբաժանման բժշկական անձնակազմի հսկողության տակ, ստացել է հակահիպերտենզիվ բուժում և բուժման ֆոնի վրա հեմոդինամիկ տվյալները եղել են նորմայի սահմաններում:
Նույն ստորաբաժանման փաստաթղթաշրջանառության համաձայն՝ Արմեն Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ տվյալ ստորաբաժանմանը որևէ գրություն չի հասցեագրվել:
Միաժամանակ, հարկ է նշել, որ Քրեակատարողական ծառայության և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրամադրված տեղեկությունների լիարժեքությունը ստուգելու նպատակով իրականացվում են լրացուցիչ ուսումնասիրություններ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ