ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելելու պատճառն անձնական վրեժխնդրությունն էր. Սա կհանգեցնի Հայաստան-Սփյուռք կապերի անշրջելի խաթարման և քաոսիկ քաղաքական վիճակի․ քաղաքագետ 07/15/2022 18:03 | ԼՐԱՀՈՍ
Մուրադ Փափազյանի մուտքը ՀՀ արգելելու իշխանությունների քայլը անձնական վրեժխնդրություն էր՝ ի պատասխան Փարիզում Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան ուղղությամբ նետված քարերի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Արա Պողոսյանը։
ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական ընկերության (CCAF) համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանի մուտքը ՀՀ արգելելու փաստի մասին հայտնի դարձավ երեկ. Երեւանի օդանավակայանում նրան թույլ չեն տվել դուրս գալ քաղաք ու սահմանապահներն ուղեկցել են դեպի վերադարձի օդանավ։ Թեման շարունակում է ակտիվորեն քննարկվել հանրային դաշտում։
Քաղաքագետ Արա Պողոսյանի գնահատմամբ՝ Մուրադ Փափազյանի նկատմամբ իշխանությունների արած քայլը անձնական վրեժխնդրություն էր։ Քաղաքագետն այդ եզրահանգմանն է եկել՝ դատելով հանրային դիսկուրսում որոշ շրջանակների կողմից ակտիվորեն քննարկվող հայտնի միջադեպից, երբ Նիկոլ Փաշինյանի Ֆրանսիա կատարած այցի ժամանակ մեր մի խումբ հայրենակիցներ քարեր են նետել նրա շարասյան ուղղությամբ։
«Այդ միջադեպից անմիջապես հետո Փափազյանը թիրախավորվել է Հայաստանի ներկա իշխանությունների կողմից, քանի որ կատարվածը նրանք կապում էին ՀՅԴ-ի և մասնավորապես՝ Մուրադ Փափազյանի հետ։ Հանրային դիսկուրսում հենց շեշտվում է, թե դա, իբր, պետության դեմ ուղղված քայլ էր, բայց նախ՝ միֆ է այն, թե պառլամենտական համակարգի դեպքում վարչապետը պետության խորհրդանիշ կարող է լինել։ Դա, առնվազն, տգիտություն է։ նման բան չկա․ անգամ նախագահական համակարգի դեպքում է վիճելի, թե նախագահը երբ կարող է լինել պետականության խորհրդանիշ։ Բացի այդ, Փափազյանն այն գործիչն է, որը Սփյուռքում ակտիվորեն առաջ է տարել ու տանում հայկական շահը»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետը։
Արա Պողոսյանը դժվարանում է միանշանակ ասել՝ Փափազյանին Հայաստան չթողնելը նաև Թուրքիայի ու Ադրբեջանի անմիջական պահանջով կարող էր լինել, թե ոչ, սակայն նկատում է՝ Թուրքիան և Ադրբեջանն ամեն կերպ փորձում են չեզոքացնել այն գործիչներին, ովքեր աշխարհի տարբեր երկրներում, միջազգային տարբեր հարթակներում հետապնդում են հայկական շահը, բարձրաձայնում Ցեղասպանության, Արցախի հիմնախնդրի մասին։
«Փափազյանը մեծ ներդրում ու ազդեցություն ունի Հայ դատի պաշտպանության գործում և հեղինակություն ֆրանսիական բարձրաստիճան պաշտոնյաների մոտ։ Չմոռանանք, որ որոշ ժամանակ առաջ իր ուղեկցությամբ Հայաստան էր եկել Փարիզի քաղաքապետը։ Այս ամենը չէր կարող վրիպել Հայաստանի ներկա իշխանությունների աչքից։ Հայաստան-Արևմուտք հարաբերությունների մերձեցման մենաշնորհը փորձում են պահել իրենց ձեռքում և մեկ էլ հայտնվում է Հայաստանում ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչ դրսում, ով ավելի մեծ հեղինակություն ունի և ավելի արդյունավետ է աշխատում ու պաշտպանում հայկական շահը, քան իրենք՝ իշխանությունները»-նշում է մեր զրուցակիցը։
Որ անձնական դրդապատճառներով նման պատժիչ քայլերը շարունակական լինելու դեպքում լուրջ խնդիրներ ենք ունենալու համահայկական օրակարգերի վտանգման առումով, քաղաքագետը վստահ է։ Պողոսյանը շեշտում է՝ նման նախադեպերի կրկնությունը տանելու է Հայաստան-Սփյուռք կապերի անշրջելի խաթարման և քաոսիկ քաղաքական վիճակի։
Նման քայլերի նպատակը նաև մարդկանց անունը վարկաբեկելն ու հիասթափեցնելն է։ Եթե գրավիչ դառնա, այսպես կոչված, անցանկալի մարդկանց լռեցնելու՝ իշխանության գործելաոճը, ապա անխուսափելի կդառնա ազգի քաղաքական ջլատումը։ Կսկսեն կիրառվել տարբեր քաղաքական խոսույթներ և որպես ազգ, ուղղակի, կմասնատվենք»,-համոզված է Պողոսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից