ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միքայել Բադալյանի գործի շուրջ տեղի ունեցող իրավական նիհիլիզմը․ պաշտպաններ 07/14/2022 15:04 | ԼՐԱՀՈՍ
Միքայել Բադալյանի գործի շուրջ տեղի ունեցող իրավական նիհիլիզմը։ Այս մասին հայտարարությամբ հանդես են եկել բլոգեր Միկա Բադալյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանը և Ժիրայր Ղարագյոզյանը։
«Ի սկզբանե Միքայել Բադալյանին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով (նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը)։Սակայն ինչպես հայտնի է նշված օրենքը համարվում է ուժը կորցրած և պարզ տրամաբանությունը և իրավական ողջամտությունը հուշում է, որ Միքայել Բադալյանի կողմից կատարված ենթադրյալ արարքը պետք է համապատասղանեցվի 2022 թվականի հուլիսի ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքին, քանզի ոչ մի իրավակիրառող, այդ թվում՝ Դատարանը չի կարող հիմնվել ուժը կորցրած օրենքի վրա, քանի որ այդ օրենքն ըստ էության դադարել է գոյություն ունենալ։
Քննչական մարմինն այդքանը հասկանալով 08․07․2022 թվականին միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին 01․07․2022 թ․ ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 23-րդ մասի 2-րդ կետով Միքայել Բադալյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։
08․07․2022թ․ Դատախազը մերժել է քննիչի միջնորդությունը պատճառաբանելով, որ գործող քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 2-րմ ասի 2-րդ կետը վատթարացնում է Միքայել Բադալյանի վիճակը։
Դրանից հետո՝ քննիչը քրեական վարույթը կարճելու փոխարեն պահպանել է Միքայել Բադալյանին ուժը կորցրած օրենքով առաջադրված մեղադրանքը և միջնորդություն է ներկայացրել դատարան վերջինիս կալանքի տակ պահելու ժամկետը եւս մեկ ամսով երկարացնելու մասին։
Քննիչի գործողություններն ապօրինի են և Միքայել Բադալյանը պետք է կալանքից ազատ արձագվի մի քանի պատճառներով․
1․ Միքայել Բադալյանին այս պահին առաջադրված է մեղադրանք փաստացի ուժը կորցրած օրենքի հիման վրա․ Քրեաիրավական հարաբերությունների տիրույթում հայտնված անձը պետք է իմանա, թե իր կատարած արարքը, որ հոդվածով է որակված, որպեսզի տարական հնարավորություն ունենա գոնե այն բացելու և կարդալու։ Այլ կերպ ասած՝ Միքայել Բադալյանը առնվազն 18․07․2022թ-ին իրեն կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդության քննարկման ժամանակ Դատարանում ունի իրավունք իմանալու, թե իր արարքը որ օրենքով և որ հոդվածով է որակված և հայցել պետությունից իրեն առաջադրված մեղադրանքի որոշակիության պարզաբանում։ Պետք է ընդունել, որ տվյալ դեպքում տեղի է ունեցել օրենքի փոփոխություն, որով խստացվել է այդ արարքի համար նախատեսված պատիժը։ Դրանով է հենց պայամանավորված, որ դատախազը մերժել է քննիչի միջնորդությունը Միքայել Բադալյանի կողմից կատարած ենթադրյալ արարքը նոր քրեական օրենսգրքին համապատասղանեցնելու վերաբերյալ։ Հետևաբար, պարզորոշ է որ նշված փոփոխությունը հետադարձ ուժ չունի և չի կարող կիրառվել Միքայել Բադալյանի կողմից մինչ օրենքի փոփոխությունը կատարած ենթադրյալ հանցավոր արարքը որակելիս։
2․ Միքայել Բադալյանին կալանքի տակ պահելու նախորդ ժամանակահատվածում քննիչը չի դրսևորել պատշաճ ջանասիրություն գործի քննության ընթացքն ապահովելու համար /իսկ դա կարևոր պայման է անձին կալանքի տակ պպահելու համար/։ Միքայել Բադալյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 17․06․2022թ․։ Դատարանը քննիչին այդ ժամանակ տվեց մեկ ամիս ժամանակ իբր բազմածավալ գործողություններ կատարելու համար, սակայն պարզվեց որ քննիչը մեկ ամսվա ընթացքում ընդամենը միջորդություն է ներկայացրել դատախազին Միքայել Բադալյանի մեղադրանքը իրավականա առումով նոր օրենքին համապատասղանեցնելու համար, որը սակայն մերժվել է։ Այսինքն՝ ակնհայտ է, որ ի սկզբանե Միքայել Բադալյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելը եղել է ինքնանպատակ։ Իսկ այժմ քննիչը կրկին խնդրում է, որպեսզի Դատարանն իրեն տա հնարավորություն Միքայել Բադալյանի ազատության հաշվին այն հիշյալ և չկատարված դատավարական գործողությունները կատարելու համար, ինչը մեղմ ասած անթույլատրելի է։
Ուրեմն․ Հարգելի գործընկերներ /քննիչ, դատախազ/ Դուք ինքներդ էլ գիտեք, որ այդ գործը դատական ճակատագիր չունի, որի պատճառները ոչ միայն հրապարակավ եմ ներկայացրել, այլև նույնիսկ Ձեզ եմ ներկայացրել համապատասխան միջնորդություններ, որտեղ բացահայտել եմ սույն գործի ողջ խնդիրները, որի վերաբերյալ նույնիսկ չեք կարողացել որևէ հակափաստարկ ներկայացնել։ Հորդորում եմ Ձեզ որոշում կայացնել վարույթը կարճելու մասին, հակառակ դեպքում գործի ըստ էության քննության ժամանակ բոլորն ականատես կլինեն այս գործի փլուզմանը, որը Ձեր համար հաճելի չի լինի»,- նշված է հայտարարությունում։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ