Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

Ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները չեն կարող դադարեցվել իրենց ընդդիմադիր գործունեության համար․ նման քայլը խորհրդարանական մեծամասնության կողմից անհամաչափ ուժի գործարկում է․ Թովմասյան 07/14/2022   10:51  |  Մեկնաբանություն

Գաղտնիք չէ, որ ընդդիմադիր պատգամավորների օրենսդրական նախաձեռնություններով ներկայացրած օրինագծերը Ազգային ժողովում չեն ընդունվում։ Նման պայմաններում բացակայում է խորհրդարանում իշխող մեծամասնության և ընդդիմադիր փոքրամասնության միջև կառուցողական փոխգործակցությունը, ինչով և պայմանավորված է ընդդիմադիր պատգամավորների բոյկոտը։ Այդ ամսին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ու իշխող մեծամասնությանը հորդորել զերծ մնալ ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու անխոհեմ մտադրությունից։

Ընդդիմադիր պատգամավորներին ընդդիմադիր գործունեության համար մանդատներից զրկելն անընդունելի գործընթաց է

Ինչպես հայտնի է, ՀՀ ԱԺ խորհուրդը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ թվով 33 ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով՝ հիմք ընդունելով Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի՝ Պատգամավորի լիազորությունները դադարեցվում են յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու, ինչպես նաեւ Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքերում:
Թեպետ քվեարկություններից բացակայությունների և՛ քանակը, և՛ դրանց անհարգելի լինելը պետք է հաստատվեն գործի քննության ընթացքում, ամեն դեպքում մտահոգիչ է այն փաստը, որ ԱԺ խորհուրդը քննարկելու է ընդդիմադիր պատգամավորների վերաբերյալ նման որոշում կայացնելու հարցը, որոնք սույն թվականի ապրիլ ամսվա կեսերից մասնակցել են խաղաղ հանրահավաքներին և որպես ընդդիմադիր պատգամավորներ իրականացրել են ընդդիմադիր գործունեություն։

1. Պատգամավորներն իրացրել են ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածով հավաքներին մասնակցելու իրենց իրավունքը, որը վերապահված է յուրաքանչյուրին, իսկ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումները չեն տարածվում Ազգային ժողովի պատգամավորների վրա։

2. Խորհրդարանական բոյկոտը այլակարծության արտահայտման օրինական միջոցներից է` համաձայն Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՄԻԳ 20.03.2021թ. համատեղ կարծիքի, որը տրամադրվել է Վրաստանի Հանրապետությունում ընդդիմադիր պատգամավորների կողմից որոշ օրենսդրական փոփոխությունների գործընթացներին չմասնակցելու կապակցությամբ։ Մասնավորապես, նշվել է, որ խորհրդարանական բոյկոտը քաղաքական դիսկուրսում այլակարծություն հայտնելու օրինական միջոց է (թեև երկարատև և ծավալուն բոյկոտները կարող են խոչընդոտել խորհրդարանական ցանկացած բովանդակալից երկխոսությանը և կարող են ազդել քաղաքական մասնակցության իրավունքի վրա՝ ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների միջոցով)։ Ընդունվել է նաև այն հայեցակետը, որ «ազատ միավորվելու և ազատ արտահայտվելու իրավունքները հիմնարար են ժողովրդավարական հասարակության պատշաճ գործունեության համար: Քաղաքական կուսակցությունները՝ որպես քաղաքական արտահայտման հավաքական գործիքներ, պետք է կարողանան լիարժեք օգտվել նման իրավունքներից։ Կուսակցություններին և նրանց անդամներին տրված հիմնարար իրավունքները հիմնականում ամրագրված են Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 19-րդ և 22-րդ հոդվածներում, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների Եվրոպական կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածներում։»։

3. Ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները չեն կարող դադարեցվել իրենց ընդդիմադիր գործունեության համար։ Ժողովրդավար խորհրդարանում ընդդիմությանը վերաբերող՝ Վենետիկի հանձնաժողովի 2010թ. թիվ CDL-AD(2010)025 զեկույցի 149 կետի համաձայն՝ լավ գործող խորհրդարանական ժողովրդավարությունում պետք է լինի հավասարակշռություն մեծամասնության և փոքրամասնության միջև, որը ստեղծում է փոխգործակցություն, ինչի շնորհիվ էլ ապահովում է արդյունավետ, ժողովրդավար և լեգիտիմ կառավարում։ Այս կապակցությամբ գաղտնիք չէ, որ ընդդիմադիր պատգամավորների օրենսդրական նախաձեռնություններով ներկայացրած օրինագծերը Ազգային ժողովում չեն ընդունվում։ Նման պայմաններում բացակայում է խորհրդարանում իշխող մեծամասնության և ընդդիմադիր փոքրամասնության միջև կառուցողական փոխգործակցությունը, ինչով և պայմանավորված է ընդդիմադիր պատգամավորների բոյկոտը։

Բոյկոտող և խաղաղ հանրահավաքներին մասնակցող պատգամավորների նկատմամբ նրանց լիազորությունների դադարեցման գործընթաց ձեռնարկելը, նույնիսկ ձևական հիմքերի առկայության դեպքում, ավելի են լարում քաղաքական վիճակը և խարխլում երկրում քաղաքական բազմակարծությունը։ Ըստ էության, հենց այս քայլով է խաթարվում խորհրդարանի բնականոն գործունեությունը, այլ ոչ թե ընդդիմադիր պատգամավորների բոյկոտով։ Ընդդիմադիր պատգամավորների՝ մի քանի նիստերից բացակայելը որևէ կերպ չի խանգարել գումարված ԱԺ հերթական և արտահերթ նիստերի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնելու գործընթացին, ինչն ընդգծում է, որ ձևական առումով ընթացակարգային պարտավորությունները «չկատարելը» չի կարող հանգեցնել լիազորությունների դադարեցման։

Այսպիսով, նման քայլը խորհրդարանական մեծամասնության կողմից անհամաչափ ուժի գործարկում է և զուրկ է քաղաքական խոհեմությունից։ Սույն հայտարարությամբ հորդորում եմ ևս մեկ անգամ դիտարկել ընդդիմադիր պատգամավորների լիազորությունների դադարեցման պահանջով Սահմանադրական դատարան դիմելու անհրաժեշտությունը և չոտնահարել Հայաստանի Հանրապետությունում առանց այդ էլ խոցելի դարձած ժողովրդավարական արժեքները։

Հ․Գ․ վերոգրյալը հաշվի առնելով՝ չեմ մասնակցի այսօր այդ օրակարգով հրավիրված ԱԺ խորհրդի նիստին, չնայած խորհրդի անդամ եմ։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:00 13/07/2022  |  ՄեկնաբանությունԴատապարտում ենք իրավապահ պաշտոնյաների կողմից ուժի չափից ավելի գործադրումը, ողջունում հետաքննություններ սկսելու վերաբերյալ հաղորդումները․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը պատասխանում է իմ հրատապ նամակին
11:30 11/07/2022  |  ՄեկնաբանությունԱրտակ Զաքարյանը, Հայկ Մամիջանյանը, Արթուր Խաչատրյանն ու Արթուր Վանեցյանի մայրը Կառավարման ակադեմիայից ազատվել են քաղաքական հայացքների համար. Թովմասյան
10:25 09/07/2022  |  ՄեկնաբանությունԱՄՆ-ն հակված է աջակցել հայ ժողովրդին, քանզի նրանք շարունակում են հետապնդել ժողովրդավարական օրակարգ.ԱՄՆ դեսպանի պատասխանը՝ Թագուհի Թովմասյանին
10:23 08/07/2022  |  ՄեկնաբանությունՓաշինյանի օրոք քաղաքացին չի կարողանում իր ցանկացած արժույթով բանկից կանխիկացնել իր գումարը. Թագուհի Թովմասյան
09:43 07/07/2022  |  ՄամուլԹագուհի Թովմասյանն ստացե՞լ է Սերժ Սարգսյանի «դաբրոն». «Հրապարակ»
13:50 06/07/2022  |  Քաղաքական«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները՝ Թագուհի Թովմասյանին պաշտոնից հետ կանչելու մասին
10:32 06/07/2022  |  Մամուլ«Պատիվ ունեմ»-ը Թագուհի Թովմասյանին կհեռացնի՞. Ինչ կապ ունի նա Խաչատուր Սուքիասյանի հետ. «Հրապարակ»
14:00 05/07/2022  |  ՔաղաքականՔՊ-ն Թագուհի Թովմասյանին պաշտոնից հեռացնելու հարց չի քննարկում
10:24 04/07/2022  |  ՄեկնաբանությունԵռամսյա հավաքներին մասնակցելու համար հետևողականորեն ծանուցվում են ընդդիմության` վերջին ամիսների խաղաղ անհնազանդության ակցիաների մասնակիցները.Թագուհի Թովմասյան
08:44 02/07/2022  |  ՄամուլԱնգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել, որ Թագուհի Թովմասյանը միանա ընդդիմադիրներին, սակայն նա մերժել է ․ «Հրապարակ»

Արխիվ

[]