ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանը չկար, կամ՝ բիրմինգհեմյան դասեր. Գալստյան 07/13/2022 12:31 | Մեկնաբանություն
Բիրմինգհեմից, ուր տեղի էր ունենում ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանը, վերադարձել եմ ծանր զգացողությամբ։ Իհարկե, մեծ սպասումներով չէի մեկնել, բայց Հայաստանի պարտություններից ու շարունակվող վայրէջքներից հետո առաջին անգամ բախվեցի միջազգային այդքան լուրջ հարթակում մեր մեկուսացմանը, անհասկացվածությանն ու, ծանր է խոստովանել՝ Հայաստանի իբրև պետականության դեվալվացիային։ /Այս խոսքերը գրում եմ անսահման ցավով/։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Իհարկե, ոչ մի պատահական բան։ Սա Հայաստանի կողմից վերջին տարիներին վարվող արտաքին քաղաքականության, ռազմավարական դաշնակիցների հետ տարվող անհասկանալի, անլուրջ, երկդիմի քաղաքականության, ավելի շուտ՝ դրա բացակայության, քաղաքական մեծամասնության դիլետանտության, ազգային շահերը չգիտակցելու և ստորադասելու հետևանքն է։ /Հակված եմ մտածելու, որ սա նաև հանձնառություն է․ իշխանություն պահելու գին/։
Ցավոք, սա նաև աշխարհաքաղաքական նոր ճարտարապետության հետևանքն է․ աշխարհաքաղաքական նոր միջավայր, ուր Հայաստանը որպես տարածաշրջանային գործոն չկարողացավ ճիշտ դիրքվորվել ու շարունակում է իր անղեկ վայէջքը․․․։
Չկարողացավ, որովհետև ի թիվս վերը նշված նախապայմանների, Հայաստանը բզկտվել էր նաև ներսից։ Հայաստանում տիրող ներազգային պառակտվածության սոսկալի մակարդակը, բնականաբար, թուլացրել էր նաև մեր պետականության և հայ հավաքականության իմունիտետը/դիմադրողականությունը։
ԵԱՀԿ 29-րդ վեհաժողովն /հուլիսի 1-6, Բիրմիգհեմ/ ամբողջովին սևեռված էր ռուս-ուկրաինական հակամարտության վրա։ Բոլոր բանաձևերն ուղղված էին Ռուսաստանի դատապարտմանը, քաղաքական և տնտեսական սանկցիաների խստացմանը, աշխարհաքաղաքական նոր ճարտարապետության ամրապնդմանը։
Աշխարհն այլևս նախկինը չի լինելու․ սա շատ հստակ է։
Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, նաև շարունակելով կրկնակի ստանդարտների քաղաքականությունը, ԵԱՀԿ-ն այս անգամ էլ կույր, խուլ և համր ձևացավ՝ որևէ կերպ չանդրադառնալով ահաբեկիչ վարձկանների ներգրավմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիային, Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ֆոսֆորային զենքերի կիրառմանը, ինքնորոշման իրավունքին, հայկական մշակությանին ժառանգության ոչնչացմանը, փախստականներին, անգամ գերիների վերադարձին․․․։
Այս հարցերից և ոչ մեկը տեղ չգտավ ո՛չ Քաղաքական և ոչ էլ՝ Մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցներում և բանաձևերում։
Հայաստանը չկար․․․ չկար, որովհետև պաշտոնական Հայաստանի կողմից վարվող «խաղաղության» օրակարգը ջնջել, չեզոքացրել է մեր ազգային շահերն ու արժանապատվությունը։
Որովհետև այսպես խոսում են պարտվածի հետ, այդպես են վերաբերվում խաղաղություն մուրացողին։ Հայաստանի հեղինակությունն ու արժանապատվությունն, այնուամենայնիվ, հնարավոր է վերաանգնել։
Եվ, երբ իմ երկու ելույթներում շեշտեցի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով հակամարտության կարգավորման անխուսափելիության, Հայաստանի տարածքային ամբողջականության խաթարման, Արցախում էթնիկ զտումների հեռանկարը կանխելու, գոյաբանական խնդիրների, հայ գերիների լիակատար ազատման, ինքնորոշման իրավունքի և հումանիտար խնդիրների մասին, ադրբեջանցիներն անմիջապես արձագանքեցին, որ Արցախյան հակամարտությունը լուծված է, Ադրբեջանը, Հայաստանն ու Շարլ Միշելը պայմանավորվել են․․․
Շատ դժվար է, անգամ անհնար համոզիչ լինելը, երբ զուգահեռաբար, Ֆրանսիայի հարավներում, Հայաստանի հանրության թիկունքում ՀՀ-ի անունից թուրքերի հետ բանակցություններ են ընթանում Թուրքիայում ՀՀ հյուպատոսություն բացելու առնչությամբ․․․
Հայաստանին չհաջողվեց բանաձևերում ներառել Հայաստանին կամ Արցախին առնչվող որևէ՝ անգամ հումանիստական լրացում, որոնք վերաբերվում էին ռազմական գերիների անհապաղ վերադարձին, փախստականներին, Շուշիից և Հադրութից տեղահանվածների հիմնախնդիրներին, Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանը։
Եվ ոչ պակաս կարևոր մի բան՝ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցներ Ադրբեջանն ու Թուրքիան աներևակայելի կրքով քվեարկում էին Ռուսաստանին դեմ, նրա ռազմաքաղաքական և տնտեսական մեկուսացումը կատարյալ դարձնող բոլոր բանաձևերը։
ԴԱՍԵՐ․
-Մենք անհասկանալի ենք, անգամ՝ ձանձրալի և անհետաքրքիր աշխարհին։ «Շատ վատ է» սա էր կարճ զրույցների ընթացքում ԵԱՀԿ մեր գործընկերների հավաքական տեսակետը։ Սա մեր ներքին քաոսացման արձագանքն է, գործոն չլինելու Հայաստանի ներկա վիճակի հետևանքը։
-Եվ, այնուամենայնիվ, սա դեռ վերջը չէ։ Հայաստանի հեղինակությունն ու արժանապատվությունը հնարավոր է վերականգնել։
Միջազգային բոլոր հարթակներում պետք է շարունակել աշխատել, կազմակերպվել, ներայացնել Հայաստանի ազգային, պետական շահը։
-Աշխատել ամենօրա ռեժիմով, համահայկական տարողությամբ և ներուժով, աշխատել պրոֆեսիոնալ գործիքներով, ազգային, պետական մտածողություն ունեցող կադրերով։
-Այդ աշխատանքի հիմքում պետք է ընկած լինի Հայաստանի արտաքին քաղաքական դոկտրինը, որը Ազգային Անվտանգության ռազմավարության կարևորագույն բաղադրիչը պետք է լինի։
-Հնարավոր է հաջողել, եթե այս խնդիրների շուրջ կա ազգային համախոհություն /կոնսենսուս/ քաղաքական և բարոյական լեգիտիմություն ունեցող իշխանություն։
-Պետականության կոլապսի ներկա պայմաններում, ներազգային պառակտվածության, քաղաքական հաշվեհարդարների և խորացող բռնատիրության ներկա մակարդակում սա գրեթե անհնար է։ Հանրության մեծ մասը, նաև օբյեկտիվ պատճառներով, չի գիտակցում մեր կազմաքանդման խորությունը, անվտանգաին, գոյաբանական սպառնալիքները։
-Ազգային գաղափարների շուրջ համախմբումը /կոնսոլիդացիան/ կարող է փրկարար օղակ լինել։ Սրա համար անհրաժեշտ է քաղաքական կամք, քաղաքական անկեղծություն, ազգային արժեքային հենարան։
Ունե՞ն այս իշխանություններն այս կամքը, Ո՛Չ։
Ժամանակ ունե՞նք, Ո՛Չ։
Կարո՞ղ ենք, Այո՛։ Կարող ենք նոր որակի իշխանությամբ»,- գրել է Գալստյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից