Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   10:10 Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կանանց մրցաշարում 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան

Արարքի որակումը նոր քրեական օրենսգրքին «համապատասխանացնելու» պրակտիկայի անթույլատրելիության մասին. Ղամբարյան 07/13/2022   11:15  |  Մեկնաբանություն

Արարքի որակումը նոր քրեական օրենսգրքին «համապատասխանացնելու» պրակտիկայի անթույլատրելիության մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը։

«"Ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մասի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը գործող հարաբերությունների վրա, եթե օրենքով (․․․) այլ բան նախատեսված չէ" (տե՛ս «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 4-ին մաս)։ ՀՀ քր․ օր․-ի 8 -րդ հոդվածի 1-ին մասում նշված է․ «Արարքի հանցավորությունը, պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով»։ Այս ընդհանուր կանոնը չի գործում, երբ առկա է օրենքին հետադարձ ուժ տալու (այդ թվում ` ապաքրեականացնելու) հարց։

ՀՀ քրեաիրավական պրակտիկայում տասնամյակներ շարունակ գերակայել է այն մոտեցումը, որ դատավորը, դատական ակտ կայացնելիս, չի կարող կիրառել արարքի կատարման պահին գործող, սակայն դատական ակտը կայացնելու պահին ուժը կորցրած օրենքը։ Այս պրակտիկան՝ արարքի կատարման պահին օրենքի գործողության ընդհանուր նորմը և օրենքի հետադարձ ուժի մասին բացառություն նախատեսող կանոնը իրարից չտարանջատելու հետևանք է։
Ավելին, այլ իրավակարգերում նույնիսկ օրենքի հետադարձ ուժի կանոնը ունի բացառություն, օրինակ՝ ժամանակավոր օրենքների (ռազմական գործողությունների կամ տնտեսական ճգնաժամերի ժամանակ գործող օրենքների) պարագայում, եթե այլ բան նախատեսված չէ, ապա ժամանակավոր օրենքի գործողության ժամկետը լրանալուց հետո, այն պետք է կիրառվի բոլոր արարքների նկատմամբ, որոնք կատարվել են այդ օրենքի գործողության ժամանակ (հիմնավորումները տե՛ս Фристер Гельмут. Уголовное право Германии. Общая часть : пер. с нем. 5-е изд. – М. : Инфотропик Медиа, 2013. էջ 80-81):

Այսօր շատերին է հետաքրքրում այն հարցը, թե դատավորը, դատական ակտ կայացնելիս, արդյոք կարո՞ղ է կիրառել արարքի կատարման պահին գործող, սակայն դատական ակտի կայացման պահին ուժը կորցրած քրեական օրենքը։ Հարցի պատասխանը դրական է․ եթե բացակայում են օրենքին հետադարձ ուժ տալու պայմանները կամ օրենքով հատուկ նախատեսված այլ կարգավորումներ, ապա դատավորը, դատական ակտ կայացնելիս, պետք է կիրառի արարքը կատարելու (նյութաիրավական հարաբերությունների ծագման) պահին գործող օրենքը։
Այսինքն՝ դատարանը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 4-ին մասով և ՀՀ քր․ օր-ի 8-րդ հոդվածի 1-ին մասով (չխառնել՝ օրենքի հետադարձ ուժի մասին ՀՀ քր․ օր․-ի 9-րդ հոդվածի հետ), դատական ակտի եզրափակիչ մասում պետք է նշի․ «Պողոսյանին մեղավոր ճանաչել արարքը կատարելու պահին գործող ՀՀ քր․ օր-ի X հոդվածով (2003թ․ խմբագրությամբ, ուժ կորցրած 2022թ․)․․․»։

Նախ՝ նման իրավիճակում մեղադրողը չունի մեղադրանք փոխելու իրավական և փաստական հիմքեր, ուստի մեղադրանքը փոխելու ինստիտուտը կիրառելի չէ։

Երկրորդ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը նյութական և դատավարական օրենքներով նախատեսված չէ այսպես կոչված «արարքը համապատասխանեցնելու» ինստիտուտ։ Այն քրեակատարողական իրավունքի տիրույթում է։

Երրորդ՝ շատ են շահարկում մեղադրյալի պաշտպանության իրավունքը։ Այս կապակցությամբ նշենք, որ մեղադրյալը պաշտպանվում է ոչ թե ՀՀ քր․ օր․-ի հոդվածի համարակալումից (թվից), այլ մեղադրանքի քրեաիրավական որակումից։ Ուստի, եթե նոր օրենքով հանցակազմի բովանդակությունը, ըստ էության, չի փոխվել, այսինք՝ բացակայում են օրենքին հետադարձ ուժ տալու պայմանները, ապա հոդվածի համարակալման փոփոխությունը կամ հոդվածի նախադասության զուտ շարադասության փոփոխությունը ինքնին չի կարող ներգործել պաշտպանության իրավունքի վրա։

Այնուամենայնիվ, «արարքը համապատասխանեցնելու մասին» պրակտիկան այն աստիճան է արմատացած դատավորների և դատախազների մտածողության մեջ, որ այն հնարավոր չի եղել փոխել ո՛չ 2008թ․ (երբ աշխատում էի դատախազությունում), ո՛չ էլ ներկայումս հնարավոր կլինի այն փոխել»,-գրել է Ղամբարյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:56 30/06/2022  |  ԼՐԱՀՈՍԱղվան Հովսեփյանն արգելել է խոսել իր առողջական վիճակի մասին, սակայն ստեղծված վիճակում լռելն անթույլատրելի է.Ղամբարյան
13:16 19/05/2022  |  ՄեկնաբանությունՀայաստանում երկու ամսով մարդ են կալանավորում օրենքով չարգելված արարքի պայմաններում. Արթուր Ղամբարյան
18:03 14/05/2022  |  ԼՐԱՀՈՍՊատրաստվում ենք ՀՀ սահմանադրական դատարանում բարձրացնել Վարչական դատարանի կողմից հայցը վերահասցեագրելու մասին որոշումը բողոքարկելու անհնարինության սահմանադրականությունը․Ղամբարյան
20:30 04/04/2022  |  Դատական ռեպորտաժներԴատավորը քայլելու է դանակի շեղբի վրա, որևէ ինստրուկցիայից շեղում կարող է որակվել որպես կարգապահական խախտում. Արթուր Ղամբարյան (տեսանյութ)
16:02 04/04/2022  |  ԼՐԱՀՈՍԱՆ-ն ուզում է պատժել դատավորին՝ կորոնավիրուսով հիվանդ լինելու պատճառով մեկուսանալու ու դատական ակտը դատարանի դահլիճում անձամբ չհրապարակելու համար (տեսանյութ)
17:57 23/02/2022  |  ՄեկնաբանությունՌշտունու նկատմամբ վարույթի հարուցումը չի կարող ընկալվել որպես իրավիճակը փոխելու իրավաչափ ճանապարհ. Ղամբարյան
18:09 10/02/2022  |  ԼՐԱՀՈՍԴատավոր Բորիս Բախշիյանի կալանավորմամբ Հայաստանում իրավագիտության ամբողջ համակարգն ուղղակի փլուզվեց. Պրոֆեսոր Ղամբարյան
10:38 02/02/2022  |  ՄեկնաբանությունԲԴԽ-ի կողմից այս ամենը թույլատրելը չի տեղավորվում նույնիսկ մաքիավելականության բարոյազուրկ սկզբունքների մեջ. Ղամբարյանը՝ դատավոր Բախշիյանի գործի մասին
10:58 14/12/2021  |  ՄեկնաբանությունԻրավունքի Փիլիսոփայության Դատարանը չի կարող պատասխանել ցածրակարգ բառապաշարով և կիսաքաղաքական երանգով հայտարարություններին. Ղամբարյան
18:14 01/10/2021  |  ԼՐԱՀՈՍՀանձնաժողովը բերել է մի փաստաթուղթ, որը ստեղծել է բաբելոնյան խառնաշփոթ. Ղամբարյանը՝ Գագիկ Խանդանյանի նկատմամբ հարուցված վարույթի մասին

Արխիվ

[]