Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

ԲԴԽ նախագահի ներկայիս պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը արձանագրել է՝ խախտվել են Ռուբեն Վարդազարյանի արդար դատաքննության և լսված լինելու իրավունքները 07/13/2022   15:30  |  ԼՐԱՀՈՍ

ԲԴԽ նախագահի ներկայիս պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանի դիտարկմամբ՝ կարգապահական վարույթի քննության ընթացքում խախտվել են ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի արդար դատաքննության և լսված լինելու իրավունքները։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է  հատուկ կարծիքից, որը ստորագրվել է Սերգեյ Չիչոյանի և Մեսրոպ Մակյանի կողմից։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցվել են՝ ԲԴԽ երեք գիտնական անդամների՝ Գրիգոր Բեքմեզյանի, Լիպարիտ Մելիքջանյանի, Դավիթ Խաչատուրյանի կողմից նախաձեռնված կարգապահական վարույթի հիման վրա։ Վարդազարյանի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման առիթը դարձել է լրատվականներից մեկում հրապարակված հարցազրույցը, որում Վարդազարյանն անդրադարձել է ՍԴ որոշմանը՝ կապված Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ ընտրվելու դիմումին։ Ընդ որում՝ ԲԴԽ-ն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը քննել է առանց Վարդազարյանի և նրա ներկայացուցչի՝ Արամ Օրբելյանի մասնակցության, թեև Արամ Օրբելյանը նշել էր, որ չի կարող մասնակցել նիստին, քանի որ գտնվում է Սյունիքի մարզում՝ մասնակցելու նախապես նշանակված դատական նիստերին և միջնորդել էր կարգապահական վարույթը կարճել, իսկ դա մերժելու պարագայում միջնորդել էր՝ հետաձգել դատական նիստը։ Ընդ որում, վարույթի քննության ընթացքում Խորհրդի անդամները բարձրացրել են Ռուբեն Վարդազարյանի դիրքորոշումը լսելու անհրաժեշտության մասին, Անի Մխիթարյանը միջնորդել էր հետաձգել դատական նիստը, որին միացել են նաև Սերգեյ Չիչոյանը և Մեսրոպ Մակյանը։ Խորհուրդը, սակայն, առանց կողմի մասնակցության ավարտել էր գործի քննությունը, հեռացել խորհրդակցական սենյակ, եւ հունիսի 23-ին հրապարակել Վարդազարյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում, որն ընթերցվել էր ԲԴԽ նախագահի արդեն նախկին պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի կողմից՝ աղմկահարույց ձայնագրության հրապարակումից երկու օր անց։ Որոշման հրապարակման օրը հայտնի էր դարձել, որ ԲԴԽ դատավոր անդամներ Մեսրոպ Մակյանը և Սերգեյ Չիչոյանը հատուկ կարծիք են ներկայացրել, իսկ Անի Մխիթարյանը՝ դեմ է քվեարկել և հատուկ կարծիք ներկայացրել։

Սերգեյ Չիչոյանը և Մեսրոպ Մակյանն իրենց հատուկ կարծիքում արձանագրել են, որ կարգապահական վարույթի քննության ընթացքում խախտվել են ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի արդար դատաքննության և լսված լինելու իրավունքները, միջնորդության քննության լրիվությունը, օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունը։ Մասնավորապես, արձանագրվել է, որ ԲԴԽ-ն իրավունք ունի նիստը հետաձգել այն դեպքում, երբ առկա են հարցի քննությունը տվյալ նիստում անհնարին դարձնող այլ բացառիկ հանգամանքներ և այս առումով փաստվել է, որ Ռ. Վարդազարյանի ներկայացուցիչ Ա. Օրբելյանը համապատասխան միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ, որով խնդրել էր հետաձգել նիստը, ինչի հիմքում դրվել է հիմնավոր փաստարկ, այն է՝ իր կողմից ՀՀ հեռավոր մարզում մեկ այլ գործի քննությանը մասնակցելը։ Բացի այդ՝ փաստվել է, որ Խորհրդի անդամները զրկվել են Վարդազարյանին հարցեր ուղղելու, նրանից հարցի քննության համար նշանակություն ունեցող ապացույցներ պահանջելու, դատավորի նախաձեռնությամբ վկաներ հրավիրելու, փորձաքննություն նշանակելու հնարավորությունից։ Ինչ վերաբերում է ԲԴԽ-ի կողմից Վարդազարյանի չներկայանալը որպես իրավունքներից հրաժարվել գնահատելուն, ապա այս առնչությամբ արձանագրվել է, որ Վարդազարյանի համար իր վարքագծի նման հետևանքները կանխատեսելի չէին կարող լինել, քանի որ վերջինս ի սկզբանե հանդես է եկել ներկայացուցչի՝ Արամ Օրբելյանի միջոցով, որն իրացրել է իր իրավունքներն ամբողջ ծավալով։ Այն պարագայում, երբ Արամ Օրբելյանը միջնորդություն է ներկայացրել Խորհրդի նիստը հետաձգելու վերաբերյալ՝ դրա հիմքում դնելով հիմնավոր պատճառ, Վարդազարյանը չէր կարող ողջամտորեն ենթադրել, որ իր և իր ներկայացուցչի բացակայությունը կարող էր առաջացնել նման հետևանքներ և կանխատեսեր դրանք։

«Բացի այդ, եթե դատավորն ունի ներկայացուցիչ, ենթադրվում է, որ այն նպատակ է հետապնդում նաև Խորհրդի նիստերին՝ իր ներկայացուցչության ապահովումը վերջինիս միջոցով, ինչը պակաս կարևոր չէ»,- նշել են դատավորները։

Սերգեյ Չիչոյանը և Մեսրոպ Մակյանն իրենց անհամաձայնությունն են հայտնել նաև կիրառված կարգապահական տույժի առնչությամբ՝ գտնելով, որ Վարդազարյանի նկատմամբ պետք է կիրառվեր խախտմանը համաչափ՝ ավելի մեղմ պատասխանատվության միջոց, այն է՝ նկատողություն, քանի որ դրա կիրառմամբ հնարավոր էր հասնել օրենքով ամրագրված իրավաչափ նպատակներին։

ԲԴԽ դատավոր անդամներից Անի Մխիթարյանը իր կողմից ներկայացված հատուկ կարծիքում ևս արձանագրել է, որ Խորհուրդը ոչ միայն սահմանափակել է Ռ. Վարդազարյանի՝ դատարանում լսված լինելու իրավունքը, այլ չի ապահովել նաև անձի՝ իր ներկայացուցչի միջոցով դատարանում հանդես գալու հիմնարար իրավունքը, դատաքննության կողմերի իրավահավասարության սկզբունքը, մրցակցային դատավարության սկզբունքը՝ վերջնական որոշում կայացնելով դատավարության միայն մեկ կողմին լսելու պայմաններում։ Ըստ Մխիթարյանի՝ խախտվել են ոչ միայն Ռուբեն Վարդազարյանի արդար դատաքննության իրավունքի տարրերը, այլ նաև հնարավորություն չի ստեղծվել ԲԴԽ կողմից օբյեկտիվ ու անաչառ որոշում կայացնելու համար։ Մխիթարյանն անդրադարձել է նաև անաչառ դատարանի կողմից՝ անձի գործի քննության իրավունքին՝ ԲԴԽ անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առանձնահատկությունների հաշվառմամբ։ Խնդիրն այն է, որ օրենսդրական կարգավորումների համաձայն՝ ԲԴԽ անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը ԲԴԽ-ն քննում է Խորհրդի առնվազն երեք անդամի միջնորդության հիման վրա, սակայն Օրենքում բացակայում է վերջիններիս կողմից ներկայացված միջնորդության մասով հետագայում կայացվող որոշման վերաբերյալ միջնորդություն ներկայացրած անդամների քվեարկությանը մասնակցելու արգելք, որպիսի հանգամանքը ենթադրում է, որ միջնորդություն ներկայացրած անդամներն անաչառ են և անկողմնակալ։

«Սույն դեպքում բնավ կասկածի տակ չդնելով վերջիններիս անկողմնակալ և անաչառ լինելու օբյեկտիվ կանխավարկածը, այդուհանդերձ միջնորդության քննության ընթացքում իմ կողմից բարձրացվել է հարցադրում, թե ինչ պետք է տեղի ունենար, որպիսի Հանձնախմբի մոտ հաստատվեր կամ հերքվեր Ռ. Վարդազարյանի կողմից վարքագծի կանոնների ենթադրյալ խախտումներ թույլ տրված լինելու մասին ենթադրությունները։ Գտնում եմ, որ նշված իրավիճակում միայն թույլատրելի և օրինաչափ եղանակը Ռ. Վարդազարյանին (ներկայացուցչին) լսելը կամ առնվազն լսված լինելու հնարավորություն ստեղծելն է»,- նշել է Անի Մխիթարյանը՝ արձանագրելով, որ կարգապահական խախտման առկայության կամ բացակայության վերաբերյալ միանշանակ եզրահանգման հնարավոր կլիներ գալ առնվազն Ռ. Վարդազարյանի կամ նրա ներկայացուցչի դիրքորոշումները լսելուց հետո, մինչդեռ տվյալ պարագայում հնարավոր չէ որևէ կերպ բացահայտել, թե ինչպես կամ ինչ հանգամանքների հաշվառմամբ միջնորդաբեր հանձնախմբի անդամները, ովքեր ի սկզբանե միջնորդությունը ներկայացրել էին կասկածների հիման վրա, որը պետք է հաստատվեր կամ հերքվեր գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության ընթացքում հանգեցին միանշանակ եզրակացության ՝կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության վերաբերյալ։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:06 12/07/2022  |  ԼՐԱՀՈՍՌուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի հանդիպման միակ վկային՝ Ստեփան Միքայելյանին, կանչել են հարցաքննության
10:11 09/07/2022  |  ՄամուլՌուբեն Վարդազարյանը հարցաքննվել է. «Ժողովուրդ»
19:03 08/07/2022  |  ԼՐԱՀՈՍՌուբեն Վարդազարյանն այսօր հարցաքննվել է ՔԿ-ում՝ աղմկահարույց ձայնագրության գործով. Ձայնագրության ամբողջական տարբերակը քննիչին չի տրամադրի
22:22 07/07/2022  |  ԼՐԱՀՈՍՌուբեն Վարդազարյանին հարցաքննության են կանչել
11:02 07/07/2022  |  ԼՐԱՀՈՍՌուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցնելու որոշման դեմ բողոքը կքննարկվի մոտակա օրերին. Բեքմեզյան
20:29 06/07/2022  |  ԼՐԱՀՈՍԴատավորները ճիշտ էին, բոլոր քրեական գործերը կարճվել են, տասնյակ գործերից մնացել է մեկը. Վարդազարյան (տեսանյութ)
19:33 05/07/2022  |  ՔաղաքականՎերականգնվելու եմ իմ պաշտոնում, մեկ-երկու մարդ պատժվելու է. Վարդազարյան (տեսանյութ)
17:21 05/07/2022  |  ԼՐԱՀՈՍԴատական համակարգը փրկվեց բիրտ ուժ կիրառողից ու պատվեր իջեցնողից. Ռուբեն Վարդազարյան (տեսանյութ)
11:30 04/07/2022  |  ԼՐԱՀՈՍՌուբեն Վարդազարյանի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով հետաձգել ԲԴԽ նախագահի ընտրությունը
19:47 01/07/2022  |  ԼՐԱՀՈՍԳագիկ Ջհանգիրյանի վերաբերյալ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրության հիման վրա քրեական վարույթ է սկսվել՝ երկու հոդվածով

Արխիվ

[]