ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը շատ ծանր է գնահատվում. փաստաբան 07/13/2022 20:20 | ԼՐԱՀՈՍ
Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը շատ ծանր է գնահատվում։ Ինսուլիանային կախվածությունն այս պահին օրական 80 միլիգրամ է, մինչդեռ, 60 միլիգրամն արդեն իսկ կալանավորման հետ անհամատեղելի է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Նարեկ Մանթաշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Քանի որ շաքարային դիաբետի ծանր ընթացք ունեցող բնութագրիչ էր և արդեն իսկ ախտահարվել էր մյուս օրգանները, 20 օր առաջ միջնորդություն էինք ներկայացրել՝ շտապ նիստ գումարելու և Նարեկ Մանթաշյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին՝ պարզելու Նարեկ Մանթաշյանի կալանավորման անհամատեղելիությունը, սակայն ժանրի կանոնների համապատասխան՝ Ֆարխոյանն այդ նիստը չի գումարել, դեռևս հարցը չի քննարկել, ինչն անթույլատրելի է։ Հուլիսի 20-ին նիստը կայանալու է և Ֆարխոյանը՝ ուզի, թե ոչ՝ քննարկելու է այդ հարցը։ Հուսով ենք՝ օր առաջ փորձաքննություն կնշանակվի և Նարեկ Մանթաշյանին ազատության մեջ կտեսնենք»,- նշեց Կոչուբաևը։
Դիտարկմանը, որ հանձնաժողովի ձևավորումը և փորձաքննության եզրակացության ստացումը բավականին երկար ժամանակ է պահանջում՝ փաստաբանը նշեց, որ այդ ընթացքում կբարձրացվի նաև խափանման միջոցի փոփոխման հարց, բայց այս պահին հրատապ է, որ միջնորդությունը բավարարվի, նշանակվի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն։
«Ակնհայտորեն առկա ախտորոշումը համապատասխանում է կառավարության ցանկի հետ, որը սահմանում է կալանքի հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկը և, այս ամենը հասկանալով, քրեական հետապնդումը սանձազերծած անձինք, պարբերաբար տարաժամկետում են այս հարցի քննարկումը և, ցավոք սրտի, պարոն Մանթաշյանը շարունակում է գտնվել ապօրինի կալանքի տակ»,- նշեց Կոչուբաևը՝ հավելելով, որ Նարեկ Մանթաշյանը պարբերաբար բերվում է հիվանդանոցներ կամ գտնվում է ՔԿՀ բուժմասում։
«Հուլիսի 20-ին կտեսնենք՝ Ֆարխոյանը համապատասխան ազատություն կունենա, թե՞ նրան հրահանգավորված է անգամ համատեղելիությունը պարզելու հարցը քննարկել»,- նշեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ 2020թ նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն ակտի ստորագրմանը հաջորդել են զանգվածային բողոքի ակցիաներ, որոնց վերաբերյալ ԱԱԾ-ում քրեական գործ է քննվել։ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1 -ին և 2-րդ մասերով՝ այն է զանգվածային անկարգություններ կազմակերպելը և դրանց ժամանակ բռնություն գործադրելը ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը, իսկ կառավարության շենքում դրոշ ծածանելը ԱԱԾ-ն գնահատել է որպես կողոպուտ։
Հատկանշական է, որ քրեական գործը քննվում է 2020թ-ից և դեռևս այդ ժամանակ դատարանը մերժել էր Մանթաշյանին կալանավորելու մասին միջնորդությունը, Մանթաշյանը կալանավորվել է միայն 2021թ տարեմուտին, երբ պարզվել է, որ կառավարության շենքում դրոշ ծածանելը դիտարկվել է որպես կողոպուտ և վարույթն իրականացնող մարմինը լրացրել է մեղադրանքը, ապա ներկայացրել կալանավորման միջնորդությունը։ Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ