ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բայց Նիկոլը զոհաբերության սեղանին թուրքերի առաջ հիմա դնում է ոչ թե ինչ-որ մի կենդանի, ինչպես անում են Թուրքիայում, այլ՝ սեփական Հայրենիքը. Մանուկյան 07/12/2022 12:31 | Մեկնաբանություն
Նախօրեին Նիկոլի եւ Էրդողանի կայացած զրույցում բացի դիվանագիտական արտահայտություններից, փոխադարձ շնորհավորանքի թեման խորհրդանշականություն է պարունակում, իսկ Թուրքիան ու իր եղբայր Ադրբեջանը պատերազմից սկսած այդ խորհրդանշականությանը մեծ տեղ են հատկացնում։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը.
«Թուրքերի համար մեծ տոն համարվող կուրբան բայրամի ավարտի վերջին օրը (այս տարի ավարտվում է հուլիսի 12-ին) Նիկոլը շնորհավորում է Թուրքիայի առաջնորդին։ Կուրբան բայրամը զոհաբերության, առաջին հերթին զոհաբերության տոն է: Այդ օրերին թուրքական քաղաքներում ահասարսուռ պատկերներ են լինում, արյան գետեր, որին անդրադառնում է նույնիսկ միջազգային մամուլը (լուսանկարներից մեկը կցվում է)։
Ու 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին Թուրքիային նոր ցեղասպանության մեջ մեղադրող Նիկոլը հենց զոհաբերության տոնի վերջին օրը նույն պատերազմում մեր հազարավոր զոհերի մեջ մեղադրվող Էրդողանին շնորհավորում է զոհաբերության տոնի առիթով։ Փոխարենը՝ Էրդողանն էլ Վարդավառն է հիշում, որ նշվելու է հուլիսի 24-ին։ Հատկանշական է՝ Էրդողանն անգամ թուրքահայ համայնքին երբեք այդ առիթով չի շնորհավորել, հիմա հիշում է ժողովրդական տոնը։
Նիկոլի պաշտոնական կայքն այն ներկայացնում է ավելի ընդրգրկուն. իբր Էրդողանը շնորհավորել է Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ ( https://www.primeminister.am/.../Nikol-Pashinyan.../)։ Էրդողանի պաշտոնական կայքում կրոնական տարրը բացակայում է, ուղղակի նշվում է` Վարդավառ (Vardavar Bayramı... https://www.tccb.gov.tr/.../ermenistan-bas-bakani-nikol...)։
Թուրքերն ու ադրբեջանցիները խորհրդանիշ շատ են սիրում։ Պատերազմն էլ սկսեցին խորհրդանշական օր, կապիտուլացիոն համաձայնագիրն էլ ստորագրեցին խորհրդանշական օր (Ադրբեջանի դրոշի օրը)։ Հիմա էլ հեռախոսազրույց, որի ընթացքում Նիկոլը թուրքերին շնորհավորում է զոհաբերության օրվա առիթով։ Իսկ այսօր արդեն օր առաջ սահմանը բացելը, համաձայնությունները կյանքի կոչելը ողջունող Փաշինյանը 2021 թվականի մայիսի 10-ին Ազգային Ժողովում հայտարարում էր՝ «Թուրքիան 100 տարի անց վերադարձել է տարածաշրջան, որպեսզի շարունակի հայերի դեմ իր ցեղասպան քաղաքականությունը: Բնականաբար, այս համատեքստում, իհարկե, ցեղասպանության հարցը եւ 44-օրյա պատերազմը կապվել են միմյանց հետ»։ Պարզվեց՝ ցեղասպանի առաջ այսօր արդեն ինքն է դարպաս բացում, թուրքերի այդքան սիրած զոհաբերության տոնի օրերին։
Բայց Նիկոլը զոհաբերության սեղանին թուրքերի առաջ հիմա դնում է ոչ թե ինչ-որ մի կենդանի, ինչպես անում են Թուրքիայում, այլ՝ սեփական Հայրենիքը: Հ.Գ. այս տողերը շարադրելիս դժվարությամբ եմ ինձ զսպում, որ այլ բառամթերք չօգտագործեմ: Կար ժամանակ, որ Էրդողանի հետ այլ տոնով, բառերով ու դիրքից էինք, էի խոսում…»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ