ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՍԴ-ն Աղվան Հովսեփյանի դիմումի հիման վրա վարույթը կասեցրել է՝ Վճռաբեկ դատարանի հետ ներքին պայմանավորվածությամբ. Փաստաբան 07/12/2022 20:49 | ԼՐԱՀՈՍ
Դատարան ներկայացնելու համար մեղադրյալին ինքնաշխատ ձերբակալելու կարգի վերաբերյալ առաջիկայում նախադեպային որոշում կկայացվի։ Վճռաբեկ դատարանը աղմկահարույց մի քանի գործերով բողոքները վարույթ չընդունելուց հետո, ի վերջո, որոշել է մեկ այլ գործով ընդունել։ Խոսքը գնում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ քրեական գործով ազատության մեջ գտնվող մեղադրյալին ձերբակալելու, ապա՝ կալանավորելու որոշման դեմ բողոքի մասին։
Մեղադրյալ Հ. Հ.-ի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը, ում կողմից ներկայացված բողոքը Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել, «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ բողոքով բարձրացրել է այն հանգամանքը, որ մեղադրյալին ձերբակալելու, ապա՝ կալանավորելու ներկայիս կարգն ինքնաշխատ է կիրառվում, մինչդեռ, նորմը չպետք է գործի ինքնաշխատ, պետք է կիրառվեն որոշակի չափանիշներ։
«Բոլոր դեպքերում խնդիրը վերաբերում է անձի անձնական ազատության իրավունքին և այդտեղ առանց որևէ չափանիշի կիրառմամբ ազատազրկումն անթույլատրելի է»,- նշեց Ալեքսանդր Կոչուբաևը՝ հավելելով, որ նույնանման իրավաբանական դիրքորոշումներով ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի, հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մանթաշյանի գործերով ներկայացված բողոքները վարույթ չեն ընդունվել, բայց ամենաբարձր մակարդակում թերեւս որոշում է կայացվել, որ այս հարցը պետք է լուծվի։
«Պետք է սպասենք տեսնենք, թե Վճռաբեկն ինչպես կարձագանքի։ Կարծում ենք՝ Վճռաբեկ դատարանը չափորոշիչներ կսահմանի բոլոր դեպքերում և կունենանք արդեն նախադեպային որոշում, որով կկարգավորվի, թե ազատության մեջ գտնվող մեղադրյալին որ դեպքերում կարելի է ձերբակալել և առհասարակ դրա իրավաչափության պայմանները»,- ընդգծեց Կոչուբաևը։
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի փաստաբան Աննա Մանթաշյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում արձանագրեց երկակի մոտեցումները։ Մասնավորապես, փաստաբանը հիշեցրեց, որ, երբ 2021թ սեպտեմբերի 7-ին վարույթն իրականացնող մարմինը կայացրել էր Աղվան Հովսեփյանին ձերբակալելու մասին որոշում, ինչի իրավաչափության դեմ պաշտպանական կողմը բողոք է ներկայացրել առաջին ատյանի դատարան, դրան զուգահեռ վարույթն իրականացնող մարմինը կալանքի միջնորդություն ներկայացրել։ Արդյունքում, ինչպես և սպասվում էր, դատարանը մերժել է ձերբակալման իրավաչափության բողոքը, կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը՝ բավարարել։ Դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը մերժվել է, ներկայացվել է նաեւ վճռաբեկ բողոք, սակայն Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել բողոքը, թեև առկա էր Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Սերժիկ Ավետիսյանի հատուկ կարծիքը։ Պաշտպանության կողմը դիմում է ներկայացրել ՍԴ՝ վիճարկելով ձերբակալման որոշման սահմանադրականությունը, քանզի այդպիսով խախտվել է Աղվան Հովսեփյանի ֆիզիկական ազատությունը, ազատությունից զրկվելու պատճառների մասին տեղեկացված լինելու իրավունքը, իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու իրավունքը. «Այսինքն՝ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասին հակասող գործողություններ են տեղի ունեցել»։ ՍԴ-ն վարույթ է ընդունել դիմումը, նշանակել դատական նիստի օր, սակայն հուլիսի 1-ին ՍԴ-ն, պաշտպանության կողմի համար անհասկանալի պատճառներով, կասեցրել է վարույթը՝ պատճառաբանելով, թե պետք է ճշտումներ իրականացնել։
«Այսօր մենք տեղեկացանք, որ նույն փաստական հանգամանքներով մեկ այլ քրեական գործով մեկ այլ անձի վերաբերյալ մեկ այլ փաստաբանի բերած վճռաբեկ բողոքը՝ բառացիորեն նույն մեկնաբանություններով Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել։ Փաստորեն տարբերակված մոտեցում է ցուցաբերվում՝ կախված անձի ով լինելուց։ Քաղաքական իշխանությունների հետաքրքրվածությունից, ինչ-ինչ անձանց անձնական վրեժխնդրությամբ պայմանավորված՝ բողոքներին տարբերակված մոտեցում է ցուցաբերվում։ Եթե մեր բողոքի պայմաններում հարցը վերաբերում էր Աղվան Հովսեփյանին, դատական բոլոր ատյանները, կարծես, իրար հետ համախմբված և համագործակցված, մերժում են և նույնիսկ վարույթ չեն ընդունում այն դեպքում, երբ ակնհայտ է խնդիրը, պետք է ձևավորվի օրենքի միատեսակ կիրառման պրակտիկա»,- նշեց Աննա Մանթաշյանը՝ հավելելով. «Պատճառը միանշանակ քաղաքական հետապնդումն է և վրեժխնդրությունը։ Սա տարբերակված մոտեցում է»։
Փաստաբանի արձանագրմամբ՝ մեկ անգամ եւս ապացուցվում է, որ Աղվան Հովսեփյանի նկատմամբ իրականացվում է ոչ թե քրեական վարույթ, այլ՝ այստեղ պարզապես գործ ունենք քաղաքական պատվերի և վրեժխնդրության հետ։
Մանթաշյանը մտահոգություն հայտնեց, որ ՍԴ-ն Աղվան Հովսեփյանի դիմումի հիման վրա վարույթը կասեցրել է՝ Վճռաբեկ դատարանի հետ ներքին պայմանավորվածությամբ, մասնավորապես, փաստաբանը չի բացառում, որ Վճռաբեկ դատարանը մեկ այլ գործով պետք է վարույթ ընդունի բողոքը, կկայացնի նախադեպային որոշում, ինչից հետո ՍԴ-ն կմերժի Աղվան Հովսեփյանի դիմումը՝ հղում կատարելով Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ