ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առքուվաճառքի առցանց հարթակների օգտագործմամբ ապրանքներ վաճառողներից խարդախությամբ հափշտակություն կատարելու դեպքերն ավելացել են. Դատախազությունն զգուշացնում է 07/12/2022 17:22 | Քրեական խրոնիկոն
ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված՝ 2022թ. ընթացքում սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի վերաբերյալ ստացված հաղորդագրությունների, քրեական վարույթների ուսումնասիրությունը վկայում է, որ կտրուկ աճել են համացանցային առքուվաճառքի հարթակներում օրինակ` List.am ապրանքների վաճառքի հայտարարություններն օգտագործելով խարդախությամբ կատարված հափշտակության դեպքերը: Այս մասին տեղեկացնում է՝ ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:
Այս բնույթի հանցագործությունները կատարվում են հիմնականում երկու սցենարով:
Մի դեպքում ապրանքների վաճառքի վերաբերյալ հայտարարությունը առուվաճառքի նման հարթակներում տեղադրվելուց հետո արտերկրյա կամ տեղական հեռախոսահամարների տակ գրանցված «WhatsApp» հավելվածի միջոցով անհայտ անձինք կապ են հաստատում հայտարարություն տվողի հետ և խնդրում տրամադրել նրանց բանկային քարտի տվյալները` ապրանքը գնելու և գումարը բանկային քարտին փոխանցելու համար: Վերջիններս «գնորդին» տրամադրում են իրենց բանկային քարտի տվյալները, այդ թվում՝ կոդերը, որից հետո հանցագործների կողմից խաբեությամբ նրանց բանկային քարտից կանխիկացնում են եղած գումարները:
Մյուս դեպքում հանցագործները առցանց վաճառքի հանված ապրանքը գնելու պատրվակով նույն միջոցներով կապ են հաստատում հայտարարություն տվողների հետ, ցանկություն հայտնում գնել ապրանքը: Սակայն, պատճառաբանելով, թե իբր այլ բնակավայրում են բնակվում, նրանք առաջարկում են «Հայ Փոստի» միջոցով կնքել էլեկտրոնային պայամանագիր, ըստ որի՝ վերջինս կատարում է որոշակի գումարի վճարում, իսկ դրա դիմաց առաքիչն ապրանքը տեղափոխում է տվյալ բնակավայր: Ապա հանցավորներն ուղարկում են այսպես կոչված «Հայ Փոստի» ծուղակային հղում, որտեղ անձինք գրանցվում են՝ գրանցելով նաև բանկային տվյալները և կոդերը, ինչից անմիջապես հետո պարզում են, որ հղումը կեղծ է և իրենց վստահությունը չարաշահել են: Իսկ հանցավորը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, կեղծ հղումով ստացված բանկային տվյալները ներբեռնելով, կարողանում են բանկոմատային քարտում եղած գումարը այլ խաղային կամ անձնական հաշիվների փոխանցելով հափշտակում են դրանք:
Ուսումնասիրությունը փաստում է, որ հանցավորները գործում են նախօրոք մտածված սցենարով ու սխեմայով՝ շատ դեպքերում գործի դնելով հոգեբանական թակարդներ» և առաջացնելով շահագրգռվածություն, որ «զոհը» րոպե շուտ նրանց տրամադրի բանկոմատային քարտի պահպանվող տվյալները: Ադ նպատակով, օրինակ, «գնորդն» առաջարկում է արագ վճարել ապրանքի դիմաց՝ չսակարկելով գինը, ինչը գայթակղում է վաճառողին՝ չմերժելու առաջարկը և տրամադրելու բանկային քարտի տվյալները:
Ընդ որում, հանցավորներն օգտագործում են բազմաթիվ անձանց տվյալներ, այսինքն՝ հանցավոր արարքն ընդգրկում է մեկից ավելի դրվագներ:
2022թ. 1-ին կիսամյակի ընթացքում գրանցվել են նշված եղանակով կատարված հանցագործության 145 դեպք, որոնցից միայն 11 դեպքով հանցավոր արարքներն ավարտին չեն հասցվել՝ տրամադրված բանկային քարտի հաշվին գումար չլինելու պատճառով:
Հարուցվել է 82 քրեական գործ, որոնցից բացահայտվել է ընդամնեը 2-ը:
Նշված հանցագործության դեպքերով պատճառված ընդհանուր վնասը կազվել է 18.147.818 ՀՀ դրամ:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նշված եղանակով հափշտակությունների աճը պայմանավորված է հիմնականում տուժողների իրազեկված չլինելու, բանկոմատային դրամաշրջանառության համակարգերին, քարտերի կիրառման կանոներին բավարար չափով չտիրապետելու հանգամանքներով: Նպաստող գործոն է նաև հանցավորների վստահությունն առ այն, որ չվերահսկվող հաղորդակցման կապի միջոցներից օգտվելով, հափշտակված գումարները մի քանի հաշիվներ փոխանցելով, իրենց կատարած հափշտակությունները չեն բացահայտվի:
Ելնելով վերոգրյալից և հանցագործության այս սխեմայի կիրառման տարածվածությունից՝ ՀՀ դատախազությունը քաղաքացիներին հորդորում է/
· Ոչ մի դեպքում այլ անձանց չտրամադրել իրենց բանկոմատային քարտերի պահպանվող վավերապայմանները՝ դրանց վրա առկա թվերը, հատկապես PIN կոդը, նման դեպքում էլեկտրոնային վճարահաշվարկային համակարգերի պաշտպանվածությունն օբյեկտիվորեն կարող է անզոր լինել արգելելու հանցավորների հասանելիությունը քարտային դրամական միջոցներին:
· Վստահություն ներշնչող կապի ոլորտի կամ որևէ այլ կազմակերպության անվան ներքո առուվաճառքի էլեկտրոնային պայմանագրեր առաջարկվելու դեպքում տվյալ կազմակերպություններից նախապես հավաստիանալ նման էլեկտրոնային պայմանագրեր կնքելու ծառայության հնարավորություն ստեղծված լինելու առկայության մասին, այսինքն լրացուցիչ ճշգրող միջոցներ ձեռնարկել առաջարկվող համացանցային հղումների իսկությունը և վստահելիությունը պարզելու ուղղությամբ:
· Քայլեր ձեռնարկել ապրանքի գնման առաջարկ անողների հետ հաղորդակցությունը շարունակելու վերահսկվող, անձի նույնականացման հնարավորություն տվող կապի միջոցներով և զգուշանալ դրանից խուսափողների հետ առցանց գործարքներ իրականացնելուց:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ