ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չեմ եկել այստեղ՝ խնդրելու, որ ինձ ազատություն տաք, կլինեմ ազատության մեջ, թե բանտում՝ պայքարելու եմ մեր պետականության համար. Գերասիմ Վարդանյան (տեսանյութ) 07/11/2022 19:53 | Դատական ռեպորտաժներ
Ինձ ճանաչող ցանկացած մարդ, նույնիսկ իմ թշնամիները լավ գիտեն՝ երբեք ոչնչից չեմ խուսափել, ոչինչից չեմ փախչել։ Այս մասին դատական նիստին հայտարարեց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս պահին դատական նիստում քննարկվում է Գերասիմ Վարդանյանի խափանման միջոցի հարցը։ Հանրային մեղադրող Արամ Արամյանը պահանջել է անփոփոխ թողնել Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Պաշտպան Բենիկ Գալստյանը միջնորդեց Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնել կամ փոխարինել անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցով, այդ թվում՝ ստորագրությամբ չհեռանալու մասին, ԱԺ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, ինչպես նաև՝ գրավով՝ առաջարկելով առավելագույնը 3 մլն ՀՀ դրամ, ընդ որում, գրավի նշված չափը կարող է վճարվել՝ Վարդանյանի ընկերների, այդ թվում՝ փաստաբանի կողմից։ Փաստաբանը նշեց, որ Գերասիմ Վարդանյանը խնդիր չունի, կարող է նստել, որքան պետք է, սակայն դատարանից հնարավորություն խնդրեց՝ ապացուցելու անմեղությունը։ Գերասիմ Վարդանյանը ևս հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ բոլորը գիտեն՝ ոչնչից երբեք չի փախչել և այդ առումով մտահոգություններ պետք չէ ունենալ։ Նա իր նկատմամբ հետապնդումը գնահատեց որպես քաղաքական։
«Ունի քաղաքական ենթատեքստ։ Ես չեմ եկել այստեղ՝ խնդրելու, որ ինձ ազատություն տաք։ Ինձ համար այդ ազատությունը ոչ մի արժեք չունի, իմ ազատությունը, իմ կյանքը պատկանում է մեր երկրին, մեր հայրենիքին ։ Կլինեմ բանտում, կլինեմ ազատության մեջ, ուր որ լինեմ՝ պայքարելու եմ մեր պետության, պետականության, արժանապատվության համար։ Իմ գործողություններում միշտ առաջնորդվել եմ Սահմանադրությամբ, օրենքի շրջանակներում, ոչ մեկին չեմ վիրավորել, ոչինչ չեմ պարտադրել, ոչ էլ՝ վնասել եմ ինչ-որ մեկին։ Այստեղ եմ իմ ընկերներին ասելու՝ պայքարը շարունակվում է»,- նշեց Գերասիմ Վարդանյանը։
Հիշեցնենք, որ քրեական գործը վերաբերում է 2020թ նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն ակտի ստորագրմանը հաջորդած ակցիաներին, մասնավորապես՝ «Ազատություն» ՌԿ շենք մուտք գործելու դրվագին։ Գերասիմ Վարդանյանը, Բագրատ Եսայանը, Գառնիկ Մելքումյանը մեղադրվում են 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ խոչընդոտները վերացնելու եղանակով զանգվածային անկարգություններին օժանդակելու, ինչպես նաև խմբի կազմում լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու մեջ: Քրեական գործով կալանավորված է միայն Գերասիմ Վարդանյանը, ընդ որում, նրան կալանավորելու առաջին փորձը եղել է դեռևս 2020թ, սակայն դատարանները մերժել են կալանքի միջնորդությունները՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Քրեական գործի մասին ԱԱԾ-ն երկու տարի անց է հիշել, քննիչը փոխել է Վարդանյանի մեղադրանքը և կրկին կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան, որն այս անգամ բավարարվել է՝ դատավոր Դավիթ Արղամանյանի կողմից՝ կալանավորման չորրորդ փորձից։ Ընդ որում, դատավոր Արղամանյանի կողմից կայացված որոշման դեմ բողոք է ներկայացվել, որը առ այս պահը չի քննվել Վերաքննիչ քրեական դատարանում։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ