ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան առաջին անգամ տեղի է ունենալու Հայաստանում 07/09/2022 20:03 | ԼՐԱՀՈՍ
Հուլիսի 10-18-ը Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան առաջին անգամ տեղի է ունենալու Հայաստանում: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարության լրատվության բաժինը։
«Հայաստան են ժամանելու 64 երկրների աշակերտական թիմեր` յուրաքանչյուր թիմում 4 մասնակից: Օլիմպիադային կմասնակցեն 3 դիտորդ երկրներ, միջազգային ժյուրիի ավելի քան 240 անդամներ, ընդհանուր առմամբ` 500 օտարերկրյա պատվիրակներ:
Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադային ընդառաջ այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի և «Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայի» ծրագրի ղեկավար Գայանե Ղուկասյանի մամուլի ասուլիսը:
Բանախոսները ներկայացրել են օլիմպիադայի ծրագիրը, ընթացակարգը, հաստատված օրակարգը և կազմակերպչական աշխատանքների ընթացքը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, կարևորելով այսօրինակ միջոցառումների նշանակությունը մեր երկրի համար, ասել է. «2018 թ., երբ որոշում կայացվեց մեր երկրում անցկացնել օլիմպիադան, այն համընկավ շատ դժվարին ժամանակաշրջանի հետ՝ «Քովիդ-19» համավարակ, պատերազմ, բայց օլիմպիադայի կազմակերպման աշխատանքները, ի պատիվ կազմակերպիչների, չտուժեցին, ոչ մի գործողություն թերի չմնաց։ Դրանք իրականացվել են ամբողջ ծավալով, և ամբողջ ֆինանսավորումը հատկացվել է: Օլիմպիադայի կազմակերպումն առաջնահերթություն էր մեզ համար: Շատ կարևոր է նաև օլիմպիադայի բնագիտական ուղղվածությունը, քանի որ կրթության զարգացման համար ԲՏՃՄ (բնագիտություն, ՏՀՏ, ճարտարագիտություն, մաթեմատիկա) ուղղության վրա հատուկ շեշտադրում է արված»:
Ըստ փոխնախարարի՝ Կառավարության պետական քաղաքականության մեջ կրթության և գիտության դերը հատուկ շեշտադրում ունի: Աշնանը Հայաստանում անցկացվելու է նաև միջազգային «STARMUS VI» փառատոնը:
«Կառավարության կողմից քաղաքականություն է տարվում մեր երկիրը կրթական, գիտական և մշակութային միջազգային հարթակ դարձնելու ուղղությամբ: Մենք կարևորում ենք Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայի անցկացումը, որը դառնում է Կառավարության որդեգրած քաղաքականության կարևոր հանգրվան»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ իրականացվող միջոցառումները բովանդակային առումով համահունչ են կրթության ոլորտում ընթացող բարեփոխումներին. «Հանրակրթության նոր չափորոշչով, որն այժմ փորձարկվում է Տավուշի մարզում, նախատեսվում է ՀՀ դպրոցներում ստեղծել բնագիտական լաբորատորիաներ, որոնք հիմք կհանդիսանան հետագայում ավելի լավ կրթական արդյունքներ ունենալու բնագիտական ոլորտներում»:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, շեշտելով Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայի կարևորությունը ՀՀ գիտության և կրթության ոլորտների համար, նշել է. «Հսկայական աշխատանք է տարվել թե՛ ՀՀ կառավարության, թե՛ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, թե՛ Երևանի պետական համալսարանի և կազմկոմիտեի կողմից, որպեսզի այս օլիմպիադան պատշաճ մակարդակով անցկացվի Հայաստանի Հանրապետությունում։ Իհարկե, համավարակից հետո բավականին խորհրդանշական է հենց կենսաբանության օլիմպիադայի անցկացումը ՀՀ-ում, որովհետև դրա կարևորությունը բազմիցս շեշտվել է․ տարբեր տեսակի վիրուսների կանխարգելման և տարատեսակ հիվանդությունների բուժման հետ կապված՝ կենսաբանությունը էական դեր ունի, և ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը մասնակցում է միջազգային բազմաթիվ ծրագրերի, ֆակուլտետի գիտական հանրույթի կատարած աշխատանքները հրապարակվում են բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում, և այդ տեսանկյունից պատահական չէր նաև օլիմպիադայի անցկացման համար Երևանի պետական համալսարանի ընտրությունը։
Այս օլիմպիադան միայն միջազգային միջոցառում չէ. այն մուլտիպլիկատիվ էֆեկտ ունի թե՛ տնտեսության, թե՛ գիտության և կրթության համար, որովհետև օլիմպիադայի կազմակերպիչ երկիր մի քանի օրվա ընթացքում մուտք են գործում ավելի քան 500 մասնակիցներ՝ մի քանի տասնյակից ավելի երկրներից, իրենց մարզիչների հետ, որոնք մասնակցելու են բոլոր փորձերին, աշխատանքներին, և դա բավականին մեծ օգուտ է բերելու մեր կրթական համակարգին։
Հավելեմ, որ համատեղ ջանքերով ամեն ինչ ապահովվեց։ Այս համագործակցության արդյունքում հնարավոր դարձավ իրականացնել իրապես ծավալուն ու մեծ աշխատանք»։
«Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայի» ծրագրի ղեկավար Գայանե Ղուկասյանն նշել է, որ Հայաստանի մասնակիցների խումբը ձևավորվել է առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի արդյունքներով. երեք մասնակից` «Հերացի» ավագ դպրոցից, մեկը՝ Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցից:
«Օլիմպիադան կանցկացվի երկու փուլով՝ տեսական և գործնական. գործնական փուլը տեղի է ունենալու հուլիսի 12-ին, իսկ տեսականը՝ հուլիսի 14-ին։ Յուրաքանչյուր մասնակցի տրվելու է 7 ժամ` առանց համացանցի հասանելիության»,- մանրամասնել է Գայանե Ղուկասյանը:
Օլիմպիադայի կազմակերպման համար ՀՀ կառավարության կողմից ապահովվել է պետական ֆինանսավորում. աշխատանքները կազմակերպում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Միջոցառման համակարգումն իրականացնում են Երևանի պետական համալսարանը և Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայի կազմկոմիտեն:
Օլիմպիադայի բացման արարողությունը տեղի կունենա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում 2022 թվականի հուլիսի 10-ին:
Հայաստան ժամանած միջազգային ժյուրիի անդամներն աշխատելու են գաղտնիության պայմաններում: Նրանց աշխատանքը կազմակերպվելու է «OlyExams» ծրագրի միջոցով, որը նախատեսված է գիտական օլիմպիադաների քննական ընթացքն ապահովելու համար։ Ժյուրիի կազմում ընդգրկված են անդամ երկրների ավելի քան 240 ներկայացուցիչներ:
Փակման արարողությունը տեղի կունենա 2022 թվականի հուլիսի 17-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում. հանդիսավոր միջոցառման ընթացքում կհայտարարվեն հաղթողների անունները, նրանց կհանձնվեն մեդալներ։
Տեղեկացնենք նաև, որ Կենսաբանության միջազգային օլիմպիադան (International Biology Olympiad) միություն է, որը դպրոցականների համար կազմակերպում է «Կենսաբանություն» առարկայի ամենահեղինակավոր համաշխարհային մրցույթը` Կենսաբանության միջազգային օլիմպիադան (ԿՄՕ): Օլիմպիադան իրականացվում է դեռևս 1990 թվականից և ներկայում ունի 78 անդամ պետություն:
2008 թվականին Հայաստանը Կենսաբանության միջազգային օլիմպիադային մասնակցել է որպես դիտորդ երկիր, իսկ 2009 թվականին՝ դարձել լիիրավ անդամ:
2009 թվականից ի վեր` ԿՄՕ-ին Հայաստանից մասնակցել է 35 աշակերտ:
ԿՄՕ 2022-ի կարևոր բաղադրիչներից մեկը կենսաինֆորմատիկան է: Այն միջմասնագիտական դաշտ է, որը մշակում է կենսաբանական տվյալների ընկալման մեթոդներ և ծրագրային գործիքներ։ Ընդհանուր առմամբ` կենսաինֆորմատիկան կենսաբանական գիտության մեջ ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառումն է: Կենսաինֆորմատիկան կարևոր է ժամանակակից կենսաբանության և բժշկության մեջ տվյալների կառավարման համար:
Օլիմպիադայի տեխնոլոգիական գործընկերը «Team Telecom Armenia» ընկերությունն է, որը մրցույթի սահուն ընթացքն ապահովելու համար տրամադրել է անհրաժեշտ տեխնիկական ու թվային բոլոր լուծումները։ Օլիմպիադայի տեղեկատվական աջակիցը «Արմենպրես» լրատվական գործակալությունն է»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
- 01/22/2025 10:18 Հրդեհ՝ կրպակներում. շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել