ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդությունը ներկայացվել է ժամկետների խախտմամբ, հղում էր արվում գոյություն չունեցող օրենսգրքի հոդվածի. Չալաբյանը՝ դատարանում 07/09/2022 17:51 | Դատական ռեպորտաժներ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նախագահությամբ, շարունկավում է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու մասին միջնորդության քննությունը:
Թեև գործը դեռևս չի ուղարկվել դատարան՝ ըստ էության քննության՝ դատական նիստն ընթանում է դռնբաց ռեժիմով՝ պաշտպանության կողմի միջնորդության հիման վրա:
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մինչ կալանավորման միջնորդության քննությանն անցնելը՝ պաշտպան Վարազդատ Հարությունյանը միջնորդություն ներկայացրեց դատարան՝ ինքնաբացարի հայտնելու վերաբերյալ: Պաշտպանը տեղեկացրեց, որ նախաքննության ավարտ հայտարարելուց հետո հուլիսի 1-ին քննիչին միջնորդել են՝ քննչական գործողություններ իրականացնել՝ առնվազն վերաորակելով Չալաբյանին մեղսագրվող արարքը՝ պայմանավորված ՀՀ նոր քրեական օրենսգրքի ուժիւ մեջ մտնելը, սակայն քննիչը առանց քննության էր թողել միջնորդությունը, ինչից հետո քննիչը գործն ուղարկել էր դատավարական հեսկղություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու համար, սակայն դատախազը գործը վերադարձրել է քննիչին՝ պահանջելով գտործողություններ իրականացնել և վերաորակել արարքը: Քննիչը, առանց վերաորակելու արարքը, հուլիսի 8-ին ներկայացել էր դատարան՝ Չալաբյանի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդության քննությանը և պաշտպանության կողմի մոտ տպավորություն էր ստեղծվել, որ նախագահող դատավորը հուշում էր քննիչին՝ նիստը հետաձգելու և մեղադրանքը նոր քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու համար քննչական գորևծողություններ կատարելու անհրաժեշտության մասին: Ավետիք Չալաբյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ կալանավորման միջնորդությունը ներկայացվել է ժամկետների խախտմամբ և ամբողջովին ապօրինի է, որովհետև հղում էր կատարվում գոյություն չունեցող քրեական օրենսգրքի հոդվածին, ավելին՝ Չալաբյանի համար զարմանալի էր, որ դատավորն ի սկզվբանե ընդունել է միջնորդություն՝ ժամկետնբերի խախտմամբ և ապօրինի, նույնիսկ՝ հնարավորություն է տվել վարույթն իրականացնող մարմնին ապօրինի միջնորդությունը փորձել սղագրել:
Լսելով կողմերի դիրքորոշումը՝ դատարանը խորհրդակցական սենյակում որոշում է կայացրել՝ միջնորդությունը մերժելու մասին: Այժմ դատարանը քննում է կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդությունը:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ընդդիմության հավաքներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ: Ենթադրյալ դեպքի վերաբերյալ 2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն է հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:
Ըստ ՔԿ-ի՝ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2.000.000 ՀՀ դրամ գումար:
ՔԿ-ն հուլիսի 6-ին հաղորդագրություն էր տարածել՝ նախաքննության ավարտ հայտարարելու մասին, սակայն դատախազը չի հաստատել մեղադրական եզրակացությունը և գործի նյութերը վեևադարձրել է նախաքննական մարմին՝ նախաքննությունը շարունակելու ցուցումով:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ