ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանը հետաձգեց Գերասիմ Վարդանյանի և մյուսների գործով դատական լսումները՝ առանց 50 օր կալանքի տակ գտնվող Գերասիմ Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննարկելու 07/08/2022 19:23 | ԼՐԱՀՈՍ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, ՀՅԴ անդամներ Գերասիմ Վարդանյանի, Բագրատ Եսայանի և Գառնիկ Մելքումյանի գործով դատական առաջին լսումներն ասօր կարճ տևեց։
Հիշեցնենք, որ քրեական գործը վերաբերում է 2020թ նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն ակտի ստորագրմանը հաջորդած ակցիաներին, մասնավորապես՝ «Ազատություն» ՌԿ շենք մուտք գործելու դրվագին։ Գերասիմ Վարդանյանը, Բագրատ Եսայանը, Գառնիկ Մելքումյանը մեղադրվում են 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ խոչընդոտները վերացնելու եղանակով զանգվածային անկարգություններին օժանդակելու, ինչպես նաև խմբի կազմում լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու մեջ: Քրեական գործով կալանավորված է միայն Գերասիմ Վարդանյանը, ընդ որում, նրան կալանավորելու առաջին փորձը եղել է դեռևս 2020թ, սակայն դատարանները մերժել են կալանքի միջնորդությունները՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Քրեական գործի մասին ԱԱԾ-ն երկու տարի անց է հիշել, քննիչը փոխել է Վարդանյանի մեղադրանքը և կրկին կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան, որն այս անգամ բավարարվել է՝ դատավոր Դավիթ Արղամանյանի կողմից՝ կալանավորման չորրորդ փորձից։ Ընդ որում, դատավոր Արղամանյանի կողմից կայացված որոշման դեմ բողոք է ներկայացվել, որը առ այս պահը չի քննվել Վերաքննիչ քրեական դատարանում։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօր նշանակված էր գործով առաջին դատական լսումը, որի ընթացքում պետք է քննարկվեր նաև Գերասիմ Վարդանյանի խափանման միջոցի հարցը, սակայն դատական նիստը նախ ընդմիջվել էր՝ կողմերին իրենց պարտականությունների և իրավունքների մասին հուշաթերթիկը հանձնելու նպատակով։ Ընդմիջման ավարտից հետո նախագահողը ստուգեց վարույթի մասնակիցների ինքնությունը և նրանց լիազորությունների պատշաճությունը, ինչից հետո պարզվեց՝ մեղադրյալները չեն ստացել մեղադրական եզրակացությունը, ինչով պայմանավորված դատական լսումները պետք է հետաձգվեին։
Պաշտպանության կողմը պնդեց, որ անհապաղ քննարկման առարկա դարձնեն Գերասիմ Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցով փոխարինելու հարցը, քանի որ անձի ազատության իրավունքն առաջնային է։ Պաշտպան Բենիկ Գալստյանն արձանագրեց՝ Գերասիմ Վարդանյանն ավելի քան 50 օր է, ինչ կալանավորված է և նրա խափանման միջոցի փոփոխման հարցը դեռևս քննարկման առարկա չի դարձվել Վերաքննիչ քրեական դատարանում։ Պաշտպանի գնահատմամբ՝ անձի հիմնարար իրավունքն է, որ դատարանում քննվի խափանման միջոցի վերանայման հարցը, ինչը փաստացի չի իրականացվում։
Չնայած պաշտպանության կողմի պնդումներին՝ նախագահող Կարեն Ֆարխոյանը հետաձգեց դատական լսումները՝ վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 312-րդ հոդվածը, համաձայն որի՝ մեղադրական եզրակացությունը մեղադրյալին հանձնված չլինելու դեպքում դատարանը երեք օրով հետաձգում է դատալսումները` հանրային մեղադրողին պարտավորեցնելով մեղադրական եզրակացության պատճենն անհապաղ հանձնել մեղադրյալին: Դատական լսումները հետաձգվել են մինչև հուլիսի 11-ը։
Պաշտպան Բենիկ Գալստյանը նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում արձանագրեց Գերասիմ Վարդանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումների հանգամանքը, նրա դիտարկմամբ՝ Գերասիմ Վարդանյանը քաղաքական բանտարկյալ է, ինչը տեսանելի է բոլորի համար, այդ թվում՝ մեղադրողի, տուժողների և դատարանի համար։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ