ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ընդդիմությո՞ւն ես, ուրեմն պետք է ձգտես իշխանության. Արդարանալ պետք չէ 07/08/2022 22:11 | Վերլուծություններ
Նիկոլ Փաշինյանի և նրա վարչակազմի հեռացումն այսօր համահայկական թիվ մեկ խնդրի է վերածվել։ Ընդ որում, քանի գնում, այնքան ավելի ու ավելի է հայության առողջ հատվածը հասկանում, որ 4 տարի իր անձի շուրջ պահպանական, ոստիկանական պատ ու պարիսպ կառուցող ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողն այլևս պետությունն է ամբողջովին վերածել ոստիկանապետության, իսկ ոստիկանությանը նախարարության կարգավիճակ տալով ուղղակի մի կլոր կնիքով ևս հաստատելու է իր բռնապետությունը։
Իրականում, որքան էլ չցանկանանք բարձրաձայնել, այս ամենը տեղի չէր ունենա և կապիտուլյացիայից հետո փաշինյանական ռեժիմը այսքան չէր ամրանա, եթե մեր ընդդիմությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ից սկսյալ՝ այդ փաստաթղթի տակ Հայաստանի անունից ստորագրողի և ներկա իմիտացիոն իշխանության հանդեպ համապատասխան, ադեկվատ վերաբերմունք, հստակ մարտավարություն ունենար։
Այսպես, դիտարկելով հայաստանյան ընդդիմության վարքաբանությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, գալիս ենք այն եզրակացության, որ վերջինս դասական իմաստով զուրկ է կամ իր խոսույթով իսկ իրեն զրկում է ինչպես որևէ իշխանության, այդ թվում նաև՝ ՀՀ ներկա իշխանությանը ընդդիմություն լինելուց։ Ինչու՞։ Նախևառաջ այն պարզ պատճառով, որ ցանկացած քաղաքական ընդդիմության նպատակը իշխանության գալն է, որն, ինչ-ինչ պատճառներով մեր ընդդիմության պարագայում շարունակաբար հերքվում է։ Այս համատեքստում դիմադրության շարժման լիդերները ոչ մեկ անգամ են արդարանալու հանգույն ասել, թե՝ Փաշինյանի հրաժարականը թիվ 1 խնդիրը համարելով իրենք իշխանության չեն ձգտում, իշխանություն չեն ուզում, իրենց համար հայրենիքի փրկությունն է առաջնահերթությունը, պետության և պետականության կործանումը կասեցնելը։
Իշխանական տարբեր ռանգի գործիչներ ընդդիմությանը «մեղադրում են» իշխանության ձգելու մեջ, իսկ ընդդիմությունն էլ բարդույթավորված արդարանում է։ Ներողություն, բայց ո՞րն է վերը նշված՝ թիվ 1 խնդրի և դրան հաջորդող՝ գերխնդիրների լուծման ճանապարհը՝ քան իշխանության գալով դրանք իրականացնելու համար հիմքեր ստեղծելը և կյանքի կոչելը։ Այսինքն, ինչու՞ է ընդդիմությունը անցած ողջ ընթացքում իշխանության ձգտելու և իշխանության գալու հարցը երկրորդականացնում։ Ի վերջո, ցանկացած ընդդիմության հիմնական խնդիրը իշխանության ձգտելն է, քանզի հենց ա՛յս ճանապարհով է, որ մեր ընդդիմությունը պիտի կարողանա իր՝ բազմիցս խոստացած ազգային և համազգային նպատակներն իրականացնել։ Ասել է թե՝ իշխանության ձգտելուց բնավ պետք չէ բարդույթներ ունենալ։ Ընդ որում, այդ կրկնվող պնդումը, թե՝ « մեր խնդիրը իշխանության գալը չէ»՝ ոչ միանշանակ է ընկալվում և անկեղծ չլինելու տոնայնություն է պարունակում։
Բայցև՝ դժվար չէ հասկանալ ընդդիմության առաջնորդներին, քանի որ մեր պետության ու մեր ազգի ներկա վիճակում իշխանություն լինելը՝ մեծ պատասխանատվություն է, նաև՝ քաջություն, ինչ- որ տեղ՝ ինքնակամ դժվարությունների տակ կքելու պատրաստակամություն, ինչին պատրաստ պիտի լինել, քանի որ ներկաները ավիրել են ոչ միայն բանակն ու պաշտպանությունը, այլև անցած 30 տարվա ընթացքում ձևավորված բոլոր ինստիտուտներն են քանդել և կազմալուծել։
Եվ ուրեմն, իշխանության ձգտելը և իշխանության հասնելը ազգային ընդդիմության համար, բնականաբար, ամենակարևոր հաղթանակը պիտի լիներ, եթե՝ լիներ։ Քանի որ միայն այդ կերպ է, որ պիտի իրականություն դառնան մեր ազգային գերխնդիրները։ Հակառակ դեպքում՝ ի՞նչ իմաստ ունի շարունակ կրկնել, թե՝ պարտվածը չի կարող նստել հաղթողի հետ բանակցության սեղանին, թե՝ բանակցողը պիտի փոխվի․․․ Ներողություն, իսկ ինչպե՞ս պիտի փոխվի, եթե չլինի իշխանափոխություն։
Իսկ իշխանափոխության համար պիտի ձգտել իշխանության և վերցնել իշխանությունը։
Ներկա ընդդիմության դիմաց 1998-ից ի վեր՝ այսպես ասեմ՝ ոչնչի առջև կանգ չառնելով՝ իշխանության համար համառ պայքարող ընդդիմությունն է։ Որ իշխանության գալը բազմակի անգամ չհաջողելուց հետո, ի վերջո, քսան տարի անց՝ 2018-ին հաջողեց․․․
Եվ ուրեմն, իշխանության ձգտելը և այն նվաճելը ազգային ընդդիմության համար այսօր ամենակարևոր հաղթանակը պիտի լինի։ Քանզի այ՛դ է միջոցը պետության անկումը կասեցնելու և ազգային նպատակների իրականացմանը հասնելու։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ