Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունն ավարտվեց. Դավիթ Խաչատուրյանը ինքնաբացարկ է հայտնել ու հրաժարվել մասնակցել՝ քննությանը (տեսանյութ) 07/07/2022   20:30  |  Դատական ռեպորտաժներ

ՀՀ բարձրագույն դատարան խորհուրդը՝ Սերգեյ Չիչոյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մինչ Խորհուրդը կանցներ միջնորդության բուն քննությանը՝ ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը բարձրաձայնեց ինքնաբացարկի հիմքերի մասին։ Մասնավորապես, ինչպես արդեն հայտնի է դատավոր Վարդան Գրիգորյանի վարույթում է գտնվում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ Արտակ Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը, որը Դավիթ Խաչատուրյանի ազգականն է՝ հորաքրոջ թոռը։ Այս հանգամանքով պայմանավորված՝ Խաչատուրյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց՝ նշելով, որ, թեև բարեկամական հարազատության աստիճանն այնքան էլ մոտիկ չի թվում, բայց տեսանելի անաչառության կանոնները պահպանելու համար խնդրում է բավարարել միջնորդությունը։ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչները դիրքորոշում չհայտնեցին՝ թողնելով Խորհրդի հայեցողությանը, դատավոր Վարդան Գրիգորյանն էլ նշեց՝ առաջին անգամ Խաչատուրյանից է լսում, որ վերջինիս ազգականի վերաբերյալ գործն իր վարույթում է գտնվում, այնուամենայնիվ վստահեցնում է, որ բոլոր գործերով ինքը ձգտում է օբյեկտիվ լինել, իր համար տարբերություն չկա։ ԲԴԽ-ն խորհրդակցական սենյակում որոշեց բավարարել Խաչատուրյանի՝ ինքնաբացարկի միջնորդությունը, ինչից հետո անցավ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության բուն քննությանը։

ՀՀ ԱՆ ՎԾ վարչության պետ Հայկ Սանոյանը ներկայացրեց միջնորդությունը, համաձայն որի՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է գլխավոր դատախազի կողմից ներկայացված հաղորդումը։ Ըստ նախարարության՝ դատավորի կողմից իբրև թույլ է տրվել դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, մասնավորապես, դատավորը քրեական գործով բավարարել է անձի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 1.5 մլն ՀՀ դրամը, նախարարության ներկայացուցչի պնդմամբ՝ դատարանի որոշումը պատճառաբանված չէ։

«Դատարանը գրավի թույլատրելիության հարցը լուծելիս որոշման պատճառաբանական մասում ընդհանրապես չի անդրադարձել և գնահատման չի ենթարկել ամբաստանյալի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հիմքին այն պայմաններում, երբ տվյալ քրեական գործով նախկինում ամբաստանյալի նկատմամբ քննությունից թաքնվելու հիմքով հայտարարված է եղել հետախուզում»,- նշեց Սանոյանը։

Դատարանը որպես նոր հանգամանք է մատնանշել ամբաստանյալի վատառողջ լինելը, ունի բուժման կարիք, խնամքին է գտնվում մանկահասակ երեխա։ Դատարանը գտել է, որ ամբաստանյալի կողմից խափանման միջոցի պայմանը խախտելը կարող է հանգեցնել գրավը պետության եկամուտ դարձնելուն, իսկ տվյալ պարագայում հաշվի առնելով ամբաստանյալի ընտանեկան դրությունը, դատարանը գտել է, որ գումարի կորստի մտավախությունը բավարար երաշխիք կարող է հանդիսանալ ամբաստանյալի պատշաճ վարքագիծն ապահովելու համար։ Խնդիրն այն է, որ ամբաստանյալի նկատմամբ գրավի կիրառումից հետո վերջինս թաքնվել է գործի քննությունից, հայտարարվել է հետախուզում, վերջինս բերման է ենթարկվել և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Այժմ գործով դատաքննությունը շարունակվում է։

Անդրադառնալով միջնորդությանը՝ ԲԴԽ անդամներից Մեսրոպ Մակյանն արձանագրեց, որ տպավորություն է, որ գնահատողական դաշտ են մտել՝ դատավորի ներքին համոզմունքի, փաստերը յուրովի գնահատելու հետ կապված, ապա հարց ուղղեց՝ արդյոք սա կարելի է դիտարկել որպես դատավարական օրենքի ակնհայտ կոպիտ խախտում, ինչին ի պատասխան ԱՆ ներկայացուցիչ Հայկ Սանոյանը նշեց, թե դա ոչ թե գնահատման դաշտի տիրույթում է, այլ՝ դատավարության օրենսգրքով սահմանված պահանջների խախտում։ Դատավոր Վարդան Գրիգորյանը եզրափակիչ խոսքում նշեց, որ որևէ հանգամանքով երբևէ կաշկանդված չի լինում, փորձում է առավելագույնս օբյեկտիվ քննություն իրականացնել, սակայն խնդրում է հաշվի առնել, որ այս գործով քննությունը դեռևս պետք է շարունակվի և եթե այն երկար տևի, ապա կարող է կրկին քննարկվել խափանման միջոցի փոփոխման հարցը, հետևաբար, կողմերը նայելու են նաև ԲԴԽ կայացված որոշմանը և ենթադրություններ կատարելու՝ իր վարքագծի վերաբերյալ։

Լսելով կողմերին՝ ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատարանի որոշումը կհրապարակվի հուլիսի 18-ին։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:19 05/07/2022  |  ԼՐԱՀՈՍՄեր բոլորի ձգտումը պետք է լինի Մայր օրենքում ամրագրված արժեքներին հավատարիմ մնալը. ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի ուղերձը
14:54 30/06/2022  |  ԼՐԱՀՈՍԽորհրդարանը 2-րդ փուլով դատավորի թեկնածուներից ոչ մեկին չընտրեց
13:32 30/06/2022  |  ԼՐԱՀՈՍՍերգեյ Չիչոյանը և Կարեն Բիշարյանն ընտրվեցին Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորներ
14:03 28/06/2022  |  ԼՐԱՀՈՍԼիպարիտ Մելիքջանյանը, Գևորգ Գյոզալյանը և Արթուր Դավթյանը՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորներ
17:22 27/06/2022  |  ԼՐԱՀՈՍ44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի մայրն առաջադրվել է Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար (տեսանյութ)
11:05 22/06/2022  |  ՄեկնաբանությունԴատավոր Դավիթ Հարությունյանի անաչառության վերաբերյալ գնահատականը վաղուց է տրված.փաստաբան
11:45 15/06/2022  |  ԼՐԱՀՈՍՀանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
15:48 29/05/2022  |  ԼՐԱՀՈՍՄահացել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ստեփանյանը
21:27 21/05/2022  |  ԼՐԱՀՈՍԻրավապահ համակարգի անգործություն, թե հովանավորչություն. «Դոգ»-ը շարունակում է թիրախավորել ու զրպարտել բարձր վարկանիշ ունեցող դատավորներին
08:29 18/05/2022  |  ՄամուլՎերջին շրջանում հոսք է սկսվել. դատախազներն ուզում են դատավոր աշխատել. «Հրապարակ»

Արխիվ

[]