ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց մոտ խոշտանգումների արձանագրման խնդրահարույց պրակտիկա կա. ՄԻՊ գրասենյակ 07/06/2022 14:13 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից իրականացրած մշտադիտարկման այցերի ընթացքում արձանագրվել է քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց բժշկական զննության ժամանակ վնասվածքների չարձանագրման շարունակվող խնդրահարույց պրակտիկան, հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։ Նշվում է, որ այդ կապակցությամբ բազմաթիվ են նաև Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները։
«Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացված ուսումնասիրությունները վկայում են, որ քրեակատարողական հիմնարկ ընդունվող ազատությունից զրկված անձի մոտ վնասվածքներ հայտնաբերելու պարագայում, չեն արձանագրվում ենթադրյալ բռնության հետևանքով վնասվածքներ ստանալու դեպքերը և համապատասխան ընթացակարգեր չեն նախաձեռնվում։
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկ կատարած մշտադիտարկման այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ առանձնազրույցների ընթացքում, ինչպես նաև համապատասխան մատյանների ուսումնասիրությամբ պարզվել է, որ ազատությունից զրկված անձի մոտ քրեակատարողական հիմնարկ ընդունվելիս հայտնաբերվել է վնասվածքներ և վերջինս հայտարարել է, որ դրանք ստացել է ձերբակալման ընթացքում կիրառված անհամաչափ ուժի արդյունքում, սակայն այդ մասին համապատասխան արձանագրություն չի կազմվել։ Ավելին, կանխարգելման ազգային մեխանիզմի աշխատակիցների կողմից հարցի քննարկման շրջանակներում, դեպքի վերաբերյալ արձանագրություն կազմվել է մարմնական վնասվածքը հայտնաբերելուց 63 ժամ հետո՝ չպահպանելով օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերը։
Անհատական մի շարք բողոքների ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ ընդունվող ազատությունից զրկված անձանց առաջնային զննությամբ հայտնաբերված վնասվածքները պատշաճ չեն արձանագրվում և իրավապահ մարմիններին ենթադրյալ խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի վերաբերյալ համապատասխան արձանագրություններ չեն ներկայացվում։ Արդարադատության նախարարության ներկայացրած հիմնավորումների համաձայն՝ ստացած վնասվածքների վերաբերյալ քրեակատարողական հիմնարկ ընդունվելիս համապատասխան արձանագրություն չկազմելու և իրավապահ մարմիններին չուղարկելու պատճառ է հանդիսացել քրեակատարողական հիմնարկ ընդունման պահին ազատությունից զրկված անձի անձնական գործում առկա Ձերբակալվածներին պահելու վայրում լրացված մարմնական վնասվածքների մասին արձանագրության առկայությունը։ Պաշտպանն արձանագրում է, որ նշվածը որևէ կերպ չի կարող քրեակատարողական հիմնարկի կամ Քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի բուժանձնակազմի կողմից համապատասխան արձանագրություն չկազմելու և իրավապահ մարմիններին այն չուղարկելու հիմք հանդիսանալ։
Ազատությունից զրկված անձի մոտ վնասվածքների պատշաճ արձանագրումը քրեակատարողական հիմնարկ մուտք գործելիս պարտադիր է ցանկացած պարագայում, քանի որ անձը շարունակում է պահվել անազատության մեջ նույնիսկ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելու ճանապարհին։
Մեկ այլ անընդունելի պրակտիկա է վնասվածքների ոչ ամբողջական և մասնագիտական պատշաճ արձանագրումը: Ազատությունից զրկված անձի մոտ արձանագրված վնասվածքի նկարագրությունը չի ներառում օբյեկտիվ բժշկական զննության արդյունքների ամբողջական պատկերը. չեն նկարագրվում վնասվածքների հստակ անատոմիական տեղակայումը, գույնը, մակերեսը և վնասվածքը նկարագրող այլ չափանիշներ, ինչպես նաև չեն ներկայացվում բժիշկների համապատասխան եզրակացություններ՝ վնասվածքի օբյեկտիվ նկարագրության և ազատությունից զրկված անձի կատարած հայտարարության ստացման պատճառների և եղանակների համադրության վերաբերյալ:
Բացի նշվածը, մտահոգիչ է նաև քրեակատարողական հիմնարկներում ստացած վնասվածքների կապակցությամբ պատշաճ բժշկակաան զննություն անցնելու, վնասվածքների վերաբերյալ համապատասխան արձանագրություն կազմելու և իրավապահ մարմիններին ենթադրյալ վատ վերաբերմունքի դեպքերի մասին համապատասխան արձանագրությունն իրավապահ մարմիններին չուղարկելու անընդունելի պրակտիկան։
Նշված հարցերը պարբերաբար մանրակրկիտ վերլուծությամբ և հարցի լուծման համապատասխան առաջարկներով ներկայացվում են Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան զեկույցներում։
Եվս մեկ անգամ կոչ ենք անում ՀՀ արդարադատության նախարարությանը և պատասխանատու այլ մարմիններին խիստ ուշադրության ներքո պահել խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի ենթադրյալ դեպքերի պատշաճ արձանագրման և դրանով իսկ արդյունավետ և բազմակողմանի քննություն ապահովելու մեխանիզմների նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև նպաստելու վերոնշյալ դեպքերի կանխարգելմանը», - նշված է պաշտպանի գրասենյակի հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ