ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վիլեն Գաբրիելյանը ճիշտ չի խոսում. իշխանական պատգամավորն ԱԺ ամբիոնից զրպարտում է. Գեղամ Մանուկյան 07/06/2022 19:07 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանը քիչ առաջ ուղիղ եթերում արված հայտարությունը ներկայացրել է ֆեյսբուքյան իր էջում գրավոր տեսքով։
«Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում էր ««Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ անելու մասին» օրինագիծը, որում նախատեսվում է Գլխավոր շտաբի պետի կարգավիճակի փոփոխություն՝ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալի կարգավիճակ ամրագրելուն: Քննարկման ժամանակ պատգամավոր Վիլեն Գաբիելյանի կողմից մի հատկանշական արտահայտություն է եղել: Երբ Ռուբեն Ռուբինյանը հարցրել է, թե ընդդիմությունն արդյոք մասնակցե՞լ է օրինագծի քննարկմանը, Վիլեն Գաբրիելյանն արձանագրել է, թե ընդդիմությունը չի մասնակցել, ու մտահոգված է, թե ընդդիմությունն ավելի շատ անհանգստացած է, որ եռամսյա զորահավաքին մասնակցելու ծանուցագրեր են ուղարկվել ընդդիմադիրներին և նրանց կողմնակիցներին:
Հայտարարում եմ պաշտոնապես՝ Վիլեն Գաբրիելյանը ճիշտ չի խոսում:
««Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ անելու մասին» օրինագիծը դեռ ամիսներ առաջ քննարկվել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովում, նաև փակ աշխատանքային քննարկում է եղել, որտեղ մասնակցել են ընդդիմադիր պատգամավորներ Տիգրան Աբրահամյանը, Գեղամ Նազարյանը, ես: Բազմաթիվ դիտողություններ, առարկություններ ենք ներկայացրել, խոսել ենք նախագծի վտանգավորության մասին, անգամ գրավոր առաջարկներ ենք ներկայացրել, որովհետև համարել ենք, որ Գլխավոր շտաբի պետին որպես Պաշտպանության նախարարի առաջին տեղեկալ ընդգրկելը քաղաքական իշխանության վերահսկողության սահմանում է բանակի վրա: Այո, բանակը ենթարկվում է կառավարությանը, բայց, տվյալ դեպքում, առաջին տեղակալի կարգավիճակով Գլխավոր շտաբի պետը քաղաքականացված պաշտոն է դառնում, որովհետև նախարարը քաղաքական նշանակումով է պաշտոնավարում:
Բազմաթիվ այլ հիմնախնդիրների մասին էինք խոսել, որոնք Պաշտպանության նախարարությունը խոստացավ քննարկումների ժամանակ հաշվի առնել, մի մասն էլ մերժվեց:
Վիլեն Գաբրիելյանը ճիշտ չի ասում. մենք մասնակցել ենք այս նախագծի քննարկմանը, որովհետև Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանությունը մեզ համար անկյունային հարց է:
Ինչն է հատկանշական. դեռ ամիսներ առաջ էր այս նախագիծը բերվել ԱԺ: Հիմա հապշտապ, արտահերթ նիստով այն անցկացնելն ուղղակի անհասկանալի է:
Երկրորդը. այսօր նաև քննարկվել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին օրինագիծը: Վիլեն Գալստյանը կրկին ասում է, թե ընդդիմությունն այս նախագծի քննարկմանը չի մասնակցել: Իրականում այս նախագծով ոչ էական փոփոխություններ են նախատեսված: Փոխարենը, նախկինում ընդդիմությունն առաջարկներ է ներկայացրել զինծառայողների կարգավիճակի, սոցիալական պաշտպանության հետ կապված հարցերում: Նախ. բանակի սպայական ամբողջ կազմին վարձով բնակարանների փոխհատուցում տրամադրել առանց թղթաբանության մեջ խորանալու: Սա մերժվել է: Առաջարկներ ենք ներկայացրել Հայկ Սարգսյանի նախագծի վերաբերյալ, երբ առաջարկվում էր պատերազմում զոհվածների եղբայրներին չզորակոչել բանակ:
Առավել ընդլայնված նախագիծ ենք բերել, որն էլի իշխանության կողմից մերժվել է:
Այնպես որ, այս օրենքների նախագծերը համարում ենք շատ կարևոր, և այնտեղ, որտեղ կար բուն աշխատանք, տեսախցիկներ չկային, ակտիվ մասնակցել ենք:
Ի դեպ, ասեմ ևս մի կարևոր նախագծի մասին. «Աշխարհազորի մասին» օրենքում փոփոխությունների հետ կապված բազմաթիվ առաջարկներ ենք ներկայացրել, այդ ժամանակ քննադատել ենք Պաշտպանության նախարարությանը, իշխանությանը, որ օրենքն ընդունվել է 2021 թվականի աշնանը, սակայն արդեն տարուց ավել աշխարհազորը, որպես այդպիսին, ձևավորված չէ: Ավելին ասեմ, հատուկ աշխարհազորի գծով մարզպետների տեղակալներ կային, որոնց մի մասը հրաժարական տվեց, մինչև հիմա աշխարհազորի գծով փոխմարզպետների հաստիքները համալրված չեն:
Ինչ վերաբերում է այդքան չարչրկված թեմային, որ մենք հիմա բարձրաձայնում ենք եռամսյա հավաքներին ընդդիմադիրներին ծանուցագրեր ուղարկելու մասին, ապա մենք ոչ թե քննադատում ենք, թե ինչի են ուղարկել, այլ դատապարտում ենք, որ այդ ծանուցագրեր ուղարկելն իշխանությունը դարձրել է քաղաքական պատժի միջոց:
Դատապարտում ենք, որ եռամսյա հավաքներին մասնակցությունը իշխանությունը պատկերացնում է պատժի տեսակ և ոչ թե հայրենիքին ծառայել, ոչ թե հայրենիքի նկատմամբ պարտքը կատարելու այն հպարտության զգացումը, որն ունեցել են մեր բոլոր զինակիցները, որոնք այսօր ծանուցագրեր են ստացել, իսկ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, առանց ծանուցագրի, շտապել են առաջնագիծ, ի տարբերություն այսօր պառլամենտում նստած բազմաթիվ իշխանական պատգամավորների, որոնք, Գորիսում նկարահանվելով, գլուխ էին գովում, թե առաջնագծում են, մասնակցում են ռազմական գործողություններին:
Կրկնում եմ. Վիլեն Գաբրիելյանը Ազգային ժողովի ամբիոնից ճիշտ չի ասել:
Հ.Գ. Լուսանկարն արված է այսօր, մի քանի ժամ առաջ Սյունիքի Ներքին Հանդ գյուղում, որտեղ արձանագրում էինք վերջին ամիսներին ՀՀ տարածքում թշնամու ուժերի առաջխաղացման փաստերը: Այս մասին առավել մանրամասն կներկայացնեմ ավելի ուշ»,- գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ