ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարության գերակա խնդիրը կրթության և գիտության զարգացումն է․ փոխվարչապետ Մաթևոսյանը մասնակցել է Բրյուսովի անվան պետական համալսարանի շրջանավարտների ավարտական հանդիսությանը 07/06/2022 19:29 | ԼՐԱՀՈՍ
Փոխվարչապետ, Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Համբարձում Մաթևոսյանն այսօր մասնակցել է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի 2022 թվականի շրջանավարտների ավարտական հանդիսությանը։ Այս մասին տեղեկացնում է Համբարձում Մաթևոսյան գրասենյակը։
Միջոցառմանը մասնակցել և ելույթով են հանդես եկել նաև Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ուսանողները, այլք։
Փոխվարչապետը շնորհավորել է շրջանավարտներին խորհրդանշական օրվա առիթով և նշել. «Ողջունում եմ ձեզ և՛ որպես պետական այր, և՛ որպես Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, և՛ պարզապես որպես հայ մարդ, որի համար բարձրագույն և անկորչելի արժեքներից մեկը եղել ու մնում է կրթությունը։
Հայաստանի Հանրապետությունը, իր առաջ կանգնած լրջագույն մարտահրավերներին ի պատասխան, այսօր աշխարհին պետք է ներկայանա իր երիտասարդ սերնդով, գիտակ, պատասխանատու, նորարար, ստեղծագործական մեծ ավյունով լի երիտասարդներով, որոնք պատրաստ են կառուցելու իրենց ընդհանուր տունը՝ ապավինելով գիտելիքի ուժին, և որոնք պատրաստ են դառնալու խաղաղության, համերաշխության և բարության ջատագովներ մեր երկրում և համայն աշխարհում։
Հայաստանի Հանրապետության կառավարության համար գերակա խնդիր է կրթության և գիտության զարգացումը, որի շնորհիվ միայն հնարավոր է հասնել երկրի կայուն զարգացման ու համընդհանուր բարեկեցության: Գիտելիքի և հմտությունների ուղղությամբ ներդրումները երկրի զարգացման գրավականն են:
Կառավարությունը, ըստ այդմ, 2021-2026 թվականների իր ծրագրում ամրագրել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները՝ որպես պետության զարգացման գերակայություն: Բարձրագույն կրթության որակի շարունակական բարելավումը միտված է «կրթություն-գիտություն-աշխատաշուկա» կապի ամրապնդմանը, աշխատաշուկայի նոր պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստմանը և անշուշտ քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ, մրցունակ և ապագան իր սեփական երկրում կերտող քաղաքացու ձևավորմանը:
Բարձրագույն կրթություն իրականացնող հայաստանյան բուհերի շարքում իր ուրույն և կարևոր տեղն է զբաղեցնում Բրյուսովի անվան պետական համալսարանը։
Բրյուսովը վաղուց արդեն դարձել է յուրօրինակ «բրենդ», որը խորհրդանշում է կրթության դասական արժեքների վրա խարսխված, բայց և նորաշունչ կրթական ծառայություններ մատուցող ուսումնական հաստատություն։ Բրյուսովի համալսարանը վաղուց արդեն կայացել է որպես օտար լեզուների մասնագետներ պատրաստող առաջատար դարբնոց: Իսկ այսօր, մնալով լեզվաբանության ոլորտի առաջատարը, Համալսարանը մեր հասարակությանը ներկայանում է նաև որպես հումանիտար և սոցիալական ոլորտներում բազմաթիվ նոր մասնագետներ պատրաստող կրթօջախ: Ուստի, այսօր աշխարհի բազմալեզու, բազմամշակութային հաղորդակցության համատեքստում շատ կարևոր է Բրյուսովի համալսարանի դերակատարումը։
Սիրելի՛ ներկաներ,
Վստահ եմ, որ իր ուսանողների, բազմահազար շրջանավարտների և աշխատակիցների համար մտքի, հոգու դարբնոց լինելուց զատ՝ Բրյուսովի անվան պետական համալսարանը հարազատ օջախ է և տուն, բայց նաև աշխարհին ուղղված բաց պատուհան է։ Այսօր այդ պատուհանով գիտելիք ու մասնագիտական փորձառություն տարածողները դուք եք, սիրելի՛ շրջանավարտներ, այդ պատուհանով բազմադարյա իմաստնության ու մարդկության կուտակած փորձի ձեռքբերողները դարձյալ դուք եք, սիրելի՛ երիտասարդներ։
Ես ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ուսումնառության ավարտի, բարձրագույն կրթության դիպլոմներ ստանալու առիթով։ Ջերմագին շնորհավորանքներս նաև ձեզ, համալսարանի հարգարժան դասախոսներ և աշխատակիցներ։ Խորին շնորհակալությունս ձեր նվիրումի, արհեստավարժության, համբերության, լույսի և գիտության ջահակիր լինելու դժվարին առաքելության համար։
Սիրելի՛ շրջանավարտներ,
Համալրելով Բրյուսովի անվան պետական համալսարանի շրջանավարտների շարքերը` վստահ եմ, միշտ և ամենուրեք հպարտությամբ եք կրելու բրյուսովցի լինելու պատիվը, Ձեր բոլոր ուժերը, գիտելիքները ծառայեցնելու եք մեր Հայրենիքի հզորացմանը, ապրելու և արարելու եք ի փառս Հայաստանի Հանրապետության, ի բարօրություն մեր ժողովրդի։
Ձեզ կանաչ, անխոչընդոտ ճանապարհ եմ մաղթում։ Թող հաջողությունը միշտ և ամենուրեք ուղեկից լինի ձեզ»։
Այնուհետև Փոխվարչապետ Մաթևոսյանը պատվոգրեր է հանձնել լավագույն ուսանող ամենամյա մրցույթի այս տարվա հաղթողներին՝ Կրթության և մասնագիտական մանկավարժության ֆակուլտետի ուսանողուհի Հայկուհի Յայլոյանին և Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի ուսանողուհի Էմմա Ղազարյանին։
Ավարտական հանդիսությունը եզրափակվել է դիպլոմների հանձնման արարողությամբ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից