ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավորները ճիշտ էին, բոլոր քրեական գործերը կարճվել են, տասնյակ գործերից մնացել է մեկը. Վարդազարյան (տեսանյութ) 07/06/2022 20:29 | ԼՐԱՀՈՍ
ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը պնդել է, որ 2020 թվականի նոյեմբերի 15-ի իր հայտարարությունը քաղաքական բաղադրիչ չի ունեցել։
«Երբ տեսախցիկներն անջատվում էին, ասում էի՝ եկեք միտք առ միտք, պարբերություն առ պարբերություն, բառ առ բառ կարդանք, պատրաստ եմ բացատրությունը տալ կամ դուք ինձ ապացուցեք, որ այստեղ քաղաքական ուղղվածություն կար։ Իհարկե, բոլորը խուսափում էին, որովհետև ակնհայտ է, որ որևէ քաղաքական տեքստ չեմ ասել»։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ անդրադառնալով դատավորներին ուղղված իր աղմկահարույց հայտարարությանը։
Հիշեցնենք, որ 2020թ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո հարուցվեցին մի շարք գործեր,որոնք օգտագործվեցին քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու, մեկուսացնելու համար։ Ներքաղաքական լարված իրավիճակում՝ նոյեմբերի 15-ին, ԲԴԽ այն ժամանակվա նախագահ Ռուբեն Վարդազարյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ դիմելով դատավորներին։
Նա, մասնավորապես, արձանագրել էր, որ թուրք-ադրբեջանական տեռորիստական պատերազմի հետևանքով ձևավորված նոր իրողությունը գոյաբանական լուրջ մարտահրավերներ է նետել, որպիսիք հաղթահարելու համար մեզ անհրաժեշտ է բացառիկ խոհեմություն և պետականության ընդգծված զգացողություն: Օրհասական և պատմական պահն է հասունացել՝ գործնականում ի ցույց դնելու մեր` արդարադատություն իրականացնողներիս բարձր պրոֆեսիոնալիզմը, նվիրումը մեր հայրենիքին` իրավունքի գերակայության և օրենքի իշխանության պահապանի բարձր դերակատարությունը ապահովելու ճանապարհով: Հայրենիքին նվիրումը և մեր առաքելությանը հավատարիմ մնալը ապացուցվելու է այս օրերին, և մենք ենք պատասխանելու այն հարցին, թե ունենք արդյո՞ք անկախ դատական իշխանություն մեր երկրում, թե ոչ:
«Դատավորի բարձր արժանապատվությունը և պատիվը զուտ բառե՞ր են, թե՞ մեր գործունեության հիմնաքարը: Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ:
Ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ դատավորի բարձր պաշտոնը ստանձնելիս յուրաքանչյուրս Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվել ենք դատավորի պարտականությունները կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան՝ ապահովելով իրավունքի գերակայությունը և բարձր պահելով դատական իշխանության հեղինակությունը:
Ես, որպես Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, երդվել եմ նաև իմ պարտականությունները կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան՝ ապահովելով իրավունքի գերակայությունը, երաշխավորելով դատարանների և դատավորների անկախությունը: Ուստի կոչ եմ անում իմ բոլոր գործընկերներին. 1) ձեր առաքելությունն իրականացնելիս առաջնորդվել բացառապես սահմանադրությամբ և օրենքներով, արդարադատությունն իրականացնել ձեր իրավասության բարձր գիտակցությամբ և դատական իշխանության հեղինակության մասին մտահոգ լինելով, 2) հավատարիմ մնալ ժողովրդի առջև ձեր տված երդմանը և զերծ մնալ բոլոր տեսակի քաղաքական ճնշումներից և ազդեցություններից, 3) որևէ մեկը թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր, թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական հասարակության որևէ օղակից չի կարող միջամտել կամ ներգործել ձեր իրավասությունների դաշտ: Ցանկացած նման միջամտություն կհանդիպի անձամբ իմ կոշտ դիմադրությանը, և նման դեպքերը կդառնան քննության առարկա քրեադատավարական կանոններով»,- հայտարարել էր Վարդազարյանը, ինչից հետո Վարդազարյանի նկատմամբ ճնշումների տարափ սկսվեց, իշխանականները պնդում էին, թե հայտարարությունը քաղաքական է, սկսվեց Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդման գործընթաց, կասեցվեցին լիազորությունները, հունիսի 23-ին՝ դադարեցվեց։
Ռուբեն Վարդազարյանը «Փաստինֆո»-ի տաղավարում նշեց, որ իշխանությանը մոտ կանգնած մարդիկ նշել են, թե տեքստը քաղաքականացվում է՝ ժամանակահատվածի հիշատակմամբ՝ «վրա է հասել օրհասական պահը», մինչդեռ, Վարդազարյանը նշեց, որ պահն իսկապես օրհասական էր, որովհետև իշխանության քարոզիչները ցնծում էին ուրախությունից, որ ամբողջ ընդդիմությունը ձերբակալվում է և ներկայացվում են կալանքի, ընդդիմությունը փողոցներում էին, դատարանի դիմաց ամբոխ էր կանգնած, քաղհասարակության ներկայացուցիչները եթերով ինչ միտք ասես հնչեցնում էին։
«Իմ կոչը հետևյալն էր, որ այսօր այն օրն է, որ պետք է առավելապես քաղաքականությունից զերծ մնալ, չի կարելի տրվել էմոցիաներին և քաղաքական ճնշումներին, ղեկավարվել բացառապես օրենքով »,- ասաց Վարդազարյանը՝ հավելելով, որ քրեական գործերի ընթացքը հետագայում ցույց տվեց, որ դատավորները ճիշտ էին, բոլոր քրեական գործերը կարճվել են, տասնյակ քրեական գործերից մեկն է մնացել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից