ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանը վերաորակել է Արծվիկ Մինասյանի քրոջ որդու մեղադրանքը և ազատել նրան տուգանքի վճարումից 07/06/2022 18:09 | ԼՐԱՀՈՍ
Քիչ առաջ Երևան քաղաքի դատարանը՝ նախագահությամբ Ռոբերտ Պապոյանի վճռեց վերաորակել Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն՝ Հայկ Հեքիմյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրել) առաջադրված մեղադրանքը և նրան մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ կամ այլ բռնի գործողություն), որպես պատիժ նշանակեց 50.000 ՀՀ դրամ տուգանք և, հաշվի առնելով Հայկի գրեթե մեկ ամիս կալանքի տակ գտնվելու հանգամանքը, ազատեց այդ տուգանքի վճարումից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը։
«Բնականաբար Դատարանը սա կատարեց ի հեճուկս մեղադրողի՝ Երևան քաղաքի դատախազության դատախազի դիրքորոշման, ով պահանջում էր Հայկին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել 1 տարվա ազատազրկման։
Պետք է փաստեմ, որ Դատարանի վճռի հետ համաձայն չեմ նաև ես և գտնում եմ, որ Հայկը պետք է արդարացվեր՝ անհրաժեշտ պաշտպանության կանոնների կիրառմամբ. չմոռանանք, որ Հայկը խաղաղ հավաքի ընթացքում հարվածում է ոստիկանին այն բանից հետո, երբ վերջինս առանց որևէ պատճառի 3 անգամ հարվածում է Հայկի դեմքին՝ վնասելով նրա քիթն ու աչքը։ Բնականաբար դատավճռի դեմ ներկայացնելու եմ վերաքննիչ բողոք։
Սակայն հարցը սրանում չէ. Ռոբերտ Պապոյանն այս դեպքում իրեն դրսևորեց որպես իսկական դատավոր՝ տեղի չտալով օրվա իշխանության ճնշումներին, Հայկին չդարձնելով հերթական քաղաքական բանտարկյալ, իսկ անհրաժեշտ պաշտպանության վերաբերյալ իմ պնդումների հետ չհամաձայնվելը այս դեպքում ես ընկալում եմ որպես երկու իրավաբանների՝ դատավորի և պաշտպանի զուտ իրավական վեճ, որը կլուծեն վերադաս դատական ատյանները։
Հիմա ոնց չասեմ՝ «մերսի քեզ, Փաշինյաննիկոլ»... որ դու ու քո հիմար ռեպրեսիաները չլինեին, ես շա՞տ էի իմանալու, որ դատական համակարգում էսպիսի տղերք կան։
Լուսանկարում Ռոբերտ Լազոյի Պապոյանն է։
Այս դատավորն իր վարույթում այնքան գործ ունի, որ ես չեմ պատկերացնում՝ ոնց է նույնիսկ հասցնում նորմալ քննել, սակայն ամեն դեպքում այս մարդը պատվով ու նվիրումով կատարում է իր աշխատանքը, կարճ ասած՝ ԴԱՏԱՎՈՐ է»,- գրել է Գալստյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ