ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչպես Անդրանիկ Քոչարյանը խոստացել էր. Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավարին եռամսյա հավաքներին մասնակցելու ծանուցում է ուղարկվել 07/06/2022 20:02 | ԼՐԱՀՈՍ
ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի «հրահանգից» հետո «Դիմադրության» շարժման կողմնակիցներին շարունակվում են առաջիկա եռամսյա հավաքներին մասնակցելու ծանուցումներ ուղարկվել:
Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը, որն ակտիվորեն մասնակցում էր «Դիմադրության» շարժման ակցիաներին, նույնպես բացառություն չէ:
Նշենք, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, թե Վանաձորի ավագանու նիստն այսօր դարձյալ չի կայացել, քանի որ ընդդիմադիր «Ասլանյան» դաշինքի ու «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները բոյկոտել են այն:
Մեզ հետ զրույցում «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը պարզաբանեց՝ ունեցել են քաղաքական որոշում՝ չմասնակցել ՔՊ-ի հրավիրած նիստերին, բացի այդ՝ ինքը անգամ ցանկության դեպքում չէր կարող, քանի որ եռամսյա հավաքներին մասնակցելու ծանուցում է ստացել և նույն ժամին ինքը ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով պետք է ներկայանար.
«Ավագանու նիստի նույն ժամին ես անցնում էի գենկոմիսիա, որ օգոստոսի մեկին գնամ ծառայության, ինձ եռամսյա հավաքին մասնակցելու ծանուցում է եկել, ինչպես Անդրանիկ Քոչարյանը խոստացել էր։ Բացի այն, որ ունեինք հստակ դիրքորոշում, ես նաեւ ֆիզիկապես չէի էի կարող մասնակցել նիստին»,-ասաց Դոխոյանը և նշեց, որ իր տեղեկություններով՝ Վանաձորի ընդդիմադիրներից ոմանց նույնպես ծանուցում է ուղարկվել:
Մեզ հետ զրույցում Վահե Դոխոյանը նշեց, որ սա ՔՊ-ի նախաձեռնած երկրորդ ավագանու նիստն է, որին ընդդիմությունը չի ներկայանում, քանի որ ՔՊ-ն էլ հրաժարվում է մասնակցել ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստերին՝ քննարկելու իրենց բարձրացրած հարցերը։
«Երբ 6 ամիս ՔՊ-ականների պատճառով նիստ չէր լինում, ինչ-որ մեկը հիշե՞ց, քննադատե՞ց դա, ուղիղ 6 ամիս իրենց պատճառով Վանաձորում ավագանին նիստը չի կարողացել անի ու այսօր էլ, որ չենք կարողացել նիստ գումարել կրկին ՔՊ-ականների պատճառով է, որովհետև մենք պարզ մի բան ենք ասում, այն է՝ պետք է ընտրվի քաղաքապետ և համայնքը ձևավորված համարվի։ Մենք ո՞նց բյուջե հաստատենք, երբ, օրինակ, բնակավայրերի ղեկավարներ չկան, եթե 6 օրը մեկ արտահերթ նիստ անեն՝ նույն օրակարգով, միեւնույն է, դրանով մեր դիրքորոշումը չի փոխվելու։ Ընդ որում, անցած նիստի նույն օրակարգն այսօր նորից դրել են օրակարգում, իսկ մեր առաջարկությունները, դիրքորոշումը, մեր կողմից բարձրացված խնդիրները ինչո՞ւ չեն քննարկվում։ Այսինքն, փաստացի, մեծամասնության ձայնն արհամարհվում է, բայց մենք պետք է գնանք խայծն ուտելո՞ւ, շատ կներեք, եթե այդքան ուզում են համայնքում խնդիրները լուծվեն, թող թույլ տան համայնքապետ ընտրել»,- արձանագրեց մեր զրուցակիցը:
«Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ Վահե Դոխոյանը չբացառեց, որ ՔՊ-ն ավագանու նիստերը տապալում է՝ Վանաձորում արտահերթ նոր ընտրություններ անցկացնելու նպատակով.
«ՔՊ-ի պարագայում ամեն ինչ հնարավոր է , ոչինչ չի բացառվում»,-եզրափակեց զրուցակիցը:
Հիշեցնենք, որ վարչական դատարանը արգելանք էր սահմանել, որով Վանաձորի ավագանին իրավունք չունի համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով նիստ գումարել:ԼՀԿ-ն ,որը դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Վանաձորում ստացել էր ընտրողների ձայների 3,97 տոկոսը և զբաղեցրել 6-րդ տեղը, աջակցելով ՔՊ-ին, դիմել էր Վարչական դատարան, որպեսզի անվավեր ճանաչվեն Վանաձորի համայնքապետի ընտրությունները, սակայն դատարանը մերժեց ԼՀԿ-ի հայցը։ ԼՀԿ-ն նաև առանձին միջնորդություն էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Վանաձոր համայնքի ավագանուն ձեռնպահ մնալ Վանաձոր միավորված համայնքի ղեկավար ընտրելուն ուղղված գործողություններից, այն է՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով նիստ անցկացնելուց և ղեկավար ընտրելուց, ինչը բավարարվել էր։
Թեև դատարանն անփոփոխ է թողել Վանաձորի ՏԻՄ ընտրության արդյունքներն ամրագրող որոշումը, սակայն ավագանին նիստ չի կարողանում անել, քանի որ չի վերացվել նիստ հրավիրելն արգելող դատարանի որոշումը։Այս ամենի հետևանքով՝ Վանաձորում քաոսային իրավիճակ է ստեղծվել, փաստացի, համայնքը տևական ժամանակ ոչ ղեկավար ուներ, քանի որ համայնքապետ Մամիկոն Ասլանյանը, որը դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններով համայնքի ղեկավար էր ընտրվել, կալանավորված է, ոչ էլ ավագանին էր կարողանում իր աշխատանքը կատարել:
Իշխող ՔՊ խմբակցությունը, իբրև խնդրի լուծում, արտահերթ նիստով փոփոխություններ կատարեց ՏԻՄ մասին օրենքով, որով վարչապետին համայնքապետի ԺՊ նշանակելու լիազորություն տրվեց, ինչից հետո Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝Արկադի Փելեշյանը նշանակվեց Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար:
Մեզ հետ զրույցում Վահե Դոխոյանն ավելի վաղ հայտնել էր, որ Վարչական դատարանը հուլիսի 20-ին Վանաձորի ավագանու նիստ գումարելու արգելքի վերաբերյալ որոշում կկայացնի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ