ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նշվել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի գահակալության 27-ամյակը 07/03/2022 20:20 | ԼՐԱՀՈՍ
Անթիլիասի Մայրվանքում մեծաշուք հանդիասությամբ նշվել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի գահակալության 27-ամյակը։ Այս մասին տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։
«Անցնող շաբաթավերջին, արժանավայել կերպով նշեցինք Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան արժանընտիր գահակալին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Սրբազնագոյն Վեհափառ Կաթողիկոսին գահակալութեան 27 ամեակը։ Այս առիթով, Կիրակի, 3 Յուլիս 2022-ին, Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ մատուցուած Ս. եւ Անմահ Պատարագի ընթացքին կատարուեցաւ Հայրապետական Մաղթանք։ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ուխտեալ միաբան հայրեր Ս. Խորանէն ընթերցեցին Աւետարանական հատուածներ եւ աղօթքներ՝ գոհութիւն ու փառք տալով Աստուծոյ եւ աղերսելով, որ Տէրը Հայրապետին առողջ ու ծառայութեամբ բեղուն երկար կեանք պարգեւէ, իսկ հայ եկեղեցւոյ եւ ի մասնաւորի Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան՝ անսասանութիւն։
Հայրապետին նախագահութեամբ Ս. Պատարագը մատուցեց Կաթողիկոսարանի Քրիստոնէական Դաստիարակութեան բաժանմունքի վարիչ Գերշ. Տ. Մակար Եպս. Աշգարեանը, իսկ յաւուր պատշաճի քարոզեց Կիլիկիա մատենադարանի տեսուչ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեանը։ Ս. Պատարագին երգեցողութիւնը կատարեց Կաթողիկոսարանիս Շնորհալի երգչախումբը՝ ղեկավարութեամբ Հոգշ. Տ. Զաւէն Վրդ. Նաճարեանի։
Ս. Պատարագին ներկայ էին Ազգային Կեդրոնական Վարչութեան անդաներ, լիբանանահայ երեք կուսակցութիւններու եւ պատկան մարմիններու ներկայացուցիչներ, ազգային երեսփոխաններ, բարերարներ, ինչպէս նաեւ Սրբալոյս Միւռոնի օրհնութեան արարողութեան համար Լիբանան ժամանած ուխտաւորներ։
Հայրապետական Մաղթանքին յաջորդեց Շահան Սրբազանին քարոզը։ Ան իր քարոզին (Եբր 6.18-19) ընթացքին անդրադարձաւ, Հայ Եկեղեցւոյ կեանքին մէջ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կեդրոնական դերակատարութեան, յատկապէս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի գահակալութեամբ սկիզբ առած այն նոր ընթացքին, որ նոր հորիզոններու դիմաց բանալով յաղթական երթի առագաստները, հայութեան նաւը առաջնորդեց եւ կը շարունակէ նո՛յն ոգիով ու յանձնառութեամբ՝ դէպի ափունքը խաղաղութեան նորոգուած նաւահանգիստին՝ մէկ ու միասնական հայութեան եւ հայրենիքին:
Ապա, օրուան խորհուրդին եւ տօնին ընդառաջ, Սրբազանը հայրը Հայրապետին անսակարկ նուիրումի 27 տարիներու «հաւատքի առաքելութիւն»ը յատկանշեց՝ (ա) հոգեւոր կեանքի վերաշխուժացումով (եկեղեցաշինութիւն, Դպրեվանքի նոր սերունդներու պատրաստութիւն, Միաբանութեան թիւի եռապատկում, քրիստոնէական դաստիարակութեան ծաւալում), (բ) մտաւորական իր փորձառութեամբ մշակութային վերելքով (միաբաններու համալսարանական ուսման ծրագրի յաջողութիւն, մտաւորականներու համախմբում, արեւմտահայերէնի պաշտպանութեան ծրագիրներ, հայագիտական կեդրոնի հաստատում, գիտաժողովներու կազմակերպում, հրատարակչական գործունէութեան ընդարձակում), (գ) համահայկական կարեւորագոյն խնդիրներուն իր զօրեղ ներկայութեամբ ու գործնական մասնակցութեամբ (Հայաստանի ու Արցախի Հանրապետութեանց թէ Սփիւռքի, Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ իրաւունքներու վերատիրացման պահանջատիրութիւն), (դ) բազմաբնոյթ ու բազմամակարդակ յարաբերութիւններու մշակումով (ներհայկական, միջ-եկեղեցական ու միջ-կրօնական, միջազգային):
Եւ սրբազանը եզրափակելով՝ ըսաւ. «Կիլիկիան Ս. Աթոռը նոր փայլք ու հմայք ստացաւ Վեհափառ Հայրապետով, որ իր ծառայութեան 27 տարիները լեցուց եւ կը շարունակէ լեցնել մեզ հարստացնող այնպիսի իրագործումներով, զորս Հայրապետական Մաղթանքի առիթով արտասանուած որեւէ խօսքի մէջ կարելի չէ ամփոփել: Վեհափառը ո՛չ միայն մեր պատմութեան եզակի նկատուող անձերէն մէկն է, այլ գլխագիր եզակի Վեհափառն է»: Արեւշատ, առողջ ու արգասաբեր երկար տարիներու մաղթանքով քարոզիչ սրբազանը աւարտեց իր խօսքը:
Ս. Պատարագի աւարտին, Վեհափառ Հայրապետին գլխաւորութեամբ, Հայրապետական թափօրով հաւատացեալները ուղղուեցան Վեհարանի դահլիճ, ուր Շնորհալի երգչախումբը հրամցուց փունջ մը ազգային երգեր։ Հուսկ, Հայրապետը սրտի խօսք առնելով՝ յատուկ ուրախութեամբ ողջունեց թեմակալ առաջնորդները, միաբան հայրերը, թեմերուն ներկայացուցիչները եւ ի մասնաւորի՝ հայկական պատմական երեք կուսակցութիւններուն վերին մարմիններուն ներկայացուցիչներուն ներկայութիւնը Անթիլիասի Մայրավանքին մէջ՝ յայտնելով, որ յատկապէս յետ-ցեղասպանութեան ժամանակաշրջանին, անոնք Սփիւռքի կազմակերպման, վերակազմակերպման ու ծաղկման, ինչպէս նաեւ հայ դատի պահանջատիրական աշխատանքներուն մէջ, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կողքին, առանցքային դերակատարութիւն ունեցան եւ կը շարունակեն իրենց կարեւոր գործունէութիւնը՝ բնականաբար նաեւ Հայաստանի եւ Արցախի մէջ։ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը մեր բոլորին տունն է, մեր ազգի տունն է։ Այս տան հիմերը բարձրացած են մեր հաւաքական հաւատքին, արժէքներուն, սկզբունքներու եւ իտէալներու վրայ։ Անսասան է Մեծի Տանն Կիլկիոյ Կաթողիկոսութիւնը, որովհետեւ կը հաւատայ գերագոյն արժէքներու, սկզբունքներու՝ մեր ազգին, եկեղեցւոյ, հայրենիքին կապուած։ Ա՛յս եղած է մեր Ս. Աթոռին սկզբունքները եւ՝ կեանքի ճամբան ու առաքելութեան նպատակը։ Հետեւաբար, այս առիթով, Մեծի Տանն Կիլիկոյ Կաթողիկոսութիւնը կը վերանորոգէ իր ծառայութիւնն ու առաքելութիւնը, նշեց Հայրապետը։ Թող Աստուած անսասան պահէ Հայաստան աշխարհը, Արցախը, մեր եկեղեցին, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը, մեր բոլոր կազմակերպութիւնները եւ մեր ազգը ամբողջ, իր խօսքը եզրափակեց Վեհափառ Հայրապետը։
Հանդիսութիւնը իր աւարտին հասաւ ներկաներուն միաբերան «Կիլիկիա» քայլերգի եւ Հայրապետական մաղթերգերու երգեցողութեամբ։
Ներկաները աջահամբոյրով Նորին Ս. Օծութեան փոխանցեցին իրենց շնորհաւորութիւններն ու բարեմաղթութիւնները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ