Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

«Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան 07/02/2022   22:12  |  Հարցազրույց

Խորհրդարանի պատմությունը, թերևս հարուստ է խմբակցությունները լքելու, կուսակցությունները փոխելու դեպքերով։ «Ուզում ենք անկախ պատգամավոր լինել». – սա իրենց պատճառաբանությունն է։ Այս երևույթներին մենք հիմնականում անդրադառնում ենք սոսկ քաղաքական֊բարոյական տեսանկյունից, սակայն պակաս կարևոր չէ իրավական կողմը, ուստի կոնկրետ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հայտարարությունը, որ որոշել է հրաժարական չտալ ու շարունակել պաշտոնավարել որպես հանձնաժողովի անկախ նախագահ, «Փաստինֆո»-ն խնդրեց մեկնաբանել իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի վաստակավոր իրավաբան Գևորգ Դանիելյանին։

- Պարոն Դանիելյան, ի՞նչ է նշանակում «անկախ պատգամավոր», իսկ հիմա արդեն՝ «անկախ նախագահ», ի՞նչ է, խմբակցությանն անդամակցելը Սահմանադրության որևէ դրույթով կաշկանդում է պատգամավորին։ «Մարդու իրավունքների պաշտպանությունը անկուսակցական առաքելություն է», կամ «որոշել եմ շարունակել իմ գործունեությունը՝ որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ, ԱՆԿԱԽ նախագահ»։ Սրանք ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հայտարարության տեքստից են։

- Իհարկե, ոչ, պատգամավորների պարագայում գոյություն չունի այդպիսի տեսակավորում։ իսկ իրավական հարթությամբ, մեղմ ասած, խրթին վիճակ է ստեղծվել, որը ցանկացած պահի կարող է ուղղվել հենց իր՝ «անկախ նախագահի» դեմ, ինչն անցանկալի է։ Անդրադառնանք սոսկ մի քանի, առավել առանցքային հարցադրումների։Նախ, ինչպես ասեցինք՝ «անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի։ Զուտ կենցաղային, հրապարակախոսական հարթությամբ այդպես կոչում են խմբակցությունից դուրս եկած պատգամավորներին, ինչը նոնսենս է, պատգամավորները չեն լինում «կախյալ» և «անկախ»։ Նրանցից յուրաքանչյուրին անվերապահորեն տրված է ներկայացուցչական մանդատ. «Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով» (Սահմանադրության 94-րդ հոդված)։
Այնուամենայնիվ, եթե պատգամավորն իրեն «անկախ է» կոչում, իրավական ձևավորված մշակույթից ելնելով, ինչին անդրադարձանք վերևում, ինքն իրեն անխուսափելիորեն դնում է խմբակցությունից դուրս եկածի կարգավիճակում, ինչը նաև տրամաբանական է։ Մի կողմ թողնենք այն, որ մարդու իրավունքների պաշտպանությունը քաղաքական առանցքային կառույցի կարգավիճակ ունեցող Ազգային ժողովի մշտական հանձնաժողովում չի կարող լինել անկուսակցական առաքելություն, պարզապես ընդգծենք զուտ իրավական հիմքը։ Խնդիրն այն է, որ այսպես կոչված՝ «անկախ պատգամավորը», իմա՝ խմբակցությունից դուրս եկածը կարող է մնալ նույն հանձնաժողովում բացառապես երկու դեպքում՝ ա) եթե այդ խմբակցությունը նրա տեղում խմբակցության այլ անդամի չի նշանակում, և բ) հանձնաժողովում առկա է այլ թափուր տեղ («Ազգային ժողովի կանոնակարգ» Սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 4րդ մաս)։ Ընդ որում, նույն հոդվածի համաձայն, այս հիմքերը իմպերատիվ չեն, այլ կարող են գործել, եթե չի խախտվում՝ մշտական հանձնաժողովում տեղերի բաշխման համամասնությունը, որը պայմանավորված է խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվով։ Խմբակցության դիրքորոշումը հայտնի է, ուստի դրան չանդչադառնանք։

Իսկ սա նշանակում է, որ «անկախ նախագահի» նշանակման և այդ պաշտոնում պահելու ողջ հայեցողությունը վերապահվում է իշխանական խմբակցությանը, այսինքն՝ վերջինս դե ֆակտո փորձելու է ստանձնել իրենց անկախ գործող պատգամավորի անկաշկանդ «առաքելությունը»։

- Ինչպիսի՞ն է միջազգային փորձը՝ խմբակցություններից պատգամավորների դուրս գալու կտրվածքով և ի՞նչ իրավական հետևանքներ են նախատեսված։

Արտասահմանյան երկրներում այսպիսի իրավիճակներ խիստ հազվադեպ են հանդիպում, եղած դեպքերն էլ քննարկվում են զուտ բարոյական հարթությամբ։ Ինչ վերաբերում է իրավական հիմքերին, ապա դրանք նույնական են հայրենական իրավական կարգավորումների հետ։ Այո, իրավիճակներ կան, որոնք միանշանակ չեն կարող հանգեցնել սանկցիաների, այլապես կխաթարվի ներկայացուցչական մանդատի բուն էությունը։ Սահմանափակումները, հիմնականում վերաբերում են մշտական հանձնաժողովներում ներգրավվածությանը, ինչին արդեն անդրադարձանք։

Իհարկե, նախկին «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում այս հարցը հստակ կարգավորված չէր, իսկ Սահմանադրական դատարանն էլ, քննելով հենց համանման իրավիճակ, հանգել էր այն եզրակացության, որ խմբակցությունից դուրս գալը ինքնըստինքյան հանգեցնում է պատգամավորի լիազորությունների դադարմանը։ Սակայն ներկայիս Սահմանադրությունը ելակետ է ընդունել մանդատի կարգավիճակի այլ հիմնադրույթներ, որոնց պարագայում արդեն խմբակցությունից դուրս գալն ինքնըստինքյան չի հանգեցնում պատգամավորի լիազորությունների դադարմանը։

Ինչ խոսք, սա բարձրացնում է և ընդդիմադիր և իշխանական խմբակցությունների պատասխանատվությունը և պահանջում, որպեսզի լինեն առավել հեռատես և ոչ միայն ընտրվեն, այլև դե ֆակտո գործեն լեգիտիմ, քանզի, ինչպես ասում են՝ «փայտն ունի երկու ծայր»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:00 28/06/2022  |  ՄեկնաբանությունՅուրաքանչյուր իրավական ակտ անխտիր Հայաստանի շահերի դեմ մեկնաբանությամբ հրամցնելը դարձել է կայուն վտանգավոր քաղաքականություն. Դանիելյան
17:08 13/05/2022  |  ՄեկնաբանությունՄասնավոր անձի գաղտնի ձայնագրությունները քրեական մեղադրանքի գործերով դատական պրակտիկան մերժում է. Գևորգ Դանիելյան
12:19 22/04/2022  |  Մեկնաբանություն«Ցեղասպանություն» հանցատեսակի բնորոշման համատեքստում Հայոց Եղեռնը դասական օրինակ է իր բոլոր տարրերով հանդերձ. Դանիելյան
13:47 16/04/2022  |  ՄեկնաբանությունՀրեաները, ճապոնացիները ապացուցել են, որ անհնարին ոչինչ չկա. Գեւորգ Դանիելյան
11:31 04/04/2022  |  ՄեկնաբանությունԴաժան ճակատագրի հեգնանք՝ չուզեցիք փուլային, կստանաք փաթեթային, բայց անգամ ակնարկ չի լինի Արցախի մասին. Դանիելյան
17:22 16/02/2022  |  ՄեկնաբանությունՇրջանառությունից հանեք անհիմն թեզը, թե ՄԱԿ-ի անդամություն ստանձնելով պետություն իբր անվերապահորեն ճանաչում է մյուս պետությունների տարածքային ամբողջականությունը. Դանիելյան
13:03 03/02/2022  |  ՄեկնաբանությունՍթափվեք, զերծ մնացեք այնպիսի ակցիաներից, որոնք անհարկի վնասում են ազգային շահերը և անվտանգությունը. Դանիելյան
13:37 28/01/2022  |  ՄեկնաբանությունԲանակն ընտրազանգվածին սիրաշահելու միջոց չէ. Գեւորգ Դանիելյան
17:24 16/12/2021  |  ՀարցազրույցԵթե իրոք ակնկալում եք «միջանցքի» նույնական իրավական ռեժիմ, առնվազն պարտավոր եք շուտափույթ լուծել Արցախի իրավական կարգավիճակը՝ ճանաչելով այն Հայաստանի անբաժան տարածք. Գեւորգ Դանիելյան
13:28 25/11/2021  |  ԼՐԱՀՈՍՄիջազգային որևէ փաստաթուղթ ստորագրելուց հետո իրավական ուժ ձեռք չի բերում. ՍԴ-ն և ԱԺ-ն նախ պետք է վավերացնեն

Արխիվ

[]