ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՍԴ-ն կասեցրել է Աղվան Հովսեփյանի դիմումի գործով վարույթը 07/02/2022 18:20 | ԼՐԱՀՈՍ
ՍԴ-ն կասեցրել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի դիմումի գործով վարույթը՝ պատճառաբանելով, թե լրացուցիչ փաստաթղթեր ստանալու անհրաժեշտություն կա։ Սա արդեն իսկ վկայում է, որ ՍԴ-ն ուղիներ է փնտրում դիմումը մերժելու համար, մինչդեռ բարձրացված հարցադրումներն ու հիմքերը բավարար հիմնավոր են։
Աղվան Հովսեփյանի ներկայացուցիչը՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը վիճարկել է դատարան ներկայացնելու պատճառաբանությամբ Աղվան Հովսեփյանին ձերբակալության սահմանադրականությունը։
Մասնավորապես ՍԴ-ից պահանջել է հակասահմանադրական ճանաչել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածը՝ այնքանով, որքանով այն չի նախատեսում հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի և դրա բովանդակության մասին ուղղակի (էքսպլիցի) ձևակերպված պայման, այնքանով որքանով հնարավորություն են տալիս ձերբակալման՝ որպես ինքնուրույն դատավարական գործիքի ինքնաշխատ կիրառմամբ մեղադրյալին զրկել ազատությունից, չի նախատեսում ձերբակալված մեղադրյալի՝ ազատությունից զրկվելու պատճառների մասին տեղեկացված լինելու իրավունքի, իր ընտրած անձին իր գտնվելու վայրի մասին տեղեկացնելու իրավունքի, իր պահանջով բժշկական հետազոտման ենթարկվելու իրավունքի, լռություն պահպանելու իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր։ Բացի այդ՝ փաստացի հնարավորություն չի տալիս մեղադրյալին ինքնաշխատ ձերբակալելու իրավաչափությունը դատական կարգով վիճարկելու, ինչպես նաև՝ ՀՀ քր․ դատ․ օր-ի 130-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերում նախատեսված ժամկետները հակասում են ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածին։
Ձերբակալման այս տեսակի միակ նպատակը անձին դատարան ներկայացնելն է։ Օրենքը թույլ է տալիս մեղադրյալին մինչև դատարան ներկայացնելը բերել քննիչի մոտ բացառապես այն նպատակով, որպեսզի քննիչը կազմի ձերբակալման մասին արձանագրություն, որից հետո նրան պետք է անհապաղ ներկայացնել դատարան։ Նշված հոդվածով նախատեսված չէ ձերբակալման այս տեսակի նպատակից չբխող որևէ գործողություն կատարելու մասին որևէ արգելք, որի հետևանքով գործնականում քրեական հետապնդման մարմինները ձերբակալման այս միջոցն օգտագործում են մեղադրյալի նկատմամբ տարաբնույթ դատավարական գործողություններ կատարելու կամ ՁՊՎ-ում պահելու համար։
Ըստ դիմումատուի՝ դատարան ներկայացնելու համար մեղադրյալին ձերբակալելը, օրենսդրական սահմանափակող երաշխիքների բացակայության հետևանքով, վերածվել է մեղադրյալին ապացուցողական տարաբնույթ գործողություններին հարկադրաբար ներգրավելու գործիքի։ Ընդ որում, եթե մեղադրյալը չի կատարում իր դատավարական պարտականությունները, ապա նրան ապացուցողական գործողությունների կատարմանը կարելի է ներգրավել բերման ենթարկելու միջոցով, որն անհամեմատ մեղմ միջոց է։ Մինչդեռ, ՀՀ քր․ դատ․ օր-ի 130-րդ հոդվածում համապատասխան սահմանափակող երաշխիքների բացակայության հետևանքով ձերբակալման այս տեսակը վերածվել է «անհնազանդ» մեղադրյալների նկատմամբ պատժիչ միջոցի։
Դիմումատուն արձանագրել է, որ ՀՀ քր․ դատ․ օր-ի 130-րդ հոդվածի հիման վրա Ա․ Հովսեփյանին ազատությունից զրկելով (ձերբակալելով), խախտվել է նրա ֆիզիկական ազատությունը, ազատությունից զրկվելու պատճառների մասին տեղեկացված լինելու իրավունքը, իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու իրավունքը (ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասություն, 2-րդ մաս, 5-րդ մաս)։
Գործը քննվել է գրավոր ընթացակարգով, ՍԴ-ի համապատասխան նյութեր է պահանջել իրավասու մարմիններից ու ստացել։ Այլ խոսքով՝ քննությունն ավարտվել է ու պետք է որոշումը հրապարակվեր։ ՍԴ-ն անկախ ու ապաքաղաքական որոշում կայացնելու դեպքում նշված կարգավորումը պետք է ճանաչի ՀՀ Սահմանադրությանը հակասող, բայց այդ դեպքում նախ կարձանագրվի ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի իրավունքների խախտումը, երկրորդ՝ քննչական մարմինները կզրկեն քաղաքական հետապնդումների կարեւոր գործիքից։ Ինչպես հայտնի է՝ այսօր նախաքննական մարմինը բոլոր ընդդիմախոսներին ձերբակալում է հենց այդ հիմնավորմամբ, իբր, կալանավորման նպատակով դատարան ներկայացնելու համար ու մարդիկ փաստացի զրկվում են այդ որոշումները բողոքարկելու հնարավորությունից, իսկ միջնորդություններն էլ քննարկվում են հատուկ ընտրված դատավորների կողմից՝ երաշխավորելով քաղաքական իշխանության կամքի դակումը։
ՍԴ-ն այսօր երկընտրանքի առաջ է՝ գործել իրավական հարթությունում ու բավարարել դիմումը, թե քամուն տալ սահմանադրական արդարադատության վերջին փշրանքներն ու մերժել այն՝ սպասելով համալրման՝ ի դեմս նախկին գլխավոր դատախազի նկատմամբ ակնհայտ անբարյացակամ վերաբերմունք ունեցող ՍԴ դատավորի նոր թեկնածուների։ Ի դեպ, գործող ՍԴ դատավորներից առնվազն մեկը եւս ունի հստակ անբարյացակամ վերաբերմունք, որի հիմքով առնվազն պետք է ինքնաբացարկ հայտներ, բայց չի հայտնել, քանի որ նա ՍԴ-ում է հայտնվել հենց քաղաքական իշխանության քիմքին հարիր որոշումներ կայացնելու համար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ